|
27 հուլիսի - երեկոյան ժամը 9-ին ուխտագնացները հասան Ստեփանակերտ,
որտեղ և գիշերեցին։

28 հուլիսի - ուխտագնացներն ավտոբուսով շարունակեցին ճանապարհը
և ժամը 2-ին հասան Գանձասար։

Վանքի մոտ, աղբյուրի կողքի բացատում վրանները տեղադրելուց
հետո, Գանձասարի քահանա տեր Հովհաննեսի օգնությամբ ուխտավորները ծանոթացան
Գանձասարի վանքի պատմությանը, հոգևոր ծեսերի ու արարողությունների խորհուրդներին։

29 հուլիսի - առավոտյան Գանձասարի վանքում ուխտավորները
մասնակցեցին ժամերգության, որից հետո ուխտագնացության չորս մասնակիցների
մկրտության արարողությանը։

Ուխտավորների շարքը շարժվեց դեպի Վանք գյուղը։ Ճանապարհն
անցնում էր անտառի միջով, պարզ ընդգծված կածանով, առվակի ձախ ափով։

Անցնելով Վանք գյուղով, ուխտագնացները ճանապարհը շարունակում
են դեպի Գառնաքար գյուղը, որը գտնվում է համանուն գետակի ափին։ Գյուղից քիչ
հարավ, բլրի գագաթին է գտնվում Հավապտուկ վանքը։
Գառնաքարից
անտառամիջյան կածանով, որը տեղ-տեղ սաղարթախիտ անտառում անհետանում էր, խումբը
հասնում է Քոլատակ գյուղը, որի շրջակայքը հարուստ է հայկական հնություններով՝
եկեղեցիներով ու հուշարձաններով։ Գյուղի մոտ է Սբ. Հակոբա վանքը։

Քոլատակից գետակի հունով դեպի վեր շարժվելով մոտավորապես
3 կմ, սկսվում է վերելք անտառամիջյան կածանով դեպի Կաչաղակաբերդ՝ դեպի բնական
ահռելի մի ամրոց, որն անառիկ է բոլոր կողմերից։
Մեծ
դժվարությամբ հասնելով Կաչաղակաբերդ և հիանալով նրա անառիկությամբ և բնության
ու ամրոցը կառուցողների կառուցողական վարպետությամբ, սկսվում է վայրէջք անտառամիջյան
կածանով, դեպի Պատարա գետի հովիտը։

Գետի ձախակողմյան վտակի ափով իջնելով՝ ուխտագնացները հանդիպում
են հուշարձանախմբի, որը կոչվում է Օխտը Եղցի վանք, այստեղից շարունակելով
ճանապարհը, հասնում են մի մատուռի, որին տեղացիներն անվանում են Դրբասուտ
եղցի, այս մատուռին հաջորդում է Խորավոնդ անվանումով մեկ այլ մատուռ, որի
շրջակայքում կան նաև խաչքարեր։ Այստեղից քիչ ներքև գտնվում է Պատարա գյուղը։
30
հուլիսի - չնայած նախորդ օրվա հոգնությանն ու անցած երկար ճանապարհին, երթուղին
սկսվում է շատ վաղ և ուղղություն վերցնում դեպի Դահրավ գյուղը, որտեղ Հասան
իշխանը 1276թ. իր եղբոր հիշատակին կագնեցրել է խաչքար։

Գյուղում է գտնվում նաև 1885թ. կառուցված Սբ. Հովհաննես
եկեղեցին։

Դահրավ գյուղից դաշտամիջյան ճանապարհով ուխտագնացները շարունակում
են երթը դեպի Լուսաձոր, որտեղ կար մի փոքր մատուռ։ Դիտելով այն, խումբը շարունակում
է ճանապարհը գյուղամիջյան ճանապարհով դեպի Այգեստան (Բալուջա), այնտեղից
էլ Ստեփանակերտ և գեշերեցին Ստեփանակերտում։

31 հուլիսի - ազատ օր։ Ուխտագնացները շրջեցին ԼՂՀ մայրաքաղաք
Ստեփանակերտում, ծանոթացան նրա տեսարժան վայրերին, «Մենք ենք, մեր սարերը»
հուշարձանին։
1
օգոստոսի - առավոտյան շատ վաղ սկսվեց երթը դեպի Շուշի։ Ժամը 11-ին Շուշիի
Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցում մասնակցեցինք Սուրբ պատարագի, որի պատարագիչն
էր Տեր Գրիգոր քահանան։

Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց նաև Գանձասարում չորս ուխտագնացների
սբ. մեռոնից հանելու արարողությունը, որից հետո խումբը շրջեց Շուշի քաղաքում,
այցելեց Շուշիի բերդը, Կանաչ ժամ և այլն, որից հետո
ավտոբուսով մեկնեցին դեպի Բերձոր (Լաչին)։

Ժամը 15-ին ուխտագնացները հասան Աղավնո գետին, որի ձախ ափին,
կամրջի մոտ է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային հսկիչ կետը։
Հասնելով այստեղ խումբը ճանապարհը շարունակեց հետիոտն գետի ձախ ափով, ընթացքին
հակառակ դեպի Ծիծեռնակավանք, որին հասան 14 կմ ճանապարհ անցնելուց հետո։
Ծիծեռնակավանքը գտնվում է Աղավնո գետի աջ ափին, փոքրիկ մի բարձրունքի վրա։
Դիտելով
և հիանալով Ծիծեռնակավանքով, ուխտագնացները պատրաստվեցին գիշերելու գյուղից
վեր գետի աջ ափի բացատում։
2 օգոստոսի - Ծիծեռակավանքից, հողածածկ ճանապարհով, ուխտագնացությունը
շարունակվեց դեպի Խնածախ գյուղը, որը գտնվում է ՀՀ Սյունիքի
տարածքում։
|