| |
Գանձասար - Էջմիածին ուխտագնացությունը կազմակերպվեց
և հովանավորվեց Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն ճանաչման 1700-ամյակի
գրասենյակի և անձամբ Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի նախաձեռնությամբ։
Ուխտագնացությունը տևեց քսան օր և անջնջելի
տպավորություններ թողեց ուխտագնացների սրտերում, մաքրեց ու մաքրագործեց նրանց
հոգիները։
Հայրենի երկրի հոգևոր, մշակութային, բնության և պատմա-ճարտարապետական
հուշարձաններին ծանոթանալով ուխտագնացները մոտավորապես անցան հետիոտն՝ 250
կմ և ավտոմեքենաներով՝ 560 կմ։
Ուխտագնացությունը ղեկավարում էր լեռնային
տուրիզմի մասնագետ Գևորգ Հովակիմյանը։

|
|