| |
- Մինչև ուխտագնացությունը սկսելը, մասնակիցների համար
կազմակերպել դասախոսություններ, զրույցներ, որոնց միջոցով նրանք ծանոթանան
ուխտագնացության, պատարագի, ժամերգության խորհուրդներին, հոգևորականներին
ողջունելու, դիմելու ձևերին և հոգևոր այլ ծեսերին։
- Ուխտագնացության անցկացման ժամկետներից և երթուղու շրջանների
բնակլիմայական պայմաններից ելնելով, մանրակրկիտ կազմել մասնակիցների հանդերձանքի,
գույքի և սննդի ցուցակները։
- Ուխտագնացության ողջ ընթացքում ցանկալի է, որ ուխտագնացներին
ուղեկցի բարձր անցանելիության մեքենա։
- Երթուղու այն հատվածները, որոնք անցնում են մայրուղիներով,
ցանկալի է անցնել ավտոտրանսպորտով։
- Գանձասար-Էջմիածին ուխտագնացությունը ցանկալի է կազմակերպել
սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ելնելով եղանակային պայմաններից։
Գանձասար
- Էջմիածին
ուխտագնացության ղեկավար,
լեռնային տուրիզմի սպորտի
վարպետ, ավագ հրահանգիչ
Գևորգ Հովակիմյան
|
|