www.christianity.am
 

ԳԱՆՁԱՍԱՐ - ԷՋՄԻԱԾԻՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ
ՅՈՒԼԻՍ 27- ՕԳՈՍՏՈՍ 15
, 1999
 
 

Մասնակիցներ - Երթուղի - Եզրահանգումներ - Մի ուխտագնացի մտորումներ
 
 
Էջմիածին - Արցախ - Սյունիք - Վայք - Էջմիածին
 
    

14 օգոստոսի - Ուխտագնացների խումբը շարունակեց ճանապարհը դեպի Խոր Վիրապ։

Խոր Վիրապ վանական համակառույցը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սրբ. Գևորգ եկեղեցին, կառուցված 642 թ., որի ներսում է գտնվում 4.4 մ տրամագծով, 6 մետր կորությամբ գմբեթանման գոգավոր ծածկով վիպակը, ուր իջնում են 25 աստիճաններից բաղկացած սանդուղքով։ Մյուսը՝ Սրբ. Աստվածածին գլխավոր եկեղեցին , որը կառուցվել XVII դարում։

Ուխտագնացների խումբը Խոր Վիրապում մասնակցեց երեկոյան ժամերգության և լսեց Մխիթար քահանայի քարոզը։

 

 

 

Այնուհետև այցի եկած Մեսրոպ Սրբազանի հետ միասին ունկնդրեցին մի շարք ազգագրական երգի, պարի համույթների ելույթներ։ Մինչև ժամը 24։00 ջահերի լույսերի ներքո երգն ու պարն էր թևածում Խոր Վիրապի կամարների տակ։

 

Գիշերը, հրաժեշտ տալով Խոր Վիրապին, ուխտագնացների խումբը ավտոբուսով մեկնեց Զվարթնոցի տաճար (643 - 652 թ.թ.)։

 

 

Տաճարը «Զվարթնոց» է անվանում Սեբեոսը, մյուս պատմիչները հիշատակում են որպես Սրբ. Գրիգոր։ Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դարի վերջը։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։

 

15 օգոստոս - Վաղ առավոտյան Զվարթնոցի տաճար եկավ Մեսրոպ սրբազանը, Գրիգորիս սրբազանը և այլ հոգևորականներ, տաճարում տեղի ունեցավ արևագալի ժամերգություն։ Ժամերգությունից հետո ուխտագնացների թափորը, Մեսրոպ սրբազանի գլխավորությամբ, հոգևորականների և ազգագրական խմբերի ուղեկցությամբ, հետիոտն, երգերի մեղեդիների ներքո Զվարթնոցից ուղղվեց դեպի Էջմիածին՝ սուրբ Հռիպսիմեի եկեղեցի (618 թ.), այնուհետև Էջմիածնի մայր տաճար, որի մուտքի մոտ դիմավորելու ելած հոգևորականների ուղեկցությամբ ուղղվեցին դեպի Մայր Տաճար՝ մասնակցելու Աստվածածնի վերափոխման պատարագին։

 

Պատարագից հետո ուխտագնացներին հրավիրեցին սեղանատուն՝ մատաղ և օրհնած խաղող ճաշակելու։

Էջմիածնի Մայր Տաճարում, օգոստոսի 15-ին, ավարտվեց ուխտագնացությունը։

    


Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000