|
Ուխտագնացությունը սկսվեց հուլիսի 27-ին Երևանից։
Առավոտյան մասնակիցները հավաքվեցին «Արագած» լեռնագնացների
ակումբի մոտ, որտեղից էլ, անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներից հետո,
ավտոբուսով մեկնեցին Էջմիածին։
Էջմիածնի
Մայր տաճարում ուխտագնացներին դիմավորեցին և օրհնեցին Կաթողիկոսական տեղապահ
Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը և Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանը։

Ուխտագնացները ծաղկեպսակներ դրեցին հանգուցյալ Կաթողիկոս
Տեր Տեր Գարեգին Ա. կաթողիկոսի գերեզմանին։

Էջմիածնի Մայր տաճարում «Բարի երթի» ժամերգությունից հետո ուխտագնացության
մասնակիցները մեկնեցին Արցախ։
|