Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
Տ. Տ. ՎԱԶԳԵՆԻ Ա
ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ՀՐԱՄԱՆԱՒ
Տ. ՊԱՐԳԵՒԻ
ՍՐԲԱԶԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ
ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԱՐՑԱԽԱՅ
ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ՝
«ԱՌԼԻ» ԵՒ «ԲԵՐԴ»
ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Արթուն կացէ՛ք այսուհետեւ, ամէն ժամ աղօթեցէ՛ք,
որպեսզի կարողանաք զերծ մնալ այն
ամենից, որ լինելու է, եւ կանգնել մարդու
Որդու առաջ [ Ղուկ. ԻԱ 36 ]:
Ներկայումս մեզանում նկատուող հոգեւոր արթութեան հետ մեծացել է նաեւ աղօթքի նշանակութեան գիտակցումը: Սակայն աստուծպաշտական աւանդութեան երկարատեւ ընդհատման պատճառով այսօր աղօթքին վերաբերող մի շարք կարուոր ընկալումներ մնում են ծածկուած: Աղօթական գիտելիքի այս պակասը լրացնելու համար, մեր խորին համոզմամբ, անրրաժեշտ է ծանօթանալ Եկեղեցու հայրերի դարաւոր փորձառութեան հետ:
Աղօթական կեանքի ճշմարիտ վկաները լինելով՝ ս. հայրերը խորապէս ապրել եւ ճանաչել են աղօթքի էությիւնն ու ներքին օրինաչափութիւնները: Այդ ճանաչողութիւնը լուրջ հետեւողականութեամբ արտացոլուել է թէ՛ նրանց աղօթքներում եւ թէ՛ աղօթքի մասին խօսքերում: Այս պատճառով անհրաժեշտ համարեցինք միեւնոյն գրքում զետեղել ս. հայրերի ե՛ւ աղօթքի մասին խօսքերը, ե՛ւ աղօթքները՝ գիրքը բաժանելով երկու մասի՝ «Աղօթքի մասին» եւ «Աղօթարան» խորագրերով: Սուրբ Գրքից եւ ս. հայրերի խօսքերից հաւաքագրուած աղօթքին վերաբերող հատուածները մատուցում ենք ժամանակագրական կարգով: Իսկ «Աղօթարանը»՝ վեց բաժիններով. «Ամէնօրեայ աղօթքներ», «Հաւատքի եւ փառաբանութեան աղօթքներ», «Ապաշխարութեան աղօթքներ», «Բարեխօսական աղօթքներ», «Զօրաւոր եւ բժկութեան աղօթքներ» եւ «Աղօթքներ ամենայն պիտոյից»: Առաջին բաժնում մատուցուած են ամենաընդհանուր բնոյթի, շատերին յայտնի եւ սիրելի աղօթքներ: Իսկ յաջորդ բաժինների ընտրութիւնն ու հերթադրութիւնը կատարեցինք՝ ելնելով ս. հայրերի խրատներից բխող ընդհանուր սկզբունքներից: Արդ, անհաժեշտ ենք համարում մի քանի խօսքով ընթերցողին ներկայացնել այդ սկզբունքները:
Ա
Ընթերցելով աղօթքի մասին ս. հայրերի խօսքերը՝ մեզ համար նորովի՛ է բացայայտւում ճշմարիտ աղօթքի էութիւնը: Աստուծոյ կողմից պահաջուող եւ Նրա սուրբերի կողմից յորդորուող սուրբ աղօթքը, պարզւում է, այնքան էլ դիւրահաս չէ: Այն պահանջում է լրջմիտ եւ ուշադիր մօտեցում:
Աղօթքի անմիջական ուսուցիչն է Սուրբ Հոգին, սակայն որքանո՞վ ենք հաւատարիմ Նրան եւ հասու Նրա ուսուցանութեանը մեր սրտերում ... Այս կաչող ենք անինքնախաբ ճանաչել՝ միայն Եկեղեցու հայրերի աւանդած ժառանգութեան լոյսի տակ դիտելով մեր հոգու կերտուածքը: Քանզի Աստուծոյ Հոգին առաւել յստակ եւ լիարժէք է ներգործել սրբուած եւ ընտիր անօթներում, որոնք ամէն գնով ջանացին չտրտմեցնել Նրան՝ ստանալով խորը, ներքին ուսուցանութիւն եւ ճշմարիտ հոգեւոր փորձառութիւն: Մեծ է այդ փորձառութեան նշանակութիւնն այսօր բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են մերձենալ իրենց Տիրոջն ու Փրկչին:
Ի՞նչ ենք սովորում աղօթքի մասին Սուրբ Գրքից եւ ս. հայրերի խրատներից: Առաջին հերթին Տէրը սովորեցնում է ճանաչել ճշմարիտ աղօթքը նենգափոխող գործօնները եւ հրաժարուել դրանցից: Եւ ս. հայրերը, հաւատարմօրէն հետեւելով Նրա խօսքին, մշտապէս զգուշացել են եւ զգուշացրել աղօթքի մարմինն ապականող փարիսեցիական եւ հեթանոսական խմորից: Եթէ նախապէս անձը չզգուշանայ աղօթքի թիւր եւ անխոհեմ իրագործումից, ոչ մի պտուղ չի կարող ստանալ: Աւելին՝ իր վրայ կհրաւիրի Աստուծոյ արդար ցասումը. եւ այն, ինչը կոչուած էր անձը փրկելու եւ նորոգելու, կարող է դառնալ կորստեան առիթ: Այս պատճառով երանելի Յակոբ Մծբնայ հայրապետն ասում է.
«Մի՛ դատապարտիր անձդ քո աղօթքներով»:
Ուստի նախ տեսնենք , թէ որո՛նք են աղօթքը խափանող սխալները եւ ի՛նչ զգուշութիւն ենք պարտաւոր ունենալ աղօթելիս:
Լերան քարոզում տեսնում ենք, որ, աղօթքի մասին խօսելիս, Տէրը սկզբից եւեթ յանդիմանում է կեղծաւոր, ի ցոյց մարդկանց կատարուող աղօթքը [տե՛ս Մատթ. Զ 5]: Սա, յիրաւի, ամենավտանգաւոր շեղումն է, որին շատերն էին տուրք տուել Իսրայէլում, ուր աղօթքը մեծ առաքինութիւն էր համարւում: Մարդու սրտում բոյն դրած՝ ուրիշի աչքին բարեպաշտ երեւալու կեղծաւոր ձգտումը, փոխանակ զղջումով եւ աղօթքով մաքրուելու, կարող է աղօթքով իսկ աճել ու պարարտանալ: Ի՞նչը կարող է լինել առաւել նողկալի: Սրան հակառակ՝ Տէրը պատուիրում է ծածուկ աղօթել [ տե՛ս Մատթ. Զ 6]:
Ս. հայրերը մշտապէս նշել են աղօթքը որպէս ներքին իրողութիւն ճանաչելու անհրաժեշտութիւնը: Քանի դեռ մարդն արտաքնապէս է խորհում իր մասին եւ չի ձգտում ներքնապէս ներկայանալ իր Աստուծոյ առաջ, ենթակայ է յիշեալ կեղծիքին: Ս. Յովհան Ոսկեբերանն ասում է.
«Ո՛չ թէ մարմնի կեցուածքով եւ մեծաձայն խօսքերով, այլ կամաւոր յօժարութեա՛մբ աղօթք մատուցենք: Ո՛չ թէ յանդուգն աղաղակով եւ ի ցոյց մարդկանց, այլ հեզութեամբ ու հանդարտութեամբ, մտքերի ստրջանքով ու մեղմ արտասուքով խորքում սիրտն արթնացել»:
Այսպիսով, Տէրն ամենից առաջ յորդորում է մեզ ներսո՛ւմ, սրտի խորքո՛ւմ աղօթել, երբ ասում է. «Մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը» [Մատթ. Զ 6]: Ինչպէս եւ կարդում ենք ս. հայրերի մեկնութիւններում.
«Ասում է. «Աղօթի՛ր Հօրը փակ դռներով». մեր Տիրոջ խօսքը ցոյց է տալիս հետեւեալը՝ ծածո՛ւկ աղօթիր քո սրտում եւ փակի՛ր սրտիդ դռները» [Յակոբ Մծբնայ հայրապետ]:
Իսկ թէ ինչ է նշանակում փակել սրտի դռները, մենք առաւել յստակ կարող ենք ընկալել՝ ունկնդրելով ս. Մակար Մեծին.
«Եթէ մենք , աղօթքի մէջ լինելով, մեր խորհուրդները դրսում ենք թափառեցնում եւ չենք հաւաքում, ինքներս իսկ մատնում ենք մեզ եւ թողնում մեղանչական մտածութիւնների մէջ: Նաեւ չենք ուղղում մեր կամքը դէպի Աստուած եւ չենք բռնադատում մեր խորհուրդներն՝ ուղղելու դէպի Տէրը, որէսզի Ինքը՝ Տէրը, Իր կամքով գայ մեզ մօտ եւ Իր ճշմարտութեամբ մեզ Իր մօտ հաւաքի»:
Նոյն ճշմարտութիւնն է վկայում եւ ս. Նեղոսն՝ ասելով.
«Ջանա՛ աղօթքի ժամանակ միտքդ խուլ ու համր պահել, անսայթաք մնալ ամէն տեսակ արկածներից, որպէսզի [աղօթքն] ընդունելի լինի»:
Ոմանք, դուռը փակ, ծածուկ աղօթելու տէրունական այս խօսքը խիստ բառացիօրէն ընկալելով, մերժում են ընդհանրական աղօթքը եկեղեցում, որն, ըստ ս. վարդապետների, երկինք է երկրի վրայ: Թող նրանց համար ճշգրտիչ յանդիմանութիւն լինի՝ ս. Ոսկեբերանի ասածը.
«Ինչպէ՞ս են ասում՝ եկեղեցում պէտք չէ՛ աղօթել ...
Սենեակ մտնելով եւ դռները փակելով եւս՝ կարելի է աղօթել ի ցոյց մարդկանց, եւ դռներ փակելը ոչ մի օգուտ չի տայ ...
[Տէրն] այնպիսի ուղղութիւն է կամենում կարգել, որ դռները փակելուց առաջ, նախ փակեն մտքի դռները, որպէսզի բոլորովին հեռանան ունայն պարծանքներից: Լաւ է ամէնուրեք հեռանալ այդպիսի ախտից, մանաւանդ՝ աղօթքի ժամանակ ...
Եթէ այդպիսի ախտով փորձենք աղօթել, ինչպէ՞ս կկարողանանք ստանալ հայցուածները, որ խնդրում ենք»:
Սրտի խորքից Աստծուն՝ աղօթելը, ուրեմն, սնապարծութեան ախտից զերծ մնալու առաջին պայմանն է: Մենք սովորում ենք ս. հայրերից, որ ծածուկ աղօթելու տէրունական պատուէրը ոչ միայն արտաքին սնափառութեան՝ ի ցոյց մարդկանց, ձեւական աղօթքին է վերաբերում, այլեւ՝ ներքին սնափառութեան, որն, առաջինի շարունակութիւնը լինելով, խորացնում է մոլորութիւնը եւ յանգեցնում վտանգաւոր շեղումների: Սրանից խուսափելու եւ ճշմարիտ աղօթքը մեր մէջ հաստատելու համար, ս. հայրերը խրատում են աղօթքի սկզբից իսկ կտրուել արտաքին տպաւորութիւններից եւ յիշողութիւններից, հեռանալ երեւակայութեան խաղերից եւ, ամէն ինչ մի կողմ թողնելով, տրուել Միակն Աստուծոյ փառաբանութեանը.
«Աղօթք սկսելով՝ թո՛ղ անձդ, կնոջդ ու որդիներիդ, թո՛ղ երկիրը, բարձրացի՛ր երկնքից էլ վեր, թո՛ղ երեւելի եւ աներեւոյթ ամէն արարած եւ փառաբանել ամենքի Արարչին» [ս. Բարսեղ Կեսարացի]:
Նենգաւոր աղօթքով սեփական անձի փառքը հաստատելու թիւր ձգտման փոխարէն ամենից առաջ Աստուծոյ փառքը փնտրելը, Նրան սրտի խորքից փառաբանող խօսքեր ուղղելը, ըստ ս. հայրերի, ճշմարիտ աղօթքի հիմքն ու սկիզբն է: Այսպիսի սկիզբը, հրաւիրելով վերնային շնորհի ներգործութիւնը, բացառում է մտքի ցրուածութիւնն ու երեւակայական թափառումները: Այսպիսի սկիզբն է միայն շարժում Տիրոջ բարեհաճութիւնը եւ արժանի դարձնում մեզ Սուրբ Հոգու ներգործութեանն ու հաւատարիմ գործակցութեանը աղօթքի պահին.
«Սուրբ Հոգին ... եթէ մեր միտքը լինում է ճշմարտութեամբ աղօթելիս, հանգչում է մեզ վրայ եւ ամբողջովին պարուրում մեզ, կործանում խորհուրդների կամ մտքերի բոլոր լեգէոնները՝ հրաւիրելով մեզ դէպի հոգեւոր սուրբ աղօթքի ցանկութիւնը» [ս. Նեղոս Սինայեցի]:
Այսպիսի աղօթքի կենդանի օրինակն է մեզ մատուցած ս. Գրիգոր Լուսաւորչի աղօթքով.
«Քո շնորհն առատացաւ իմ մէջ եւ յագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարաւը, լուսաւորեց իմ խաւարեալ միտքը, թափառումներից հաւաքեց իմ խորհուրդները եւ լցրեց իմ սիրտը»:
Աստուծոյ փառաբանութիւնը աղօթքի սկիզբ ընդունելը ոչ միայն ժամանակային իմաստ ունի, այլեւ՝ խորհրդական՝ որպես հոգեւոր գործառնութեան էկան հիմք: Աղօթքի, ինչպէս եւ բոլոր առաքինութիւնների արմատը Աստուծոյ փառքը փնտրելու եւ գործով այն հաստատելու մէջ է՝ հակառակ հին մարդու՝ անձի փառքը ամէն մի գործի սկիզբ դնելու եսապաշտ յատկութեանը:
Ողջ երկնային զօրութւններն անդադար օրհնում եւ փառաբանում են Աստուծոյ բոլոր սուրբերի շուրթերին եւ սրտերում Տիրոջ անուան մշտական փառաբանութիւնն ու գովութիւնն է: Ըստ ս. հայրերի՝ փառաբանութեամբ ոչ միայն հաստատւում է առ Աստուած հաւատքը, այլեւ՝ աճում եւ աւելանում: Կենդանի հաւատքը եւ փառաբանութիւնն անբաժանելի են: Այս պատճառով ս. հայրերի դաւանական աղօթքները յագեցած են փառաբանութիւններով եւ օրհնութիւններով, իսկ փառաբանական յօրինուածքները կերտուած են Տիրոջ փրկագործական տնօրինութիւնների խոստովանութեամբ:
Այս գրքում տեղ գտած ս. հայրերի հաւատքի եւ փառաբանութեան աղօթքները, յուսով ենք, որ շատերիս համար կենդանի օրինակ եւ օժանդակութիւն կհանդիսանան Տիրոջը ճշմարիտ հաւատքով փառաբանելու եւ կեանքում առաքինի գործերով Նրա անունը փառաւորելու համար:
Այժմ անդրադառնանք Տիրոջ յաջորդ պատուէրին, որի ճշմարիտ ընկալումը միայն նախորդի մէջ հաւատարիմ լինողին է հասու, եւ որո՛վ միայն ամրապնդւում ու հասունանում է առաջինը:
Երբ անձը, հրաժարուելով սնափառ մղումներից, ուշադիր եւ անզբաղ մտքով սկսում է գոհանալ իր Տիրոջով, երբ աղօթքին է միանում Աստուծոյ Հոգին, այդժամ միտքը սովորում է պատշաճաբար խօսել Տիրոջ հետ եւ զերծ մնալ աւելորդաբանութիւններից: Եւ այսպիսի խօսքը՝ ուղղուած Աստծուն, վեր է անցաւոր ձգտումներից եւ երկրային խորհուրդներից: Այս պատճառով, հեթանոսների պէս շատախօս չլինելու տէրունական յորդորը (տե՛ս Մատթ. Զ 7) ճշմարտապէս ընկալելով, ս. հայրերի սրանում նկատում են զգուշացում երկրահակ բաղձանքների եւ մարմնաւոր ցանկութիւնների գարշահոտութիւնն աղօթքի բուրմունքին խառնելուց:
«Ով աղօթելիս մարմնաւոր փառք, մեծութիւն եւ կամ էլ հարստութիւնն է խնդրում Աստուց, այնպիսին բարկացնում է Աստծուն եւ չի հաշտեցնում: Այդ ժամանակ նա նման է այն ապշած խելագարին, որը գնաց ողորմած թագաւորի մօտ եւ, արհամարհելով պայծառ ոսկին ու լուսաւոր մարգարիտը, ժահահոտ աղբ խնդրեց թագաւորից: Այս պատճառով էլ Տէրն ասաց, թէ՝ «Աղօթելիս հեթանոսների պէս շատախօս մի՛ եղէք» [Մատթ. Զ 7]: Քանզի նրանք յարութեան յոյս չունեն եւ այս կեանքի մասին են միայն հոգում ու խնդրում» [Վարդան Այգեկցի]:
Ոմանք կարծում են. թէ շատախօս չլինելը կարճ խնդրանքով բաւարարուելն է եւ չտրուելը երկարատեւ աղօթքի: Եւ սա յաճախ դառնում է եկեղեցական երկարատեւ ժամասացութիւնները կամ սուրբերի բազմաբովանդակ, ծաւալուն աղօթքները տգիտաբար արհամարհելու եւ մինչեւ իսկ ծաղրելու առիթ: Այս մասին Իգնատիոս վարդապետը գրում է.
«Ուսուցանելիս ասաց. «Մի՛ եղէք շատախօս հեթանոսների պէս» [Մատթ. Զ 7]. որպէսզի չկարծեն, թէ երկար աղօթելն անշնորքի բան է, նոյնիսկ Ինքը, որ աղօթքի կարիք չունէր, ողջ գիշեր աղօթում էր Աստծուն, որպէսզի սովորենք, թէ շատախօսութիւն է ոչ թէ բազում աղերսները, այլ՝ դատարկ եւ անհաճ բարբառելը»:
Հոգեւոր կեանքում շատ մեծ է երկարատեւ աղօթքի նշանակութիւնը: Եւ սկզբից իսկ անհրաժեշտ է խուսափել հապճեպութիւնից, որը միայն անպատւում է աղօթքի էութիւնը եւ չի թողնում անձին տրուել Սուրբ Հոգու նորոգիչ ներգործութեանը, ինչի համար իսկ կոչուած է աղօթքը:
Ճշմարիտ սկիզբ ունենալու դէպքում, աղօթքն ինքնին ձգտում է յարատեւութեան, որովհետու հոգին, հաստատուելով Աստուծոյ փառքի մէջ, չի կամենում փութանակի լքել աղօթքը, քանզի նրանում է տեսնում իր գոյութեան իմաստն ու յաւիտենական խնդութիւնը: Երկարատեւ աղօթքը նպաստում է սրտի ջերմացմանը, ջերմեռանդութիւն ու սէր արթնացնում դէպի հոգեւոր ծառայութիւնը, առանց որի հաւատքը մեռած է: Այս պատճառով ս. հայրերի գրած աղօթքները երբեմն շատ ծաւալուն են: Ահա թէ ինչու Աղօթարանում զետեղեցինք նաեւ այդպիսիները: Քանզի կարծում ենք, որ ոմանց համար երկարաշունճ աղօթքները բնականօրէն ցանկալի կլինեն: Յուսով ենք նաեւ, որ շատերին դրանք առիթ կտան ենբեմն երկարացնելու իրենց աղօթքը՝ նպաստելով աղօթասիրութեան աճին: Միայն թէ խոհեմաբար մերժուեն չարից ներշչուող՝ ժամանակի սղութեան կեղծ պատճառաբանութիւնները:
Բ
Ամէն օր Տէրունական աղօթքն ասելիս մենք ակամայ կրկնում ենք մեր պարտապաններին թողնելու խոստումը, որը կոչուած է զգաստ պահելու մեզ՝ իբրեւ մշտառիթ յիշեցում Քրիստոսի խօսքի. «Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձե՛զ կների» [Մատթ. Զ 14]: Իսկ թէ որքանով ենք անկեղծ եւ անսայթաք աղօթքի մէջ ինչպէս եւ մենք ենք թողնում մեր պարտապաններին խօսքերն ասելիս, թող ամէն մեկս իմանայ՝ քննելով իր անձը ս. Յակոբ Մծբնայ հայրապետի հետեւեալ յանդիմանութեան լոյսի տակ.
«Դու աղօթում ես, որ թողնուի քեզ եւ խոստովանում, որ դու եւս թողնում ես, խորհի՛ր քո մտքում. նախ՝ թողնո՞ւմ ես դու, եւ սուտ մի՛ լինիր Աստուծոյ առաջ՝ ասելով՝ թողնում եմ, բայց չես թողնում»:
Եւ դարձեալ՝
«Աղօթելիս եթէ յիշես, թէ ոխ ունես, ա՛յս իմացիր դու քո մտքում, որ քո աղօթքները լքուած կլինեն սեղանի առջեւ»:
Բացարձակ ներողամտութիւնն ու անոխակալութիւնը աղօթքի հաւատարիմ ուղեկիցներն են: Առանց սրանց, աղօթքն անպտուղ է եւ ապարդիւն: Աւելին թշնամութեան առիթ հանդիսացող ամէն մի հանգամանք ու միջադէպ պէտք է առաւել բորբոքի աղօթքի եւ օրհնութեան կրակը, քանզի Տէրն ասում է. «Օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթէցե՛ք» [Ղուկ. Զ 28]: Եւ որքան էլ ծանր անիրաւութիւններով պարուրուած լինի մեր կեանքը, այս պայմանը մնում է անփոփոխ ու անմեղմելի: Երբեմն այս պատուիրանը պահելը անհնարին է թւում, սակայն այդ արատը յաղթահարելու ամենազօրեղ միջոցը նոյն ինքը՝ աղօթքն է:
«Աղօթքի միջոցով հանենք քէնն ու ոխը մեր մտքից եւ յետո՛յ միայն Աստծուց կարող ենք թողութիւն խնդրել մեր յանցանքներին» [Վարդան Այգեկցի]:
Այստեղ մեր ուշադրութիւնը հրաւիրում է աղօթքի մէջ մեկ այլ սկզբունքի վրայ, առանց որի աղօթքի ընթացքը չի կարող լիարժէք համարուել: Դա աղօթքի ժամանակ զղջալու եւ մեղքերի թողութիւն հայցելու անհրաժեշտութիւնն է:
Ս. Բարսեղ Կեսարացին աղօթքով Տրոջը ձառաբանելու ճշմարիտ սկզբին յաջորդել է յորդորում անձի մեղաւորութեան խոստովանութեամբ Նրա ոտքերի առջեւ ընկնելը.
«Երբ ... փառաբանես ու գովեստ մատուցես Աստծուն, այնժամ սկսի՛ր խոնարհութեամբ եւ ասա՛. «Ես արժանի չեմ բարբառելու Քո առջեւ, Տէ՛ր, քանզի յոյժ մեղաւոր եմ»:
Գրեթէ բոլոր ս. հայրերը երկրորդում են, որ փառաբանութեամբ աղօթքը սկսելուց յետոյ անհրաժեշտ է, անձը մեղաւոր ճանաչելով, թողութիւն խնդրել Տիրոջից: Արդարեւ, Սուրբ Հոգին է այդպէս ուսուցանում՝ «բարեխօս լինելով անմռունչ հեծութիւններով» [Հռոմ. Ը 26]: Քանզի ճշմարտապէս աղօթքի հոգին, յայտնուելով շնորհի մէջ, նրա լոյսի տակ տեսնում է նաեւ սեփական անձի անմաքրութիւնները: Ս. հայրերը, գտնուելով առաքինութեան բարձրունքի վրայ, այնուհանդերձ միշտ աղօթել են իրենց անձն Աստուծոյ առաջ խիստ մեղաւոր ճանաչելով: Զղջումի մէջ աղօթքով յարատեւելու եւ շնորհի ներգործութեամբ մեղքերի նստուածքից սիրտը մաքրելու ձգտումը իսկական վկայութիւնն է աստուածսիարութեան եւ ճշմարիտ նուիրումի: Այսպիսի նուիրեալին է ուղղուած ս. Սերապիոն եպիսկոպոսի խրատը.
«Հանապազ խորհի՛ր, թէ ինչում ես սայթաքել, եւ եթէ աղօթես դրանց համար, Աստուած քեզ թողութիւն կշնորհի»:
Աղօթքի մէջ անհրաժեշտ մտքի հաւաք եւ անզբօս վիճակը էապէս կապուած է զղջումի եւ մեղքերի խոստովանութեան հետ: Սրանցով է Աստուած հաշտւում մեզ հետ՝ պարգեւելով մեր մտքին խաղաղութիւն, եւ անսասան պահում նրան բոլոր խափանիչ խորհուրդների մէջ: Այս պատճառով ս. Մակար Մեծը գրում է.
«Աղօթքների եւ սաղմոսերգութեան ժամանակ հոգին պէտք է զղջութեամբ հաւաքի իր խորհուրդները ...»:
Երբ զղջաւորութիւնը դառնում է հոգու կենակիցն ու օգնականը, աղօթքը հասունանում է եւ սկսում է գործել, ինչպէս ս. Գրիգոր Լուսաւորիչն է ասում՝ սուրբ սրտով եւ խոնարհ հոգով: Այսպիսիով աղօթքով է բացւում երկինքը հոգու առջեւ՝ պարգեւելով անպատում երանութիւններ:
Աղօթքը մուտք է հոգեւոր ոլորտ եւ հաղորդակցութիւն երկնային իրականութեան հետ: Եւ ամէն ոք, ով կենդանի բաղձանք ունի մշտապէս ապրելու հոգեւոր աշխարհի առընթերութեամբ, չի կարող չնկատել, որ այդ հաղորդակցութեան լիութիւնը խափանող պատճառը ինչ-ինչ մեղքերով կապանքուած լինելն ու դրանցից թօթափուելու ճիգերում զլանալն է: Այս իսկ պատճառով ս. վարդապետները խրատում են մշտական զղջումով եւ մեղքերի խոստովանութեամբ ազատուել ամէն տեսակ կապանքներից՝ արժանանալու համար աղօթքի մէջ տրուող հայեցողութեան երանութեանը:
Այս գրքում տեղ գտած եւ ապաշխարութեան աղօթքները այդ հոգեվիճակը յարուցող, ս. հայրերից մեզ փոխանցուած սքանչելի պարգեւներ են: Այդ աղօթքներում մենք տեսնում ենք ամէն մի սխալի համար խորապէս զղջացող սրտի կենդանի կնիքը: Սուրբերի զղջական աղօթքները սթափեցնում են մեզ՝ արթնացնելով մեր խիղճը՝ նկատելու սեփական մեղաւորութիւնը: Ուստի, խոհեմաբար կցորդելով մեր խղճմտանքը նրանց զղջաւոր աղօթքին, ձգտենք ապաշխարութեան արժանի պտուղ արարել [տե՛ս Մատթ. Գ 8]:
Գ
Մեղքի յաղթահարման եւ հոգու արատաւորութեան բժշկութեան խնդրում մեծ է հոգեւոր եղբայրների միմեանց համար աղօթելու նշանակութիւնը [տե՛ս Յակոբ, Ե 13-18]: Քրիստոսին որդեգրուած հոգիների ճշմարիտ միութիւնն, ըստ էութեան, աղօթական է: Այս պատճառով միմեանց համար աղօթելը Եկեղեցու ներքին կեանքի զարկերակն է:
«Եթէ Պօղոսն աշակերտների աղօթքների կարիքն ունէր, որչափ առաւել եւս մենք կարիք ունենք միմեանց համար աղօթելու, եւ մենք, ուրիշների համար աղօթելով, ուրիշների աղօթքները կշահենք մեզ համար»: [Խոսրով Անձեւացի]:
Ս. հայրերն ուսուցանում են նաեւ այն ճշմարտութիւնը, որ մեղքի դէմ աղօթքով մարտնչելի, ողջ երկինքը աջակից եւ նեցուկ է մեզ: Քանզի բոլոր վայրերում ու բոլոր ժամանակներում Քրիստոսին ճշմարտապէս որդեգրուած հոգիները մի մարմին են կազմում եւ յաւիտենապէս անբաժան են: Սա վերաբերւում է նաեւ երկնային զօրութիւններին.
«Բազում աղօթքներով մարտնչի՛ր ընդդէմ սովորական դարձած քո մեղքերի եւ կանչի՛ր բարեխօսութեան սուրբ հրեշտակների դասերը, բոլոր սուրբերին եւ արդարներին, մանաւանդ՝ սուրբ Աստուածածնին ...» [ս. Եփրեմ Ասորի]:
Սուրբերին բարեխօսութեան կանչելու յորդորը Եկեղեցու վարդապետութեան կարեւոր կողմերից է: Եկեղեցու մարմինը մի է եւ ամբողջական, եւ միմեանց սիրելն ու միմեանց համար աղօթելը վերաբերում է ոչ միայն երկրաբնակ հաւատացիալներիս, այլեւ՝ երկինք փախուած սուրբերին, որոնք առաւել մերձ են մեզ՝ որպէս իմանալի-հոգեւոր, ժամանակակից ու տարածութիւնից ազատ հոգիներ:
Ս. հայրերը, աղօթքով մշտապէս Սուրբ Երրորդութեանը փարուելով հանդերձ, աղօթում էին նաեւ երկնաբնակ դարձած սուրբերին: Այսօրուայ մարդու տրամաբանութեան համար սա անհասկանալի է եւ աւելորդ. չէ՞ որ Աստուած բաւական է բոլոր խնդրանքների համար ... Բայց այն, ինչ միտքը հեշտութեամբ եւ առանց հասկանալու կարող է մերժել, ապաշխարող եւ սրբազգաց սիրտը հասկանում է եւ ընդունում ներքին վստահութեամբ:
«Վերին գնդերն ամէնքն էլ իրենցում բազում բարեկարգութիւններ են ցուցաբերում, մեծ երկիւղով սրբազան մեղեդիներ նուագում եւ երանախառն օրհնութիւններ երգում ամենքի թագաւոր Աստծուն: Նրանց հետ խառնի՛ր դու քո անձն աղօթքների ժամանակ, նրանց սրբազան կարգի՛ն եղիր նախանձաւոր» [ս. Յովհան Ոսկեբերան]:
Աղօթքներում սուրբերի բարեխօսութիւնը խնդրելով՝ աւելանում է փրկութեան յոյսը: Հոգու համար երկնաքաղաքացիների հետ զրուցակցութիւնը երկնքի արքայութեան նախաճաշակումն է:
Ինչպէս ժամերգութիւնների, այնպէս էլ պատարագի տեքստը յագեցած է սուրբերի, մանաւանդ՝ սուրբ Աստուածածնի բարեխօսութիւնը հայցող աղօթքներով: Եկեղեցու ողջ աստւածապաշտութիւնը լի է սուրբերի յիշատակութեամբ: Եկնքի եւ երկրի կապն առաւելագոյնս իրականացած է այստեղ, ուր փոխադարձ աղօթական յիշատակումով ընդխառնւում են մարտնչող եւ յաղթանակած եկեղեցիները:
Դ
Հոգեւոր կեանքի առանցքը յարատեւ մերձեցումն է երկնքի արքայութեանն ու միաւորումը Սուրբ Երրորդութիւնը փառաբանող հրեղէնների կաճառին: Սակայն այս ճանապարհն ընդանում է չարի հետ մշտական պայքարով: Սա մարտնչող Եկեղցու Խաչն է, որի մասին է Բարձրեալի խօսքը. «Ով յաղթի, Ես նրան թոյլ կտամ ուտելու Կենաց Ծառից, որ գտնւում է Աստուծոյ դրախտի մէջ» [Յայտն. Բ 7]: Եւ այս պայքարում ամենալուրջ զէնքը դարձեալ աղօթքն է: Ըստ ս. վարդապետների՝ ճշմարիտ աղօթքը միաժամանակ պատերազմ է չարի դէմ: Խոսրով Անձեւացին գրում է.
«Քանի որ սատանան գիտի, որ մարդն աղօթելիս Աստծուց շնորհ է ստանում, այդ պատճառով ջանում է աղօթքի ժամին ցնորել մարդկանց մտքերը, որպէսզի զրկի շնորհներից, որոնք մարդ ստանում է մաքուր մտքով աղօթելիս»:
Ս. հայրերի վարքերում յաճախ ենք հանդիպում նկարագրութիւններ աղօթքի ժամանակ չարի յարձակումների մասին: Եւ բոլոր դէպքերում յաղթանակի գրաւականը եղել է աննկուն հաւատքը եւ մտքի սթափութիւնը: Պետրոս առաքեալն, ասելով՝ «Զգաստացէ՛ք ուրեմն եւ արթու՛ն եղէք աղօթքի համար» [Ա Պետր. Դ 7], անշուշտ նկատի ունի աղօթքի ժամին մեզ հետ մարտնչող դեւերի զանազան խարդաւանքներից զգուշանալը:
«Երբ [քեզ] մօտենայ մտքիդ հետ պատերազմող խորհուրդ, - գրում է ս. Եպիփան Կիպրացին, - զգո՛յշ եղիր, որպէսզի աղօթքի մէջ [անհրաժեշտի] փոխարէն այլ բան չխնդրես, այլ աղօթքիդ սուրը սրի՛ր ընդդէմ թշնամու՝ նրա հետ մարտնչելու համար»:
Աղօթքի մէջ սթափ եւ ուշիմ միտք ունենալը մեծագոյն առաքինութիւն է: Մեր միտքը սովոր է դէպի պարապ մտորումներ հակուելու՝ չգիտակցելով, որ իրականում ենթարկւում է չարի ներշնչանքին եւ զրուցում նրա հետ: Միտքն ու սիրտն այս դիւային զրոյցից անջատելու եւ աստուծային խորհորդների ու ներշնչումների առաջ բացազատելու մէջ է ճշմարիտ աղօթքի էութիւնը: Այս բանում մեծ հմտութիւն էին ձեռք բերում հայրերը: Նրանց աղօթքը յարատեւ զգօնութեան շնորհիւ մեծ զօրութիւն էր ստանում, մինչեւ իսկ դեւերի վրա իշխանութիւն եւ սաստ ունենալու աստիճան: Աղօթքի մէջ համբերելով բոլոր փորձութիւններին եւ մտքի անզբաղութեամբ մինչեւ վերջ հաւատարիմ մնալով Քրիստոս Աստծուն՝ որպէս միակ զրուցակցի՝ նրանք յաղթել են չարին՝ ստանալով դեւերին հալածելու պարգեւը: Եւ նրանց իսկ գրած աղօթքները, որոնք մատուցուել են տկարացած եւ չարից հալածուող հոգիներին օգնելու համար, թշնամու հանդէպ ահարկու զօրութիւն են պարունակում: Այդ աղօթքներում նկատւում է սուրբերի խորը կարեկցանքն ու ցաւը փորձանքի մէջ յայտնուած հոգիների հադէպ: Այդ աղօթքներն ինքնին բարեխօսութիւն են ու պաղատանք մեզ համար՝ մեր բոլոր տկար ու վտանգուած վիճակներում: Եւ երբ մեր կամ մեղձաւոր նեղութեան պահին մենք աղօթում ենք Աստծուն սուրբերի զօրաւոր աղօթքներով, նրանք երկնքում մեզ են միանում՝ մեր ցաւին ցաւակից լինելով եւ մեր աղերսանքին խառնելով իրենց սուրբ եւ զօրաւոր մաղթանքները:
Առանց փորձութեան հոգեւոր առաջընթաց չի լինում, եւ առանց երկրային նեղութիւնների չի աճում սէրն ու կարօտն առ երկնայինն ու անվախճանը: Սակայն միշտ չէ, որ իմաստուն եւ կարող ենք լինում անտրտունջ, աներեր վստահութեամբ համբերելու եւ յաղթանակով դուրս գալու քննութիւնից: Եւ այս խնդրում թող սուրբերի բարեխօսութեամբ նրանց զօրավոր եւ բժշկութեան աղօթքները զօրաւիգ լինեն մեզ չարի դէմ պայքարում եւ բոլոր դժուարութիւնների մէջ անպարտուելի մնալու համար:
Ե
Ճշմարիտ քրիստոնեայի ողջ կեանքը ներծծուած է աղօթքով: Նրա կեանքի եւ կենցաղի բոլոր մանրամասներն ունեն խորհրդական նշանակութիւն եւ առիթ են՝ Տիրոջը դիմելու, Նրա գործակցութիւնը հայցելու, պահպանութիւնը խնդրելու եւ կամ՝ պարզապէս գոհանալու համար: Բացի այս, սուրբ Գիրքը պատուիրում է աճախակի աղօթել [տե՛ս Կողոս. Դ 2], աւելին՝ աղօթել ամենայն ժամ [տե՛ս Ղուկ. ԻԱ 36, Եփես. Զ 16] եւ անդադար [ տե՛ս Ա Թեսաղ. Ե 17]:
Աղօթասիրութիւնը քրիստոնեայի հոգու ճշմարիտ զարդն է, եւ մշտապէս աղօթքի մէջ լինելու ձգտումը հաւատքի կենդանութեան հաւաստի նշանն է: Այս կենդանութեան մեջ մեզ տեսնելու բաղձանքով է ահա ս. Գրիգոր Լուսաւորիչը յորդորում ամէնուր հոգեւորապէս, անխափան կատարել աղօթքի ծառայութիւնը՝ թէ՛ տանը նստած, թէ՛ ճանապարհ գնալիս, թէ՛ աշխատելիս, թէ՛ ննջելիս եւ թէ՛ արթնանալիս: Կարծում ենք, որ Աղօթարանի վերջնամասում զետեղուած ամենայն պիտոյից աղօթքները կնպաստեն այդպիսի կարգաւորութիւն եւ օրհնութիւն ներարկելու հաւատացեալի կենցաղին՝ զարդարելով նրա բոլոր պիտառութիւնները սրբութեամբ եւ աստուածահաճոյ մղումներով:
Արդ, աղօթե՛նք մեր ս. հայրերի աղօթքներով՝ յաճախակի ընթերցելով աղօթքի մասին նրանց խրատները, որ շտեմարան է՝ իմաստութեամբ եւ սիրով լի: Կրթե՛նք մեր միտքն ու սիրտը աստուծահաճ աղօթասիրութեամբ, որպէսզի մեր մէջ Սուրբ Հոգու շնորհն առատանայ ի փառս Աստուծոյ, ամէն:
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ
ՄԱՍՆ Ա
ԱՂՕԹՔԻ ՄԱՍԻՆ
ԱՄԷՆՕՐԵԱՅ ԱՂՕԹՔՆԵՐ
ՀՐԱԺԱՐՈՒՄ
Հրաժարւում ենք սատանայից եւ նրա բոլոր խաբէութիւններից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքներից, նրա չար կամքից, նրա չար հրեշտակներից, նրա չար ծառաներից, նրա չար կամարարներից եւ նրա ողջ չար զօրութիւնից. հրաժարուելով հրաժարւում ենք:
Երեք անգամ կրկնի՛ր այս՝ դէմքդ դէպի արեւմուտք եւ ձեռքերդ դէպի ետ շրջած, ապա դարձի՛ր դէպի արեւելք եւ սկսի՛ր ուղղափառ հաւատքի դաւանութիւնը՝ գլխաբաց եւ ձեռնամած կերպով ասելով հետեւեալը.
ՀԱՒԱՏՈՒՄ ԵՆՔ
Հաւատում ենք Մի Աստուծոյ՝ ամենակալ Հօրը, երկքնի եւ երկրի, երեւելիների եւ աներեւոյթների Արարչին:
Եւ Մի Տէր Յիսուս Քրիստոսին՝ Աստուծոյ Որդուն՝ ծնուած հայր Աստծուց՝ միածին, այսինքն՝ Հօր էութիւնից: Աստուած՝ Աստուած, լոյս՝ լոյսից, ճշմարիտ Աստուած՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ եւ ոչ՝ արարած: Նոյն Ինքը՝ Հօր բնութիւնից, Որով ամենայն ինչ եղաւ երկնքում եւ երկրի վրայ՝ երեւելիներ եւ աներեւոյթներ: Որ մեզ՝ մարդկանց համար եւ մեր փրկութեան համար, երկնքից իջնելով, մարմնացավ, մարդացաւ, Սուրբ Հոգով կատարելապէս ծնուեց սուրբ Կոյս Մարիամից: Որով վերցրեց մարմինը, հոգին եւ միտքը եւ ամենայն ինչ, որ ունի մարդ՝ ճշմարտապէս եւ ոչ՝ կարծեօք: Չարչարւեց, խաչուեց, թաղուեց, երրորդ օրը յարութիւն առաւ, նոյն մարմնով ելաւ երկինք եւ նստեց Հօր աջ կողմում: Գալու է նոյն մարմնով եւ Հօր փառքով՝ դատելու կենդանիներին եւ մեռեալներին, Ում թագաւորութիւնը վախճան չունի:
Հաւատում ենք Սուրբ Հոգուն՝ անեզրին եւ կատարեալին, որ խօսեց Օրէնքում, Մարգարէներում եւ Աւետարաններում: Որ իջաւ Յորդանան, քարոզեց առաքեալների միջոցով եւ բնակուեց սուրբերի մէջ:
Հաւատում ենք նաեւ միայն մի Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մի մկրտութեան, ապաշխարութեան, մեղքերի քաւութեան եւ թողութեան, մեռելների յարութեանը, հոգիների եւ մարմինների յավիտենական դատաստանին, երկնքի արքայութեանը եւ յաւիտենական կեանքին:
Մինչեւ այստեղ են հաւատքի խօսքերը
Իսկ ովքեր ասում են, թէ կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թէ՝ ոչէից եղան, կամ ասում են՝ այլ էութիւնից են Աստուծոյ Որդին եւ կամ Սուրբ Հոգին եւ թէ փոփոխելի են կամ այլայլելի, այնպիսիներին նզովում է Կաթողիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Մեր սուրբ Լուսաւորչի ասած
Իսկ մենք երկրպագելով փառաւորենք Սուրբ Երրորդութեանը եւ Մի Աստուածութեանը՝ Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն, որ առաջ է յաւիտեաններից, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ԶՂՋՈՒՄ
Մեղա՜յ Ամենասուրբ Երրորդութեանը՝ Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն. մեղանչել եմ Աստուծոյ առաջ:
Խոստովանում եմ Աստուծոյ առաջ եւ սրբուհի Աստուածածնի եւ քո առաջ, հա՛յր սուրբ, բոլոր գործած մեղքերս: Քանզի մեղա՜յ խորհրդով, խօսքով եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ. մեղա՜յ Աստուծոյ:
Մեղա՜յ հոգովս եւ նրա զօրութեամբ, մտքովս եւ նրա շարժմամբ, մարմնովս եւ նրա զգայութեամբ:
Մեղա՜յ հոգուս զօրութեամբ. խորամանկութեամբ, անզգաութեամբ, յանդգնութեամբ եւ երկչոտութեամբ, շռայլութեամբ եւ ժլատութեամբ, անպարկեշտութեամբ եւ անիրաւութեամբ, չարահաւանութեամբ, յուսահատութեամբ եւ թերամտութեամբ. մեղա՜յ Աստուծոյ:
Մեղա՜յ մտքիս չար խորհրդով. նենգութեամբ ատելութեամբ, խէթ հայեացքով, չար նախանձով, չարակնութեամբ, թուլութեամբ, պոռնկական խորհրդով՝ արուական, իգական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը՝ երազական գիճութեամբ եւ անրջական գարշ աղտեղութեամբ. մեղա՜յ Աստուծոյ:
Մեղա՜յ մարմնիս ցանկութեամբ. հեշտութեամբ, անհոգութեամբ, քնատ յօրանջմամբ, մարմնիս շարժումներով եւ պէս-պէս ախտերով պղտագործելով, ականջներիս ախորժալուրութեամբ, աչքերիս արատասիրութեամբ, սրտիս ցանկութեամբ, ռնգերիս իգութեամբ, բերանիս պագշոտութեամբ, անժուժկալութեամբ, շուայտութեամբ եւ արբեցութեամբ. մեղա՜յ Աստուծոյ:
Մեղա՜յ լեզուիս չարախօսութեամբ. ստախօսութեամբ, սուտ երդմամբ, երդմնազանցութեամբ, հակառակութեամբ, վիճաբանութեամբ, բանսարկութեամբ, շողոքորտութեամբ, քսու դատարկաբանութեամբ եւ ծաղրով, զրախօսութեամբ, հերձախօսութեամբ եւ անիծաբանութեամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով եւ հայհոյելով. մեղա՜յ Աստուծոյ:
Մեղա՜յ ձեռքերիս գողութեամբ, ագահութիւն անելով, զրկելով, հարուածելով, սպանելով եւ քաշքշելով. մեղա՜յ Աստուծոյ:
Մեղա՜յ շինուածքիս ողջ կազմութեամբ եւ մարմնիս բոլոր անդամներով, հինգ զգայաններովս եւ վեց շարժումներովս՝ վերամբարձ ոտնահարութեամբ եւ վայրաքարշ մեղկութեամբ, աջ եւ ձախ խոտորելով, առաջինների հանդէպ մեղանչելով եւ վերջինների համար չար օրինակ լինելով. մեղա՜յ Աստուծոյ:
Այլեւ մեղա՜յ եօթ մահացու մեղքերով՝ հպարտութեամբ եւ նրա տեսակներով, նախանձով եւ նրա տեսակներով, բարկութեամբ եւ նրա տեսակներով, ծուլութեամբ եւ նրա տեսակներով, ագահութեամբ եւ նրա տեսակներով, որկրամոլութեամբ եւ նրա տեսակներով, բղջախոհութեամբ եւ նրա տեսակներով. մեղա՜յ Աստուծոյ:
Այլեւ մեղա՜յ Աստուծոյ բոլոր պատուիրանների՝ յանձնառելիների եւ հրաժարելիների դէմ, քանզի չկատարեցի յանձնառելիները եւ չհեռացայ հրաժարելիներից: Օրէնքը ստացայ եւ օրինապահութեան մէջ զլացայ, հրաւիրուեցի քրիստոնէութեան կարգի մէջ եւ գործերովս անարժան գտնուեցի, չարը գիտենալով՝ կամովին շեղուեցի եւ բարի գործերից ես ինքս հեռացայ. վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ, ո՞րն ասեմ կամ ո՞րը խոստովանեմ, քանզի անթիւ են իմ յանցանքները, անասելի են իմ անօրէնութիւնները, աններելի են իմ ցաւերը, եւ անբժշկելի են իմ վէրքերը. մեղա՜յ Աստուծոյ:
ՏԷՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՕԹՔ
Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ
թող լինի Քո անունը, Քո արքայութիւնը
թող գայ, Քո կամքը թող լինի երկրի
վրայ, իֆչպէս որ երկնքում է: Մեր
հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ
այսօր: Եւ թո՛ղ մեզ մեր պարտքերը,
իֆչպէս եւ մենք ենք թողնում մեր
պարտապաններին: Եւ մի՛ տանիր մեզ
փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայութիւնը եւ զօրութիւնը
եւ փառքը յաւիտեանս յաւիտենից. ամէն
ՍԱՂՄՈՍ ՃԺԸ
Թող Քեզ մերձենան իմ խնդրուածքները, Տէ՛ր
ըստ Քո խօսքի իմաստո՛ւն դարձրու ինձ:
Թող Քո առջեւ մտնեն իմ աղօթքները, Տէ՛ր, եւ Քո
խօսքով ձրկի՛ր ինձ:
Թող իմ շուրթերը երգեն Քո օրհնութիւնը, երբ
սովորեցնես ինձ Քո արդարութիւնը:
Թող իմ լեզուն խօսի Քո խօսքերը, քանզի Քո
բոլոր պատուիրաններն արդարութեամբ են:
Թող Քո ձեռքը փրկի ինձ, քանզի Քո
պատուիրաններն ընտրեցի:
Քո ձրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր, եւ Քո օրէնքներն
իմ խօսքերն էին:
Թող ապրի իմ անձը, օրհնի Քեզ, եւ Քո
օրէնքենրը կօգնեն ինձ:
Մոլորուեցի ես կորսուած ոչխարի պէս, փնտրի՛ր
Քո ծառային, քանզի չմոռացայ ես Քո
պատուիրանները:
Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հօգուն այժմ եւ
մջշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ՄԵՐ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ԱՂՕԹՔԸ
Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, ձրկի՛ր ինձ իմ բազում անօրէնութիւններից, քանզի անագեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկութիւնից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգէտիս եւ յիմարիս, դարձրեցիր գիտութեամբ լի անօթ, Քո շնորհն առատացաւ իմ մէջ եւ յագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարաւը, լուսաւորեց իմ խաւարած միտքը, թափառումներից հաւաքեց իմ խորհուրդները եւ լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում եւ աղաչում եմ, ծունկի գալջս եւ հայցում՝ վկայելով Քո բարերարութեան մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը եւ պահի՛ր այն Քո գանձի մէջ, որպէսզի դարձեալ տաս ինձ այն Օրը:
Մի՛ բարկանա ինձ վրայ, Մարդասէ՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առաւել առատացաւ [շնորհն] իմ մէջ, քանի որ լեզուս տկարացաւ՝ չկարողանալով խօսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաեւ իմ միտքը՝ չտանելով [նրա] ալիքներիբազմութիւնը:
Օրհնուած Հօրդ կերպարա՛նք եւ ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դէպի ինձ [եկող] շնորհի հոսանքները, քանզի իֆչպէս բորբոքուած հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Յետոյ այնտեղ դարձեալ պարգեւի՛ր ինձ այն եւ պահի՛ր ինձ Քո արքայութեան մէջ, մի՛ յիշիր իմ անօրէնութիւնները, յանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, եւ Յայտնութեան Օրն իմ օթեւանը թող օրհնուի Քո Հօր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցուածերը, քանզի միայն Դու ես ինձ կեանք տուողը: Եւ Քեզ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
ԲԱՆ ՁԹ
Աստուա՛ծ եւ Տէ՛ր, կեա՛նք եւ արարի՛չ, ողորմա՛ծ, գթա՛ծ, լո՛յս, երկայնամի՛տ, անոխակա՛լ, մարդասէ՛ր, ամենագո՛ւթ, պարգեւատո՛ւ, փրկի՛չ, օրհնեա՛լ, բարեբանեա՛լ, դարա՛ն ամրութեան, պատսպարա՛ն վստահութեան, բարութիւ՛ն աննենգ, ճառագա՛յթ անխաւար, քաւի՛չ մեղքերի, բուժի՛չ վէրքերի, անհասանելիների հնա՛րք, անմատչելիներին՝ մերձաւո՛ր, անյուսութեան ե՛լք, անունդ խոստովանուած՝ Աստուծոյ Որդի. եւ Քեզ հետ հզօր եւ ահաւոր Հօրդ եւ Քեզ հետ երկրպագելի ամենակալ Հոգուդ փա՜ռք եւ պաշտամունք գոհաբանութեան յաւիտեանս. ամէն:
Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ
Աղօթք՝ Քրիստոսին հաւատացող իւրաքանչիւր անձի
Ա
Հաւատքով խոստուանում եւ երկրպագում եմ Քեզ, Հա՛յր եւ Որդի՛ եւ Սո՛ւրբ Հոգի, անեղ եւ անմա՛հ բնութիւն, հրեշտակների եւ մարդկանց եւ բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
Բ
Հաւատքով խոստուանում եւ երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛յս, միասնական Սո՛րբ Երրորդութիւն եւ Մի Աստուածութիւն, արարի՛չ լոյսի եւ հալածի՛չ խաւարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի եւ անգիտութեան խաւարը եւ լուսաւորի՛ր իմ միտքը այս ժամին՝ աղօթելու Քեզ հաճոյ եւ ընդունելու Քեզանից իմ խնդրուածքները. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
Գ
Հա՛յր երկնաւոր, Աստուա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորուած ոչխարիս փնտրելու համար, մեղա՜յ երկնքի եւ Քո առաջ, ընդունի՛ր ինձ իֆչպէս անառակ որդուն եւ հագցրո՛ւ ինձ առաջին պատմուչանը, որից մերկացայ մեղքով. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
Դ
Որդի՛ Աստուծոյ, Աստուա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից եւ մարմին առար սուրբ Կոյս Մարիամից մեր փրկութեան համար, խաչուեցիր, թաղուեցիր եւ յարութիւն առար մեռեներից եւ փառքով համբարձուեցիր առ Հայր, մեղա՜յ երկնքի եւ Քո առաջ, յիշի՛ր ինձ, ինչպէս աւազակին, երբ գաս Քո արքայութեամբ. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
Ե
Հոգի՛ Աստուծոյ, Աստուա՛ծ ճշմարիտ, որ իջար Յորդանան եւ Վերնատուն եւ լուսաւորեցիր ինձ սուրբ Աւազանի մկրտութեամբ, մեղա՜յ երկնքի եւ Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստուածային հրով, իֆչպէս հրեղէն լեզուներով՝ սուրբ առաքեալներին. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
Զ
Անե՛ղ բնութիւն, մեղա՜յ Քեզ իմ մտքո, հոգով եւ մարմնով, յանուն Քո սուրբ անուան մի՛ յիշիր իմ նախկին մեղքերը. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
Է
Ամէն ինչ տեսնո՛ղ, մեղա՜յ Քեզ խորհրդով, խօսքով եւ գործով, ջնջի՛ր ձեռագիրն իմ յանցանքների եւ գրի՛ր իմ անունը Կեանքի Գրքում. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
Ը
Գաղտնիքնե՛ր քննող, մեղա՜յ Քեզ կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, թողութիւ՛ն շնորհիր մեղաւորիս, քանզի սուրբ Աւազանի ծնունդից մինչեւ այսօր մեղանչել եմ Աստուածութեանդ առաջ իմ զգայարաններով եւ մարմնիս բոլոր անդամներով. եւ ողորմի՛ր Քո արարածներինեւ ինձ՝ բազմամեղիս:
Թ
Ամենախնա՛մ Տէր, իմ աչքերին պահապա՛ն դիր Քո սուրբ երկիւղը՝ այլեւս անպատկառ չնայելու, եւ ականջներիս՝ չախորժելու լսել չար խօսքեր, եւ բերանիս՝ սուտ չխօսելու, եւ սրտիս ՝չարը չպորհելու, եւ ձեռքերիս՝ անիրաւութիւն չգործելու, եւ ոտքերիս՝ անօրինութեան ճանապարհով չգնալու, այլ ուղղի՛ր սրանց շարժումը՝ մջշտ լինելու ըստ Քո պատուիրանների. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
Ժ
Հո՛ւր կենդանի Քրիստոս, Քո սիրոյ հուրը, որ գցեցիր երկրի վրայ, բորբոքի՛ր իմ անձում, որպէսզի այրի իմ հոգու ախտերը եւ սրբի իմ մտքի խիղճը եւ մաքրի իմ մարմնի մեղքերը եւ վառի Քո գիտութեան լոյսն իմ սրտում. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԺԱ
Հօր իմաստութիւ՛ն Յջսուս, տո՛ւր ինձ իմաստութիւնը՝ ամէն ժամ Քո առջեւ բարին խորհելու, խօսելու եւ գործելու, եւ փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խօսքերից եւ գործերից. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԺԲ
Բարիք կամեցող Տէր կամարար, մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, այլ առաջնորդի՛ր ինձ մջշտ լինել ըստ Քո բարեսէր կամքի. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԺԳ
Արքա՛յ երկնաւոր, տո՛ւր ինձ Քո արքայութիւնը, որ խոստացար Քո սիրելիներին, եւ զօրացրո՛ւ իմ սիրտը՝ ատելու մեղքը եւ միայն Քեզ սիրելու եւ Քո կամքը կատարելու. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԺԴ
Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին եւ մարմինը մեղքերի պատրանքներից, դեւերի փորձութիւններից, անջրաւ մարդկանցից եւ հոգու եւ մարմնի բոլոր վտանգներից. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԺԵ
Պահապա՛ն ամենայնի Քրիստոսս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրայ ցերեկ եւ գիշեր, տանը նստելիս, ճանապարհ գնալիս, ննջելիս եւ արթնանալիս, որպէսզի երբէք չսասանուեմ. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԺԶ
Աստուա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ եւ լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմութեամբ, Քեզ եմ յանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա եւ պատրաստիր իմ հոգու եւ մարմնի կարիքները այսուհետեւ մինչեւ յաւիտեան. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԺԷ
Մոլորեալներին դարձի՛ բերող, ե՛տ դարձրու ինձ իմ չար սովորութիւններից բարի սովորութեան եւ բեւեռի՛ր իմ հոգում մահուան սոսկալի օրը եւ գեհենի երկիւղը եւ արքայութեան սէրը, որպէսզի զղջամ մեղքերս եւ գործեմ արդարութիւն. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԺԸ
Անմահութեա՛ն աղբիւն, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարութեան արտասուքներ, իֆչպէս պոռնիկին, որպէսզի լուանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԺԹ
Պարգեւի՛չ ողորմութեան, պարգեւի՛ր ինձ ուղղափառ հաւատքով եւ բարի գործով եւ Քո սուրբ Մարմնի եւ Արեան հաղորդութեամբ գալ Քեզ մօտ. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
Ի
Բարերա՛ր Տէր, ինձ բարի հրեշտակի՛ յանձնիր՝ իմ հոգին քաղցրութեամբ աւանդելու համար եւ ախռով անցկացնելու դեւերի չարիքից, որոնք երկնքի նեքոյ են. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԻԱ
Լո՛յս ճշմարիտ Քրիստոս, արժանաւորի՛ր իմ հոգուն կոչման օրը ուրածութեամբ տեսնել Քո փառքի լոյսը եւ բարիքների յոյսով հանգչել արդարների օթեւաններում մինչեւ Քո գալստեան մեծ Օրը. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԻԲ
Արդա՛ր Դատաւոր, երբ գաս Հօր փառքով՝ դատելու կենդանիներին եւ մեռեալներին, մի՛ մտնիր դատաստանի մէջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ յաւիտենական հրից եւ լսելի՛ արա ինձ արդարների երանաւետ կանչը դէպի երկնքի արքայութիւնդ. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ մազմամեղիս:
ԻԳ
Ամէնողո՛րմ Տէր, ողորմի՛ր բոլոր Քեզ հաւատացողներին, իւրայիններիս եւ օտարներին, ծանօթներին եւ անծանօթներին, կենդանիներին եւ մեռեալներին. թողութիւ՛ն շնորհիր նաեւ իմ թշնամիներին եւ ատողներին ինձ դէմ [գործած] յանցանքների համար եւ ե՛տ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դէմ, որպէսզի արժանի լինեն Քո ողորմութեանը. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԻԴ
Փառաւորեա՛լ Տէր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները եւ ի բարի՛ կատարիր իմ խնդրուածքները՝ բարեխօսութեամբ սրբուհի Աստուածածնի եւ Յովհաննէս Մկրտչի եւ սուրբ Ստեձանոս Նախավկայի եւ մեր սուրբ Գրիգոր Լուսաւորչի եւ սուրբ առաքեալների, մարգարէների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնաւորների, կոյսերի, միանձանց եւ Քո բոլոր երկնաւոր եւ երկրաւոր սուրբերի. եւ Քեզ՝ անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ, փա՜ռք եւ երկրպագութիւ՜ն յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ՁԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ
ԱՂՕԹՔՆԵՐ
ՍԱՂՄՈՍ ՃԹ
Ասաց Տէրն իմ Տիրոջը. «Նստի՛ր Իմ աջ կողմում,
մինչեւ Քո թշնամիներին Քո ոտքերին
պատուանդամ դնեմ»:
Զօրութեան գաւազան կուղարկի քեզ Տէրը
Սիոնից, եւ կտիրես Դու Քո թշնամիների մէջ:
Զօրութեան օրերի սկիզբը Քեզ հետ է, Քո
սուրբերի վայելչութեան մեջ, նախքան արուսեակը՝
արգանդից ծնեցի Քեզ:
Երդուեց Տէրը եւ այլեւ ճպիտի զղջայ. Դո՛ւ ես քահանայ յաւիտեան՝
ըստ Մելքիսեդեկի կարգի, եւ Տէրը Քո աջ կողմում է:
Բարկութեան օրը կխորտակի թագաւորներին,
կդատի հեթանոսներին եւ բազում հարուածներ
կտայ եւ կխորտակի շատերին երկրի վրայ:
Առուից կխմի ճանապաչհին, դրա համար եւ
կբարձրացնի գլուխը:
Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սորբ Հոգուն այժմ եւ
մջշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
ԲԱՆ ԺԳ
Ա
Աստուա՛ծ բարերար, հզօ՛ր, ահաւո՛ր, Հա՛յրդ բարի ողորմութեան շնորհի, Մեծիդ անունն անգամ գթութիւն եւ ընտանութիւն է աւետարանում, քա՛ղցր՝ դժնիների եւ ապերախտների հանդէպ: Քեզ հետ Որդիդ էլ նման է Քեզ, [ձեռքիդ] պէս [Նրա] ձեռքն էզօրեղ՝ անժամանակ տէրութեամբ ահեղ, Քեզ հետ աարճագո—շելով փառաւորուած: Նաեւ՝ Սուրբ Հոգիդ ճշմարտութեան, բխելով Քեզանից անսպառօրէն, որպէս գոյի կատարեալ իսկութիւն եւ մշտնջենաւոր էութիւն, ըստ ամենայնի Քեզ է հաւասար եւ իշխանութեամբ փառակից՝ Որդուդ:
Երրեակ Անձնաւորութիւն՝ համակ անքնին, ուրույն զատմամբ առանձնացուած դէմքերով, բայց միաւորուած համազուգութեամբ, նոյնագոյ բնութեամբ տիրապէս, անշփոթ եւ անանջրպետ՝ մի կամքով եւ կցորդութեամբ: Ոչ մէկը միւսից մեծ չէ, եւ ոչ էլ մի ակնթարթ՝ միւսից նուազ երբեւիցէ, այլ՝ պատճառ երկնային սիրոյ անստուեր լոյսի՝ յայտնուած մեր մէջ, սրբասացութեան մի պսակով անսկզբնաբար աստուածաբանուած: Քանզի արդարեւ այս վերաձայնեալ խոստովանութիւնը Քո եռաձառ դաւանութեան՝ Պետրոսին հաւատքի վէմ կոչուելու երանութեան արժանացրեց, իսկ մեղքերով դատապարտուածիս անձը Քո բարեհրաման ակնարկութեամբ, ո՜վ [Դու], որ ձնտրում ես գերեալիս, հրաշանորոգ կարդարացնի: Քանզի թէպէտ եւ Քոնն են պպարգեւները եւ ողորմութիւնները, բայց Դու ոչ այնքան Քո պարգեւներով, որքան ողորմութեամբ ես հռչակուած, քանզի երկրորդը Քո փառքն է աւելացնում, իսկ առաջինը ճգնաւորների գործերն է յայտնում. զի պարգեւները վաստակների փոխատրութիւնն են, իսկ ողորմութիւնները՝ բարերարութիւններ մեղուցեալիս:
Բ
Եւ արդ, մարդկային գործերը թող չմրցեն Քո շնորհների հետ, Աստուա՛ծ գթութեանց, թէեւ աւելի վեր լինեն, քան հասարակաց բնութեան օրէնքների ընթացքը, այլ, յաղթող հանդիսանալով Քո երկայնմտութիւնը, երկրածինների ընթացքը նուազ թող լինի Քո առջեւ: Քանզի եւ նրանք, որ օրէնքների մաքրութեամբ վստահօրէն պարծենում էին, Քո արդարութեան ներկան գուշակող լոյսը երբ ծագեց, ամենանուազ անձկութեամբ լքելով արհամարհուած հրէութիւնը, եւ աւելի քան տարագիր ողորմելիները՝ մշտապէս մարդասիրութեանկարօտ եղան: Եւ քանզի ամէն իֆչ հնարաւոր է Քեզ, Բարերա՛ր, լսի՛ր հեծութիւններիս ձայնի պաղատանքները, որ ուղղում եմ Քեզ. ոորմի՛ր, փրկի՛ր եւ մարդասիրի՛ր: Զի Քոնն են երկայնմտութիւն, քաղցրութիւն, փկութիւն, քաւութիւն եւ փառք բոլոր յաւիտեան ազգերից. ամէն:
Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ
Աղօթական երգ Սուրբ Երրորդութեանը, նաեւ առանձնակի՝ Երրորդութեան իւրաքանչիւր անձին:
ԱՌԱՒՕՏ ԼՈՒՍՈՅ
Առաւօ՛տ լոյսի, արեգա՛կ արդար, ինձ լո՛յս ծագեցրու:
Բխո՛ւմն Հօրից, բխի՛ր հոգուս մէջ խօսք՝ Քեզ հաճելի:
Գա՛նձդ ողորմութեան, ծածկուած գանձդ գտնո՛ղ ինձ արա:
Ողորմութեան դուռը դաւանողիս բա՛ց, դասի՛ր երկնայինների հետ:
Երրեա՛կ Միութիւն, եղածների՛ խնամող, եւ ի՛նձ ողորմիր:
Զարթնի՛ր, Տէ՛ր՝ օգնելու, արթնացրո՛ւ թմրածիս, որ հրեշտակներին նմանուեմ:
Է Հայրդ անսկիզբ, էակջց Որդի, է մջշտ Սուրբ Հոգի:
Ընդունի՛ր ինձ, գթա՛ծ, ընդունի՛ր, ողորմա՛ծ, ընդունի՛ր, մարդասէ՛ր:
Թագաւո՛ր փառքի, փողութիւննե՛ր տուող, թողութիւ՛ն տուր յանցանքներիս:
Ժողովո՛ղ բարիքների, ժողովիր եւ ի՛նձ ժողովի մէջ անդրանիկների:
Հայցում եմ, Տէ՛ր, Քեզանից՝ մարդասէրիցդ, ինձ բժշկութիւն:
Կեա՛նք եղջր մեռածիս, լոյս՝ խաւարեալիս, փարատիչ՝ ցաւիս:
Խորհուրդնե՛րն իմացող, խաւարիս շնորհի՛ր խորհուրդ լուսաւոր:
Ծնո՛ւնդ Հօր ծոցի, ստուերով ծածկուածիս ծագեցրո՛ւ լոյսը փառքի:
Կենարա՛ր Փրկիչ, փրկի՛ր մեռեալիս, կանգրեցրո՛ւ գլորուածիս:
Ամրացրո՛ւ հաւատով, հաստատի՛ր յոյսով, հիմնի՛ր սիրով:
Բարձրաձայն աղաչում եմ, բազկատարած պաղատում՝ բարեաց պարգեւնե՛ր շնորհի՛ր:
Լոյսի կանթեղովդ, ղեկավա՛ր ճարտար, զօրացրո՛ւ թաքնուածիս:
Ճառագա՛յթ փառքի, երկինք գնալու չանապա՛րհ ցոյց տուր ինձ:
Միածի՛նդ Հօր, հարսանեացդ մաքուր առագա՛ստը մտցրու ինձ:
Յիշի՛ր ինձ, Քրիստո՛ս, երբ ահեղ Օրը գաս փառքով:
Նորոգո՛ղ հնութեանց, նորոգ՛ր եւ ինձ, նորոգութեա՛մբ զարդարիր:
Շնորհատո՛ւ բարիքների, շնորհի՛ր քաւութիւն, շնորհի՛ր թողութիւն:
Ուրախացրո՛ւ, Տէ՛ր, ոգուս փրկութեամբ, որի համար սգի մէջ եմ:
Չար մշակողին, նրա չար սերմերի պտուղները չորացրո՛ւ:
Պարգեւի՛չ բարիքների, ների՛րիմ պարտքերը:
Ջո՛ւր շնորհիր աչքերիս՝ ջերմ արտասուք թափելու, ջնջելու յանցանքներս:
Սպեղանի՛ գինիդ, արբեցրո՛ւ ռամկական հոգիս, լոյսի ճամքա՛ն ցոյց տուր ինձ:
Սէ՛ր անուն Յջսուս, սիրով ո ճմլի՛ր սիրտն իմ քարեղէն:
Գթութեան համար, ողորմութեան համար վերստի՛ն ինձ ապրեցրու:
Տէ՛ր Յջսուս Քրիստոս, տենչալուդ տեսքով յագեցրո՛ւ ինձ:
Վարդապե՛տ երկնաւոր, աշակերտներիս ժողովի՛ր երկնաինների դասի մէջ:
Քո արեան ցօղը, Տէ՛ր, ցօղի՛ր հոգուս մէջ, որ անձն իմ ցնծայ:
Մեղքերից հիւծուածս հիւծուելով աղաչում եմ բարիք հիւսել ինձ:
Փրկի՛չ բոլորի, փութա՛ փրկել ինձ մեղքերի փորձութիւններից:
Քաւի՛չ յանցանքների, քաւի՛ր օրհնաբանողիս՝ Քեզ փառաբանութիւններ երգելու:
Աստուածածնի բարեխօսութեամբ յիշի՛ր, Տէ՛ր, եւ ողորմի՛ր:
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ
ԱՂՕԹՔ
Ո՜վ Աստուած եւ Տէր եւՀա՛յր եւ խնամակա՛լ այս բոլոր ստեղծուածների:
Ո՜վ արարիչ, ստեղծիչ եւ պահապան քրիստոնեաներիս, Յջսո՛ւս Քրիստոս, Հօր Որդի՛ եւ Բա՛ն:
Ո՜վ դատաւոր, այցելու եւ քննիչ եւ հատուցող՝ իւրաքանչիւր մտածութեան, խօսքի եւ գործի, Հոգի՛դ Աստուած:
Ո՜վ Հայր, Որդի՛ եւ Սո՛ւրբ Հոգի՝ անբաժանելի Երրորդութիւն: Քո ուղղափառ դաւանութեան խոստովանութիւնը, որ աւանդեցիր մեզ, հաստատուն եւ անպղտո՛ր պահիր մեր մէջ: Ո՛չ այնպէս, իֆչպէս մենք հասկանում եւ խօսում մեր աղքատամիտ խօսքերով, այլ իֆչպէս որ Դո՛ւ գիտես Քո անճառելի եւ խորին իմաստութեամբ եւ իֆչպէս որ կաս Քո անփոփոխելի բնութեամբ, նոյնը մատակարարի՛ր եւ ճանաչեցրո՛ւ մեզ: Եւ նոյնով բա՛ց մեր բերանները՝ [հաւատքի] խոստովանութեան: Քանզի մենք մեր իմացութեամբ եւ քննութեամբ Քո արարածների ետիններին իսկ չենք կարող իսկապէս ճանաչել, ուր մնաց թէ՝ արարածների Արարչիդ: Քանզի որքան էլ երբեւէ ասում ենք Քո մասին, խօսում ենք Քո շուրջ եւ ոչթէ ճառում Քո էութիւնից: Եւ այս բաներում եթէ, մարդկեղէն տկարութեամբ խօսելով Քո անճառ ձառքի մասին, անգիտութեամբ զառանցում ենք իֆչ-որ բան կամ յանցում՝ մարդ լինելով եւ դիւրագայթ՝ խօսքերում, Դո՛ւ, որպէս մարդասէր եւ ներող, գթա՛ եւ ների՛ր մեզ: Եւ որպէս ամուր դուռ դի՛ր մեր շուրթերինՔո ճշմարտութիւնը, որպէսզի երբէք չբացենք այն առանց Քո կամքի հաճութեան: Եւ Քո այս Եկեղեցու բոլոր[անդամների]՝ հովիւների եւ հօտի ընդհանուր ամբողջութիւնը խնամի՛ր մարմնի մէջ եւ պահի՛ր [նրանց] ուղղաձառ խոստովանութեամբ՝ ըստ առաքելական աւանդութիւնների, մինչեւ Քո յաջորդ գալուստը երկնքից: Ե այնժամ նորոգի՛ր մեր խոնարհութեան մարմինն ըստ Քո անեղծ փառքի, Քրիստոս Աստուա՛ծ մեր: Եւ Քեզ Հօր եւ Ամենասուրբ Հոգուդ հետ փա՜ռք, իշխանութի՜ւն եւ արքայութի՜ւն եւ երկրպագութի՜ւն համայն արարածների կողմից այժմ եւ անվախճան յաւիտեաններում եւ յաւիտեանս հաւիտենից. ամէն:
ՍԱՂՄՈՍ ՃԾ
Օրհնեցէ՛ք Աստծուն Իր սրբարանում, օրհնեցէ՛ք
Նրան Իր զօրութեան հաստատութեան մէջ:
Օրհնեցէ՛ք Նրան Իր զօրութեան մէջ, օրնեցէ՛ք
Նրան Իր անչափ մեծութեան մէջ:
Օրհնեցէ՛ք Նրան օրհնութեան երգով, օրհնեցէ՛ք
Նրան սաղմոսներով եւ օրհնութեամբ:
Օրհնեցէ՛ք Նրան ցնծութեամբ, գովեցէ՛ք Նրան
ուրածութեամբ:
Օրհնեցէ՛ք Նրան քաղցր խօսքերով, օրհնեցէ՛ք
Նրան բարբառով լսելի:
Օրնեցէ՛ք Նրան գոհութեան երգով, բոլո՛ր
հոգիներդ, օրհնեցէ՛ք Տիրոջը:
Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ
մջշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
ԲԱՆ ԽԴ
Ա
Աստուա՛ծ անսահման, անբացտրելի հարազատ ծնո՛ւնդ Աստուծայ, Արարի՛ճ բոլոր արարածների, Քրիստո՛ս թագաւոր, լո՛յս՝ մթնած սրտերի խաւարի մէջ, մեզ հետ՝ կատարելապէս եւ Առաքչիդ հետ՝ իսկութեամբ, որ մեր [բնութեամբ] Քոնն ես ծանուցում հրաշապէս: Օրհնեալ է Հայրդ երկնաւոր եւ անճառ, որ առաքեց Քեզ ի վերուստ, Ում փառակիցդ ես արարչութեամբ. տպագիր գերուս փրկութեան համար Նա այնքան հոգուց, որ մինչեւ անգամ Քեզ մատնեց մարդկանց: Իսկ Դու, կարող լինելով առանց վշտի աւարտել տնօրինութեան խորհուրդը, հաճեցար մահուան բաժակն ըմպել մեղապարտիս հետ՝ անթերի մարդկութեամբ եւ անպակաս Աստուածութեամբ: Եւ Հոգիդ Սուրբ կենդանարար, իֆչպէս որ՝ Քեզ, այֆպէս եւ իսկակից է Հօրդ եւ էութեամբ համապատիւ՝ Ծնողիդ եւ Ծնուածիդ: Մի Երրորդութիւն կատարեալ՝ հատուածների չբաժանուող Երեք Դէմքերով, անսկիզբ եւ անժամանակ, բացարձակ բարերար, համայն կենդանարար, բոլորի խաղաղարար, ստեղծիչ գոյութեանց եւ յօրինող ամենայնի, անքակտելիօրէն եւ մի բնութեամբ փառաւորուած:
Բ
Իսկ եթէ գթած երկնաւոր Հայրը հզօր՝ մէկն Էութիւնից, մահապարտիս յանցանքների համար զոհաբերեց Իր անքնին ծոցի միակ Ծնունդը՝ չխնայելով Իրեն համապատաիւ սիրելի Որդուն, այլ կամովին նուիրեց Նրան մահուան զէնքերով չարչարողներին՝ ըստ Զաքարիայի մարգարէութեան, թէ՝ «Պիտի ելնի սուրը Հովուի վրայ, եւ պիտի զարկուի Ինքը Հօտապետը, եւ ոչխարների հօտը պիտի ցրուի», իֆչպէս նախագրողի նուրբ օրինակը եւ խորանի ուխտը եւ սպանդի արեան նուիրումը եւ աբրահամեան պատարագի խորհուրդի օրինակը, որոնք նախապէս նկարագրեցինք թշուառիս փրկութիւնը՝ Կեցուցչիդ կամքով. եւարդ, իֆչո՛ւ ես տրտմում, ա՛նձ իմ, որ քո ինքնագործ հակամիտութիւնների պատճառով ես կործանուել եւ ոչ՝ Աստուծոյ կամեցողութեամբ. կամ ինչո՛ւ ես խռովում ինձ՝ մտատանջուելով սատանայական յուսահատութեամբ: Յուսա՛ առ Աստուած եւ խոստովանիծր Նրան, եւ Նա քեզ համար կհոգայ՝ ըստ դաւթեան սաղմոսի եւ մարգարէի կենսախրախոյս խօսքի:
Գ
Իսկ Ստեղծողի խնամարկութեան չափն աւելլի վեր է, քան հրեշտակների եւ մարդկանց մտքի կշռութեան սահմանը, եւ թէ բիւր անգամ կրկնուի, դարձեալ չի չաձուի, զի Անբովանդակելիի բարերարութիւնն էլ անճառելի է: Քանզի Նա՝ Մէկը՝ օրհնեալ համագոյական Երրորդութիւնից, առաքեց Միւսին օրհնաբանուած, իսկ Նա մեռաւ ի հաճութիւն Իր Առաքչի կամքի: Եւ Միւսն ահեղ, երկուսի հաւանութեամբ բարեխօսում է մեծաջան բաղձանքով: Եւ իֆչպէս հոգին՝ կենդանութեան, խօսքը՝ բանականութեան, պայծառութիւնը՝ փառքի, եւ կերպարը էութեան համար է, այս օրինակով էլ Նրանց համաբարի միակամութիւնը՝ միեւնույն բարին ներգործելու: Փոյթ՝ ապրեցնելու, սթափ՝ ողորմելու, պատրաստ՝ օգնութեան ձեռք կարկառելու եւ փրկելու, առատութեամբ՝ յորդ, շատութեամբ՝ զեղուն, անբաւութեամբ՝ լի, աննուազութեամբ՝ ձարթամ, ներողամտութեամբ՝ ճոխ եւ անհասութեամբ՝ բարձրեալ. Մի կատարեալ Երրորդութիւն Երեք Անձերից՝ օրհնեալ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ
Աղօթք Միածին Որդուն
Այլ ամէն կողմից տարակուսանքներով շրջապատուած՝ սրտով պղծուածներս եւ ունկնդրութեան կարօտեալներս Քեզ ենք նայում, մեր տկար բնութիւնը կրած քահանայապե՛տդ Յիսուս: Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպէսզի մենք Քեզանով արդարանանք: Ո՜վ Դու, որ մեզ համար երկրաւոր եղար, որպէսզի մենք Քեզանով երկնաւորներ լինենք: Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպէսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբուենք: Տո՛ւր Քո ցաւերով լի Մարմինը՝ ամենայն սրտի սրբարար կերակուր: Մատռուակի՛ր Քո Արեան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի յագուրդ անմեղութեան մարդկանց որդիների: Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղուածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող: Կարօտեցինք շնորհի, սփռի՛ր, լքուած մնացինք գործերից, քաւ՛ր, խարխափում ենք խաւարում, ճառագայթի՛ր, ընկանք հաւատից, հաստատի՛ր: Դո՛ւ ես յոյս, Դո՛ւ ես լոյս, Դո՛ւ ես կեանք, Դո՛ւ ես քաւութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահութիւն: Քեզ են սպասում Քո շնորհներին ապաւինողներին, Քեզանից փրկութիւն ստանալու են կարօտ Քո Մարմնին խառնուածները, Քեզ ունի որպէս քաւիչ քահանայ Քո Արեամբ գնուած Քո հօտը: Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովութիւնը Քո խաղաղութեամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնութիւնը Քո օթեւաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տէր, եւ խոստացար: Արժանացրո՛ւ իւրայիններիդ փառաւորել Քեզ այդտեղ Հօր եւ Սուրբ Հոգու հետ յաւիտեանս. ամէն:
Աղօթք Սուրբ Հոգի Աստծուն
Ո՜վ տէր եւ դաստիարակ՝ հեզ եւ խնամող, Աստուա՛ծ իմ Հոգի, փչի՛ր իմ խորհուրդների մրրկուած ծովի վրայ շնորհիդ սիւքը, որով խաղաղւում է [այն]: Եւ ինչպէս Քո երախտիքով միշտ Քեզ գովելու պարտական ունեցար ինձ, եւ ա՛յժմ լցրու իմ բերանն օրհնութեամբ: Տէ՛ր ցնծալի: Թէպէտ եւ անարժան տաճար եմ Քո բնակութեան համար, սակայն Դո՛ւ, առատաձե՛ռն, միայն Քո ձայնի հնչման գործի՛ք դարձրու եւ, Քո անճառ խորհրդի տարփալի հանճարը բացելով, փայլեցրո՛ւ այն փնտրողների առաջ՝ ի փառս Քո մեծ անուան պատուի, Սո՛ւրբ սիրելի, եւ ի կշտամբանս ինձ՝ բերանիս խօսքը ժխտող ծառայիս:
ՍԱՂՄՈՍԸ
Տէ՜ր, Տէ՜ր մեր, ի՜նչ սքանչելի է Քո անունն ամբողջ երկրի վրայ:
Բարձրացաւ Քո մեծ վայելչութիւնը երկնքից էլ վեր.
մանուկների եւ ստնտուների բերանից օրհնութիւն կատարեցիր:
Քո թշնամիների համար, Տէ՜ր, որպէսզի վերացուի
թշնամին եւ հակառակորդը:
Տեսնում եմ երկինքը՝ Քո մատների գործը, լուսինն
ու աստղերը, որոնք Դու հաստատեցիր:
Ո՞վ է մարդը, որ յիշում ես Դու նրան. կամ մարդու
որդին, ում այցելում ես Դու:
Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր ստեղծեցիր
նրան, փառքով եւ պատուով պսակեցիր նրան եւ
կարգեցիր նրան Քո բոլոր ձեռակերտների վրայ:
Ամէն ինչ դրեցիր նրա ոտքերի տակ՝ խաշն ու
արջառը եւ ամէն ինչ:
Նաեւ՝ վայրի անասունները, երկնքի թռչունները,
ծովի ձկները, որոնք շրջում են ծովի շաւիղներով:
Տէ՜ր, Տէ՜ր մեր, ի՜նչ սքանչելի է Քո անունն ամբողջ
երկրի վրայ:
Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ
միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
ԲԱՆ ԼԴ
Սուրբ Հոգուն
Աղաչում եմ ամենազօր Հոգուդ անփոփոխելի տէրութեանը, առաքի՛ր ցօղը Քո քաղցրութեան եւ բարեգործի՛ր հոգուս եւ զգայութեան վրայ իշխող [մտքիս] մեջ՝ Քո բազմապարգեւ ողորմութեան ամենալից շնորհներով: Եւ հերկի՛ր կարցրացած մարմնեղէն սրտիս բանական անդաստանը, որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգեւոր: Խոստովանում ենք՝ Քո ամէնիմաստ էութեամբ է, որ ծաղկում եւ աճում են մեր մէջ պարգեւները բոլոր: Դու ես ձեռնադրում առաքեալներին, լցնում մարգարէներին, ուսոցանում վարդապետներին, խօսեցնում համրերին եւ բացում խուլերի ականջները փակ, ինչպէս ազգակիցը Քո, էակիցը Հօր՝ անդրանիկ Որդին, Քո գործակցութեամբ իրագործելով այս բոլորը, Քեզ Հօր իսկութեան հաւասարակից Աստուած հռչակեց: Շնորհի՛ր եւ ինձ՝ մեղաւորիս, համարձակութեամբ խօսել կենդանարար խորհուրդն աւետեաց Աւետարանիդ, արագաթռիչ մտքի ընթացքով հետեւել քոյաշունչ Կտակարանների անհուն ասպարէզներին: Եւ երբ փորձեմ ճառել խօսքիդ մեկնութեան մասին, թող նախաժամանի առ ինձ գթութիւնը Քո՝ իր ժամանակին խօսելով իմ մէջ արժանին, պիտանին եւ Քեզ հաճելին՝ ի փառս եւ ի գովեստ Քո Աստուածութեան եւ ի կատարեալ շինութիւն Կաթողիկէ Եկեղեցւոյ: Կարկարի՛ր ինձ ամենամերձ աջդ եւ զօրացրո՛ւ ինձ գթութեանդ շնորհներով, փարատի՛ր իմ մտքից մոռացութեան մթին մէգը, ցրելով նրա հետ խաւարը մեղքի, որպէսզի խորհուրդների արթնութեամբ այս երկրաւոր կենցաղից ի վեր բարձրանամ: Լուսաւորի՛ր վերստին իմ մէջ, Հզօր աստուածգիտութեան հրաշքի ծագումն անստուեր, որպէսզի արժանի լինեմ ուսանելու եւ ուսուցանելու՝ որպէս բարի օրինակ աստուածասէր լսողներին: Եւ Քեզ ամենայն փա՜ռք ամէն ինչում ամենակալ Հօր եւ միածին, բարերար Որդու հետ այժմ եւ անվախճան յաւիտեաններում. ամէն:
ՍԱՂՄՈՍ ՃԺԲ
Օրհնեցե՛ք, մանուկնե՛ր, Տիրոջը եւ օրհնեցե՛ք Տիրոջ անունը:
Թող օրհնեալ լինի Տիրոջ անունը այսուհետեւ մինչեւ յաւիտեան:
Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ է Տիրոջ անունը:
Բարձր է Տէրը բոլոր աղգերի համար, եւ երկնքում է Նրա փառքը:
Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ պէս բարձրունքներում
բնակւում եւ ներքեւիններին տեսնում երկնքում եւ
երկրի վրայ:
Վեր է հանում աղքատներին երկրից եւ
տառապեալներին բարձրացնում մոխիրներից:
Նստեցնում է նրանց որպէս իշխաններ Իր
ժողովրդի իշխանների հետ:
Ամուլին ուրախ մտքով բնակեցնում է տանը
որդիներով ուրախացող մօր պէս:
Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ
միշտ եւ յաւիտեանս յւիտենից. ամէն:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԱՐԿԱՒԱԳ
Աղօթք Հայր Աստծուն
Առա՛տ՝ բարիքների բոլոր պարգեւներում, աղքատներին հարստացնո՛ղ, էապէս եւ միշտ՝ բարի՛, Հա՛յր մեր Տէ՛ր Յիսուս Քրիստոսի, Որի միջոցով փրկեցիր Ադամի կորուսեալ ծնունդներին եւ վերստին կանգնեցրեցիր [նրանց]՝ կեանքից ընկածներին, որոնց Նրա ձեռքով ստեղծեցիր Քո պատկերով. եւ Քո ծառաների կեանքի նենգչին՝ խորամանկին՝ բանսարկութեան մէջ եւ այն ամենում, ինչ Քեզ հաճելի չէ, ցածրացնելով գցեցիր իշխանութիւնից Քո Քրիստոսի չարչարանքներով եւ նրանից յաղթահարուածներին հանեցիր նրա գլխից վեր: Քաղցրութեամբ հայի՛ր Քո անպիտան ծառային եւ մի՛ թոյլ տուր ինձ հակառակ կանգնել չար գազանին: Մանուկ եմ ես եւ արհամարյուած, ամենակատար զօրութի՛ւնդ եւ անսկիզբ էութի՛ւնդ, եղի՛ր ինձ ամրութիւն եւ ծածկ նրա պատերազմներում, Հա՛յր որբերի, խնայի՛ր իմ մարմնի եւ մտքերի՝ տարիքիս պատճառով անկատարութիւնը. երկնչում եմ այն կամակոր եւ թունալից օձից, գուցէ ընկնեմ դիւրագայթ բնութեանս, տարիքիս անկատարութեան եւ մտքերիս խակութեան պատճառով՝ նրա ժանիքների խածմամբ: Փրկի՛ր ինձ, Տէ՛ր՝ Քո զօրութեան անյաղթելի ահը գցելով նրա վրայ, եւ տո՛ւր ինձ մարմնի ողջութիւն, հոգու արիութիւն, խառնուածքի հաստատութիւն, քո բարեսէր կամքին հաճելի կեանք: Զինի՛ր ինձ բոլոր զգուշական սպառազէններով ընդդէմ չար պատերազմողի, ինչպէս Քո Դաւիթ ծառային՝ Գողիաթի դէմ, հանի՛ր ինձ անգիտութեան տառապանքների գբից, ուր չկայ Քո կեցուցիչ սիրոյ քաղցր ու ամէնախորժ ջուրը, ինչպէս մահուան գբից եւ կապանքների տնից հանեցիր Յովսէփին [եւ նստեցրեցիր] թագաւորական աթոռին: Պարգեւի՛ր ինձ Քեզ սիրելի իմաստութիւնն ու հանճարը՝ գնալու Քո առջեւ անմոլար ճանապարհով եւ մտքի անսայթաք ոտքերով, որ տուեցիր Քո Հոգին մանուկ Դանիէլին՝ ի պատիւ նրա եւ ի կշտամբանս մոլորուած ու մոլեգին ծերերի վաւաշոտութեան: Առաքի՛ր ինձ, Հա՛յր, քաջալերութիւն Քո բարձրունքներից եւ աներղկիւղութեան զօրութիւն այն ամենքի հանդէպ, ովքեր հակառակ են կանգնած Քո հրամաններին, որպէսզի չխաբուեմ այս սնոտի կենցաղից, որը սովոր է գողանալ անհաստատ եւ դիւրաշարժ մտքերն ու հեռացնել Քեզանից՝ կարծել տալով եղածնելիներին, որպէս թէ կայուն են եւ անշարժելի: Որ զօրացրեցիր Անանիայի մանկանց՝ ընդդիմանալու բռնաւորական հրամաններին եւ ընտրելու մահուան ծանրութիւնը՝ խիստ կապանքներով սաստիկ բորբոքուած հրում, որպէսզի Քեզ անհաճոյ որեւէ բան չերեւայ նրանցում, եւ որպէսզի չհեռանան Քո սիրուց, որ անճառելի գանձ է եւ յաւիտենական հարստութիւն: Բարձրացրո՛ւ երկրից իմ մտքերը եւ հեռացրո՛ւ իմ հոգուց նրա բաղձանքը թող խաւարին իմ մտքի աչքերը սրա սիրոյ պատկերին [նայելիս], որ Քո պարգեւով միայն Քեզ տեսնեմ աչքերիս կորովութեամբ, լո՛յսդ անիմանալի, Քեզանով ցնծամ անտխուր եւ անլուծանելի ուրախութեամբ:
Մանկութիւնն իմ Քեզանով եւ ի սէր Քեզ անցկացուի, իմ երիտասարդութիւնը Քեզանով փառաւորուի, իմ ծերութիւնը Քեզանով բարեբեր լինի, իմ մահը Քեզանով կենդանանայ, եւ Դո՛ւ լինես իմ ողջ կեանքի մատակարարն ու վայելչապէս կարգաւորողը: Տե՛ս մարդասէ՛ր, անձիս պաղատանքները, լսի՛ր աղօթքները՝ իմ շուրթերից, պարգեւի՛ր ինձ իմ խնդրւածքները, ունայն մի՛ արձակիր ինձ Քեզանից, Թագաւո՛ր առատապարգեւ, զարդարի՛ր իմ անզարդութիւնն այս աղօթքների կատարմամբ, որ, Քեզանից բնաւ չհեռանալով, պաշարուած լինեմ բարիքների ամէն տեսակ պարգեւներով, որ Քեզ ատող իմ թշնամիները տեսնելով՝ կորանալով ամաչեն, եւ ովքեր սիրում են Քեզ, փառաւորուեն Քեզանից, եւ անարգս մեծարուեմ, եւ ես էլ արժանի լինեմ փառաւորելու Քեզ Քո միածին Որդու եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Աղօթք Որդուն
Համագոյակ լո՛յս՝ ճշմարիտ լոյսից, Աստուա՛ծ՝ Աստծուց, կեա՛նք՝ կեանքից, Բա՛ն Հօր եւ Որդի՛ միածին, անժամանակ, անեղ, ամէն ինչի Արարիչ, որ հաճեցիր լինել մարդու Որդի, եւ Արարիչդ՝ մարմնով արարած, Բանդ՝ մարմին, անեղդ՝ եղած, անմահդ՝ մահկանացու, մեծդ՝ փոքր, եւ հարուստդ՝ աղքատ, որ ի սկզբանէ Հօր հետ եւ մշտնջենաւոր էակ՝ մանուկ՝ Կոյսից, իմ մանկութեան կատարի՛չ եղիր: Քանզի Դու նաեւ բոլոր իրենց բնութեամբ անկատարների լրացնողն ես Քո զօրութեամբ եւ Արարիչը բոլոր զգալի եւ իմանալի արարածների: Իմաստութի՛ւնդ Հօր, տո՛ւր ինձ անուանակիր լինել Քո ճշմարիտ իմաստութեամբ եւ հրամայի՛ր իմաստնանալ ինձ եւ, անճառելի՛ կատարելութիւնդ, պահի՛ր ինձ հոգով: Թող նորոգուի, ինչպէս արծուի, իմ՝ մանկանս զօրութիւնը՝ լինելու նոր մարդ Քեզ համար: Եւ թոյլ մի՛ ուր իմ մէջ կռուել հնութեան կերպարանքին եւ նմանութեանը՝ առիթ տալով հին մարդուն, եւ եթէ այն երբեմն ընդունեցի, դո՛ւրս հանիր որպէս սգոյ քուրձ՝ մարդկային ողջ ցեղից: Դաստիարակի՛ր իմ մտքերի տգիտութիւնը, սովորեցրո՛ւ ինձ Քո հրամաններով շարժուել եւ թոյլ մի՛ տուր այս սխալոտ եւ դիւրայանց հասակիս երեխակայական բարքով, ստահակութեամբ շարժուել, այլ, ըստ Քո աստուածային հեղութեան եւ մեծ ու անհասանելի գթութեան, միշտ թող մերձ լինեն ինձ Քո շնորհների պահպանիչ զգուշութիւնները Քո ծառայի կենդանի փրկութեան համար: Եւ Քո կամքի քաղցր սիրոյ հաճութեամբ թող հանդարտուեմ հոգու մարտերի բնական ընդդիմութիւններից, նաեւ հմուտ լինեմ պատերազմելիս Քո գլխաւորութեամբ եւ Քո անհերքելի, ամենայաղթ զօրութեամբ անվէր՝ սպասելով առանց Քո կողմից լքուելու:
Ինձ հե՛տ եղիր, Տէ՛ր իմ, ննջելիս եւ արթնանալիս, տանը նստելիս եւ ճանապարհ գնալիս եւ շնորհի՛ր ինձ կատարել իմ բոլոր գործերը ի փառս Քո եւ ի հաճութիւն Քեզ: Թող իմ խօսքերը Քո օրէնքները լինեն, եւ իմ հոգին Քո պատուիրաների շուրջ խոկայ, եւ ամէն տեսակ մանկական զուարճութիւնների փոխարէն միայն Քո սէրը բորբոքուի իմ հոգում: Առատապէս պարգեւիր ինձ եւ արտօ՛սր, որ արժանի լինեմ Քո առջեւ կանգնելու որպէս կատարեալ աղօթող եւ լուսանալու իմ մտքերի աղտեղութիւնը, եւ ինչ յանցանք որ գործեցի գործով՝ Քո պատուիրանները եւ ահաւոր ու սուրբ երկիւղը մոռանալով, լինեմ մաքուր եւ զտուած աղտեղի ողջ տիղմից՝ որպէս Քո ծառաներից մէկը: Շնորհի՛ր ինձ, Աստուա՛ծ իմ Յիսուս, արժանի լինել վայելչական փառաբանութիւն մատուցելու եւ արժանապէս օրհնլեու Տէրութեանդ մեծութիւնը Հօր եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յւիտեանս յաւիտենից. ամէն:
Աղօթք Սուրբ Հոգուն
Անբաւելի եւ բազմազան շնորհների առատապէս մատակարար եւ բաշխիչ Հոգի՛ Սուրբ, Հոգի՛ ճշմարտութեան, Հոգի՝ ելնող Հօրից, Հոգի՛ մխիթարիչ, Աստուա՛ծ ճշմարիտ, համայնի Արարի՛չ Հօր եւ Որդու հտ եւ Քո աստուածային նախախնամութեամբ պարունակո՛ղ ամէն ինչի: Որ Քո տիրական կամքով բաշխում ես իւրաքանչյուրին Քո առատահոս շնորհների պարգեւներն՝ ըստ հաւատքի չափի եւ առաւել, եւ Քո անճառելի սիրոյ գթութեամբ եւ ամենազան բարիքներով ճոխացնում ես Քո Եկեղեցին առաքեալներով, մարգարէներով, վարդապետներով եւ Քո աստուածային պարգեւներին արժանացած այլ դասերով, որում եւ հաստատեցիր մեղքերի թողութեան վստահութիւնը եւ մեր բնութեան տկարութեանը մարդասիրապէս տուեցիր վերստին ուղղելու եւ մեղքերի մահից կենդանանալու զօրութիւն:
Քո ամենագութ քաղցրութեամբ նայի՛ր եւ ինձ՝ Քո այս անարժան ծառային, եւ տո՛ւր ինձ փշրուած սիրտ եւ զղջաւոր հոգի, զօրացրո՛ւ իմ մտքի տկարութիւնը եւ հալածի՛ր Քո ծառայի հոգուց անյուսութեան ստուերը եւ Քո մեծ ողորմութեամբ քաւի՛ր որպէս բարերար Աստուած իմ անօրէնութիւնների սաստկութիւնը, որ միշտ հարուածում է ինձ՝ տանջելով անբժշկելի խղճմտութեամբ, լուա՛ իմ անառակ գործերի տիղմը, ամենասո՛ւր եւ իշխա՛ն սրբութեան, կանգնեցրո՛ւ մեղքի գլորումից, հալածի՛ր նրա խաւարը եւ բժշկի՛ր իմ անձի՝ նրանից [ստացած] մահացու վէրքերը, հալածի՛ր ինձանից չարի պատրուակներն իր նենգութիւններով եւ նրա խաբէութեան բոլոր պատրանքները եւ անտեսի՛ր ու մի՛ յիշիր իմ անմիտ չարահաւանութիւնները: Մեծապէս անօրինանալով՝ բարկացրեցի Քո ներողամիտ կամքը եւ չեմ յանդգնում համարձակապէս մատուցել Քո առջեւ իմ աղաչանքները, քանզի երկնչում եմ՝ յիշելով, թէ ինչ գործեցի, գուցէ, անարժան լինելով եւ աղտեղութեամբ լի, կրկին դառնացնեմ Քո ամենասուրբ կամքը: Բայց իմ եղկելի անձի տարակուսանքների նեղութիւնը եւ անբաժան երկիւղը վրէժխնդրութեան,մանաւանդ՝ Քո անիմանալի ներողամտութիւնն ու անեզր սիրոյ վստահութիւնը հարկադրում են ինձ կանգնել Քո առաջ:
Եւ արդ, ողորմա՛ծ, տե՛ս, թէ որքան կարիք ունեմ Քո բարերարութեան, եւ նայի՛ր թէ որքան սաստիկ են թշուառացեալ անձիս վշտերը, կարո՛ղդ ամենայնի խոնարհուելով մօտեցի՛ր բժշկելու անբժշկելի հարուածներիս մեծ ծանրութիւնը, քանզի Քեզ համար հնարաւոր է անհնարինը, եւ չի կարող Քո քաղցրութեան լոյսի առաջ մնալ իմ ատելի վարքի խաւարը, եւ իմ նեխած հոգու վէրքերը տեղի են տալիս Քո մեծ բժշկական զօրութեանը: Եւ ի՛նչ է հակառակորդի բռնութեան ամբողջ զօրութիւնը, որ կարողանայ կանգուն մնալ եւ ընդդիմանալ Քո ամենազօր հրամանին: Ուստի եւ աղաչում եմ՝ նայի՛ր եւ մի՛ անտեսիր իմ արտասուքները, ջնջի՛ր իմ անօրէնութիւնները եւ ուրախութեա՛ն փոխարկիր իմ սուգը հալածի՛ր ինձանից մոլորեցնողին եւ փնտրի՛ր Քո մոլորուած ծառային, ընդունի՛ր եւ ժողովի՛ր Քո հօտի փարախում եւ արժանացրո՛ւ Քեզանից ողորմութիւն ստանալուն:
[Դո՛ւ], որ երես չես դարձնում Քեզ խնդրողներից, ինձանի՛ց էլ մի դարձրու: [Դո՛ւ], որ ամէն ժամ ողորմում ես թշւառածներին, ի՛նձ էլ տուր մի մաս Քո ողորմութիւնից, [Դո՛ւ], որ ներողամտութեամբ խնայում ես նրանց, ովքեր ետ են դառնում իրենց չար ճանապարհներից, ի՛նձ էլ խնայիր: Թէպէտ եւ ուշացումով եմ ձգտում ետ դառնալ [սակայն Դո՛ւ], որ ոչ ոքի հանդէպ ոխ չես պահում Քեզ ատելի գործերից հրաժարուելուց յետոյ, անոխակալ եղիր եւ ի՛մ հանդէպ: Մեծապարգե՛ւդ, տո՛ւր ինձ սակաւիկ եւ մի՛ զրկիր Քո ողորմութիւնից, առատաձե՛ռնդ ամէն ինչում, քաղցրահայեա՛ցդ Քեզանից գոյացածների հանդէպ, ի՛նձ էլ՝ Քո ձեռքի գործին, մի՛ անտեսիր, որպէսզի բոլոր Քեզ սիրողների հետ ե՛ս էլ արժանի լինեմ նրանց պէս սիրել եւ պահել պատուիրաններդ՝ իմ անձի փրկութեան համար, եւ նրանց հետ Քեզ փառաւորել ուղիղ եւ ճշմարիտ խոստովանութեամբ Հօր եւ Որդու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Աղօթք Սուրբ Երրորդութեանը
Ո՛վ անճառելի բնութիւն, համագոյ արարչակից եւ միսանական Սո՛ւրբ Երրորդութիւն, որին դաւանել երբէք չերկմտեցի, Որին սիրեցի եւ ծառայում եմ մանկութիւնիցս, Որի փրկութեան յոյսը միշտ ուրախացնում է ինձ, Որին յիշելով՝ հանապազ մխիթարւում եմ հեղձուցիչ եւ խաւարական տրտմութիւնիցս: Այցելի՛ր Քո ծառային՝ նենգաւորին յաղթութեամբ իմ հանդէպ պարծենալ չտալու, եղի՛ր ինձ զօրութիւն, մանաւանդ՝ պատերազմի՛ր ինձ համար դառն ու խիստ ախոյեանի հետ, քանի որ իմ մտքերի ու մարմնի զօրութիւնը տկար է՝ ընդդիմանալու նրա չարախոհութեանը, սակայն երբ Քեզանով մարտնչում եմ, տկարանում է վիշապն ու հակւում ամօթով, իսկ ես Քո պատճառով բարձրագլուխ եւ բերկրութեամբ լցուած, քանի որ Քեզ կրողները եւ ուղիղ մտքով Քո անուամբ խրախուսուածները կարող են յաղթել նրան, որպէսզի, այս կատարելով եւ կնքելով, ըստ ճշմարտութեան արժանի լինեմ Քո ծառան կոչուելու: Եւ իմ բերանը գոհութեամբ լցուի՝ օրհնելու Քո փառքը, Հա՛յր ճշմարիտ Քո միածին Որդու եւ Հօր մարմնացած Բա՛ն՝ Փրկի՛չ եւ Աստուա՛ծ ամբողջ երկրի, եւ Աստուծոյ Սուրբ Հոգի՝ հաղորդ Հօր եւ Որդու բոլոր մեծութիւններում եւ գործերում՝ ըստ բնութեան նոյնը լինելով որպէս ճշմարիտը Աստուած Աստծուց, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ԵՐԵՔ ՄԱՆԿԱՆՑ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ
Օրհնեալ ես Դու, Տէ՛ր Աստուած մեր հայրեր,
գովեալ եւ առաւել բարձրացեալ յաւիտեան:
Եւ օրհնեալ է Քո սուրբ փառքի անունը, գովեալ եւ
առաւել բարձրացեալ յաւիտեան:
Օրհնեալ ես Քո սուրբ փառքի տաճարում, գովեալ
եւ առաւել բարձրացեալ յաւիտեան:
Օրհնեալ ես Քո արքայութեան աթոռի վրայ,
գովեալ եւ առաւել բարձրացեալ յաւիտեան:
Օրհնեալ ես, որ նստում ես քերովբէների վրայ եւ
նայում անդունդներին, գովեալ եւ առաւել բարձրացեալ յաւիտեան:
Օրհնեալ ես երկնքի հաստատութեան վրայ,
գովեալ եւ առաւել բարձրեալ յաւիտեան:
Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սորբ Հոգուն այժմ
եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ
Մաղթանք Սուրբ Հոգի Աստծուն
Գա՛նձ լոյսի, փառակի՛ց՝ Որդուն, անճա՛ռ զօրութիւն, ահե՛ղ մեծութիւն, անբա՛ւ բնութիւն: Լո՛յս լոյսից, Ոգի՛ Բարձրեալի, պատկե՛ր անփոփոխ, պա՛րզ, անզննելի՛: Արարի՛չ հոգիների, Ստեղծո՛ղ մարմինների, անո՛ւն պաշտելի, ճշմարի՛տ, բարի՛, անեղծանելի: Հօր հետ էակից եւ Տէ՛ր բոլորի, աղաչո՜ւմ ենք՝ ահա ընդունի՛ր Քեզ դաւանողներիս երկրպագութիւնն ի հաճութիւն Քեզ:
ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔՆԵՐ
ՍԱՂՄՈՍ Ծ
Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, ըստ Քո մեծ
ողորմութեան, ըստ Քո առատ գթութեան քաւի՛ր
իմ անօրէնութիւնները:
Առաւե՛լ լուա ինձ իմ անօրէնութիւններից եւ
մաքրի՛ր ինձ իմ մեղքերից:
Իմ անօրենութիւնները ես ինքս գիտեմ, եւ իմ
մեղքերն իմ առջեւ են ամէն ժամ:
Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր, եւ Քո առջեւ
չարիք գործեցի: Այնպէս որ արդար կլինես Քո
խօսքերում եւ յաղքող՝ դատելիս:
Անօրէնութեամբ յղացավ եւ մեղքի մէջ ծնեց ինձ իմ մայրը:
Դո՛ւ, Տէ՛ր, ճշմարտութիւնը սիրեցիր, անյայտներն
ու ծածկուածները Քո իմաստութեամբ յատնեցիր ինձ:
Ցօղի՛ր ինձ մշտիկով, եւ մաքուր կլինեմ, լուա՛, եւ
ձիւնից էլ սպիտակ կլինեմ:
Լսե՛լ տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն, եւ
կցնծամ ոսկորներն իմ տառապած:
Դարձրո՛ւ երեսդ իմ մեղքերից եւ քաւի՛ր իմ բոլոր
անօրէնութիւնները:
Սուրբ սի՛րտ հաստատիր իմ մէջ, Աստուա՛ծ, եւ
ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում:
Մի՛ զրկիր ինձ, Տէ՛ր, Քո երեսից, եւ մի՛ հանիր
ինձանից Քո Սուրբ Հոգին:
Տո՛ւր ինձ Քո փրկութեան ցնծութիւնը եւ Քո
տիրական Հոգով զօրացրո՛ւ ինձ:
Անօրէններին կսովորեցնեմ Քո ճանապարհը, եւ
ամբարիշտները դէպի Քեզ կդառնան:
Փրկի՛ր ինձ արիւնահեղութիւնից, Աստուա՛ծ,
Աստուա՛ծ իմ փրկութեան, կցնծայ իմ լեզուն
Քո արդարութեամբ:
Տէ՛ր, եթէ իմ շուրթերը բանաս, իմ բերանը կերգի
Քո օրհնութիւնները:
Թէ կամենայիր, զոհեր կմատուցէինք, բայց Դու
ողջակէզներն իսկ չհաճեցիր:
Զոհն Աստծուն խոնարհ հոգին է, սուրբ սիրտն ու
խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում:
Բարի՛ արա, Տէ՛ր, Քո կամքով Սիոնին, եւ թող
շինուեն Երուսաղէմի պարիսպները:
Այնժամ կհաւանես արդարութեան զոհերը, երբ
զուարակները որպէս ուխտի պատարագներ
բարձրացնեն Քո սեղանին:
Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ
միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ
Ապաշխարութեան աղօթք
Տէ՛ր երկնքի եւ երկրի Յիսուս Քրիստոս, իշխա՛ն կեանքի եւ մահուան, դատաւո՛ր կենդանիների եւ մեռեալների, յո՛յս եւ ապաւե՛ն իմ հոգու, Քեզ եմ մատուցում իմ աղօթքի երկրպագութիւնը եւ աղերսները: Լսի՛ր ինձ եւ քաւի՛ր իմ մեղքերը, որ միա՛կդ ես առանց մեղքերի, որ միա՛կդ ես սուրբ եւ սուրբերի մէջ բնակւում, որ միա՛կդ ես գթած ու ողորմած: Ողորմի՛ր ինձ, Ստեղծի՛չ իմ, եւ օրհնի՛ր ինձ: Հաշտուի՛ր ինձ հետ, կենսատո՛ւ իմ, եւ արքայութեանդ էջ յիշի՛ր ինձ, ինչպէս աւազակին: Դարձի՛ր դէպ ինձ, Փրկի՛չ իմ Աստուած, եւ դարձրո՛ւ ինձանից Քո ցասումը: Բարկութեամբդ մի՛ խրատիր ինձ եւ Քո ցասումով մի՛ յանդիմանիր:
Մի՛ բարկացիր ինձ վրայ յաւիտեան եւ մի՛ յիշիր իմ չարիքները եւ մի՛ պարտաւորիր ինձ ըստ իմ անօրէնութիւնների: Մի՛ վարուիր ինձ հետ ըստ իմ մեղքերի եւ մի՛ հատուցիր ինձ ըստ իմ անօրէնութեան: Մի՛ զրկիր ինձ Քո երեսից եւ մի՛ դատապարտիր ինձ, քանի որ ես ինքս գիտեմ, որ յանցաւոր եմ իմ մանկութիւնից եւ անպատասխան եմ Քո առջեւ:
Բայց Դո՛ւ, Թագաւո՛ր հզօր եւ անոխակալ, որ մեղաւոր կնոջ յանցանքները ներեցիր, ների՛ր իմ՝ մեղաւոր եւ անօրէն Քո ծառայի, պարտքերը: Քանզի Քո առատ բարերարութիւնն այնժամ է երեւում, երբ ողորմում ես ինձ, որ արժանի չեմ Քո ողորմութեանը, երբ ինձ ցոյց ես տալիս գթութիւնդ, որ արժանի եմ բիւր տանջանքների, քանի որ իմ բոլոր օրերն անցկացրեցի չարութեան մէջ եւ չմնացի Քո հրամանով:
Արդ, քաղցրացի՛ր իմ նկատմամբ, բարի եւ քա՛ղցր Թագաւոր, հաշտուի՛ր բազմամեղիս հետ եւ մի՛ դարձրու Քո երեսն ինձանից եւ բարկութեամբ մի՛ հեռացիր Քո ծառայից: Մի՛ անարգիր ինձ եւ մի թող ինձ, իմ Փրկի՛չ Աստուած, քանի որ թէպէտ ես Սուրբ Հոգուդ տաճարն ապականեցի անառակ վարքով, բայց գթա՛ ինձ, Ստեղծի՛չ իմ՝ ողորմած եւ անյիշաչար, եւ մի՛ ապականիր իմ հոգին գեհենի հրու յաւիտենական այրմամբ: Ներողամի՛տ եղիր իմ հանդէպ, մարդասէ՛ր, եւ շնորհի՛ր ինձ ապաշխարութեան ժամանակ եւ արցունքով զղջում եւ զօրացրո՛ւ սիրտն իմ՝ իմաստութեամբ խորհելու Քո օրէնքների մասին օր ու գիշեր, բարութիւն եւ արդարութիւն գործելու Քո առջեւ:
Բարձրացնում եմ դէպի Քեզ իմ աչքերը եւ իմ ամբողջ սրտով կանչում Քեզ, Տէ՛ր Քրիստոս, Միածի՛ն Որդի Աստուծոյ, որ, Քո մարդասիրութիւնից յաղթուելով, կամովին խոնարհուեցիր անճառ փառքիցդ եւ առար ծառայի կերպարանք, խաչի ու մահուան չարչարանքներին համբերեցիր Քո ստեղծածների փրկութեան համար:
Արդ, որ այսպիսի սէր ունես մարդկանց հանդէպ եւ կամենու ես, որ ամէն մարդ ապրի եւ ճշմարիտ գիտութեանը դառնայ, գթա եւ ինձ՝ բազմամեղիս մարդասէ՛ր Տէր, եւ կամեցի՛ր իմ փրկութիւնը եւ արա ինձ ողորմութիւն, որ առաւել ողորմելի եմ, քան բոլոր մարդիկ: Քանի որ Քեզ չսիրեցի իմ ողջ սրտով եւ իմ ողջ զօրութեամբ չպահեցի Քո պատուիրանները, այլ ունայնութեամբ անցկացրեցի իմ օրերն ու կատարեցի իմ սրտի կամքը: Իմ օրերը պակասեցին, եւ իմ անօրէնութիւնները շատացան, եւ ինձ համար չկայ յոյս փրկութեան եւ տեղ ապաւինութեան Քեզանից բացի, քանի որ միայն Քո բարերարութեանն եմ յուսացած եւ Քո առատ ողորմութեանն ապաւինած:
Եւ արդ, արտասուքների բխմամբ աղաչում եմ Քեզ՝ քանի դեռ իմ դարձի ժամանակը չի հասել, քանի դեռ իսպառ կորուսեալ չեմ, շնորհի՛ր ինձ ապաշխարութիւն եւ իմ վախճանից առաջ արձակի՛ր ինձ իմ մեղքերի կապանքներից եւ անտեսի՛ր իմ անթիւ անօրէնութիւնները:
Որ ամէն բարու տէր եւ մեղքերը ներող իշխան ես, ծածկի՛ր իմ բոլոր յանցանքները Քո բարեգթութեամբ եւ մխիթարի՛ր իմ վշտացած ու տարակուսած հոգին եւ առաջնորդի՛ր ինձ ասուհետեւ ըստ Քո կամքի՛ ապրել իմ պանդխտութեան մնացած ժամանակը. եւ մի՛ թող ինձ իմ անձի կամքով [ապրել], մինչեւ տանես բնակեցնես երկնքիդ արքայութեան օթեւաններում:
Լսի՛ր, Տէ՛ր, Քո անարժան ծառայի աղօթքներն ու խոնարհեցրո՛ւ Քո ունկն իմ պաղատանքներին, որ ասացիր. «Փնտրէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի ինձ համար»: Եւ այժմ բա՛ց իմ առջեւ, Տէ՛ր, Քո ողորմութեան Դուռը, որ ողբալով կանչում եմ Քեզ, եւ մի՛ անտեսիր իմ մեղաւոր անձի աղաչանքները, որ չեկար կանչելու արդարներին, այլ՝ մեղաւորներին ապաշխարութեան:
Եւ արդ, խոնարհուած հոգով, փշրուած սրտով ամօթալից երեսով պաղատում եմ Քո անոխակալ տէրութեանը եւ ատեան դնելուց առաջ աղաչում եմ եւ նախքան դռան փակելը եւ անփոփոխելի վճիռ սահմանելն իմ արտասուքը Քո առջեւ հեղում, ողորմա՛ծ Տէր, քա՛ղցր եւ անյիշաչա՛ր եւ ներողամի՛տ՝ արարածներիդ հանդէպ: Յիմար կոյսերի հետ մի՛ դատապարտիր ինձ՝ փակելով ողորմութեանդ դուռը, եւ չար ու վատ ծառայի հետ մի՛ առաքիր ինձ արտաքին խաւարն, ուր աչքերի լաց է եւ ատամների կրճտում: Մի՛ հեռացրու ինձ Քո սիրելիների դասից եւ տարագիր մի՛ արա երանաւետ յաւիտենական կեանքից: Անբաժին մի՛ հանիր ինձ հայրենի ժառանգութիւնից, որ պատրաստել ես Քո սուրբերի համար աշխարհի սկզբից, եւ մի՛ զրկիր ինձ երկնաւոր հարսնարանից:
Եւ յանուն Քո մեծ ու փառաւորեալ թագաւորութեան դատաստան մի՛ մտիր Քո ծառայի հետ եւ մի՛ հատուցիր ինձ ըստ իմ բազում անօրէնութիւնների: Այլ շնորհի՛ր ինձ աջակողմեան դասի արժանաւոր եւ կատարեալ հոգիների հետ լուսեղէն ամպերին [բազմած] բարձրանալ օդի միջով Քեզ ընդառաջ եւ Քո սիրելիների եւ կամարարների հետ ուրախացրո՛ւ յարազուարճ ուրախութիւններում եւ առատապարգեւ փառքովդ փառաւորի՛ր ինձ արդարների երամներում՝ նրանց հետ բնակեցնելով Քո երկնային արքայութեան մէջ՝ Վերին Երուսաղէմում: Որպէսզի, նրանց հետ ձայնակցելով, փառաւորեմ Քեզ Հօր եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ՍԱՂՄՈՍ Զ
Տէ՛ր, Քո ցասումով մի՛ յանդիմանիր ինձ եւ Քո
բարկութեամբ մի՛ խրատիր ինձ:
Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, զի հիւանդ եմ ես, բժշկի՛ր իմ
անձը, քանզի իմ ոսկորները խռովուեցին:
Իմ անձը յոյժ խռովուեց, եւ Դո՛ւ, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ:
Դարձի՛ր, Տէ՛ր, եւ փրկի՛ր իմ անձը, կեա՛նք տուր
ինձ ըստ Քո ողորմութեան:
Քանզի չկայ մէկը, որ մահուան մէջ յիշում է Քեզ
կամ դժոխքում խոստովանում Քեզ:
Յոգնեցի ես իմ հեծութիւնից, ամէն գիշեր լուացի
իմ մահիճը եւ արտասուքովս թրջեցի անկողինս:
Իմ աչքը խռովուեց [Քո] ցասումիդ, եւ տկարացայ
ես իմ բոլոր թշնամիների առաջ:
Հեռացէ՛ք ինձանից ամէնքդ, որ անօրէնութիւն էք
գործում:
Տէրը լսեց իմ լացի ձայնը, լսեց Տէրն իմ
աղօթքները եւ Տէրն ընդունեց իմ աղերսները:
Թող ամաչեն եւ յոյժ խռովուեն իմ թշնամիները,
յոյժ արագ ետ դառնան եւ խիստ ամաչեն եւ
խռովուեն:
Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ
միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ՅՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ
Աղօթք
Ո՜վ անեղ եւ անստեղծ, Արարի՛չ բոլոր արարածների, Ում ո՛չ երկիրը կարող է տանել, եւ ո՛չ էլ երկինքը՝ ընդգրկել, այլ վեր ես, քան երկինքը, եւ [երկրի] ծագերից էլ այն կողմ, եւ բոլոր երեւելիները եւ աներեւոյթները Քեզանով են բովանդակուած: Դու տիրում ես բոլորին, եւ Քո հրամանը կառավարում է բոլոր արարածներին, Դու աղքատացնում ես եւ Դու՝ հարստացնում, հարուածում եւ Ինքդ բժշկում, Դու ես սատանայից վտանգուածիս սփոփիչը եւ մեղքերով հիւանդացածիս առողջացնողը, Դու ես աղօթքներն ընդունողը եւ խնդրւածքները կատարողը: Խոնարհեցրո՛ւ, Տէ՛ր, Քո ունկը եւ լսի՛ր Քո ծառային, տե՛ս, Տէ՛ր, իմ տառապանքները եւ ընդունի՛ր ինձ գթութեամբ, ինձ մի՛ խրատիր Քո բարկութեամբ եւ Քո ցասումով մի՛ յանդիմանիր, քանզի Աստուած ես գթութեան, գթա՛ եւ ինձ՝ մեղաւորիս, որ բազում հեծեծանքներով եւ պաղատանքներով աղերսում եւ աղաչում եմ Քեզ: Քանզի կարեվէր եմ մեղքերով եւ ցաւահարուած՝ անօրէնութեամբ, չարաչար ախտերով՝ յանցանքների մէջ, եւ պիղծ խորհուրդներով՝ ամբարշտութեանս մէջ, գարշ հոգովս՝ աղտոտուած, եւ մեղսաթաթած մարմնովս՝ զազրացածմ ամօթահար երեսով կանգնած Քո առաջ եւ ամօթով՝ տեսնողների առաջ:
Եւ արդ, Դո՛ւ, Տէ՛ր, քա՛ղցր եւ ներո՛ղ, որ ներողամիտ կոչուեցիր մեղաւորների պատճառով, որ ասացիր, թէ՝ երբ անօրէնը դառնայ, չեմ յիշի անօրէնութիւնները, որ արեց: Եւ արդ, ահա՛ մեղաւոր ծառաս եկել ընկել եմ Քո առաջ եւ թախանձելով խնդրում եմ Քեզանից ողորմութիւն. մի՛ յիշիր իմ բազում մեղքերը, իմ անօրէնութիւնները երեսովս մի՛ տուր, որ թէ՛ կամովի, թէ՛ ակամայ մեղանչեցի, թէ՛ խօսքով, թէ՛ գործով եւ թէ՛ անտեղի մտածութիւններով պղծուեցի, թէ՛ անգիտութեան եւ թէ՛ ծուլութեան եւ թէ՛ մոռացութեան պատճառով [մեղք] գործեցի, քանզի Դո՛ւ, Տէ՛ր, սովոր ես գթալ ու ողորմել, ներել բազում մեղքերը եւ քաւել անօրէնութիւնների ամբողջ բազմութիւնը, որ սրբեցիր պոռնիկին, ազատեցիր աւազակին, արդարացրիր մաքսաւորին եւ թեթեւացրիր մեղքերով ծանրաբեռնուածներին: Քանզի ողորմուած Աստուած ես եւ գթում ես մեղաւորներին, ովքեր հաւատքով դիմում եմ Քեզ. գթա՛, Տէ՛ր, եւ ինձ՝ բազմամեղիս, եւ փրկի՛ր թշնամու թոյնից: Փարատի՛ր, Տէ՛ր, խաւարում շրջող իմ հայեացքները, բա՛ց իմ խլացած ականջները լսելու համար, բժշկի՛ր բամբասանքներից վիրաւորուած իմ լեզուն եւ սրբի՛ր իմ սիրտը չար խորհուրդներից:
Քե՛զ եմ ցանկանում, բարերա՛ր Տէր, եւ փափագում իմ գթած Հօրը. գթա՛ ինձ՝ մեղաւորիս, եւ ընդունի՛ր ինչպէս անառակ որդուն: Քո սիրով յագեցրո՛ւ իմ քաղցը, ծարաւս լցրո՛ւ Քո առատաբուխ շնորհով, քանզի անդադար Քեզ մերձենալ եմ փնտրում եւ Քեզ նայել յարաժամ տենչում, մջշտ փափագում Քո շնորհները եւ հանապազ կարօտում Քո ողորմութիւնը: Մի՛ պարտաւորեցրու պատժուածների հետ եւ մի՛ դատապարտիր ատելիների հետ, այլ ընդունի՛ր Քո կամքը կատարողների եւ պահի՛ր Քո պատուիրանները պահողների հետ: Քանզի եթէ իմ յանցանքները առանց ներելու քննես, ընդունայն է ինձ համար յարութեան խոստումը, քանզի գեհենի հրի մէջ է իմ ժառանգութիւնը: Քանզի եթէ դատես իմ անտեղի եւ դատապարտելի մտածութիւնները, ապա երանի թէ չծնուէի որովայնից, այլ նայի՛ր իմ աղերսներին եւ պաղատանքներին եւ մի՛ մերժիր ինձ Քո ողորմութիւնից, քանզի ես Քո ողորմութիւնն եմ տենչում եւ Քո գթութիւնը կարօտում: Քանզի մշտապէս իմ մարմինը պղծեցի եւ հանապազ հոգիս աղտոտեցի ոչ միայն չար վարքով, այլեւ՝ զազիր խորհուրդներով:
Եւ արդ, լուա՛ մեղքերից եւ մաքրի՛ր այս գարշաշաղախ տիղմից: Քեզ խնդրեցի եւ Քեզ եմ աղաչում, լցրո՛ւ իմ փագման կարօտութիւնը, խառնի՛ր ինձ սուրբերի դասին եւ արդարների ժողովին, ովքեր յարաժամ վայելում են Քո ցանկալի տեսութիւնը: Եւ չեմ հայցում, ինչպէս համարձակերես բարեգործ մէկը, այլ՝ աղերսելով թախանձում, ինչպէս պարտապանը եւ բազմամեղը: Չեմ համարձակւում ինչպէս մաքուրը, այլ՝ աղաչում՝ մաքրի՛ր իմ գարշահոտութիւնը Քո մաքրութեամբ, քանզի բռնուած եմ իմ անթիւ մեղքերի բազմութիւններով, եւ իմ անօրէնութեան ամբոխներն ինձ հանապազ հեղձում են, սիրտս ճմլում եւ մարմինս ու ոսկորներս հալեցնում ու մաշեցնում. ուստի հանապազ թախանձում եմ՝ պաղատելով, աղաչելով եւ աղերսելով, քանզի Դու իմ Հայրն ես ու Տէրը, արարիչը եւ ստեղծողը, ո՜ւմ մօտ գնամ կամ ումի՜ց խնդրեմ օգնութիւն: Մեղա՜յ Քեզ, խոստովանում եմ Քեզ եւ աղաչում ՝մի՛ մերժիր ինձ Քո ողորմութիւնից եւ մի՛ զրկիր Քո երեսից: Աղաչում եմ Քեզ՝ բարերար Տիրոջդ եւ իմ բազմագութ Արարչիդ՝ յաւիտենական ամօթով ինձ մի՛ ամաչեցրու եւ [Դատաստանի] մեծ Օրը ինձ մի՛ դատապարտիր, տիեզերական հրապարակիդ առաջ ինձ մի՛ յանդիմանիր, անողորմ տանջանքներով մի՛ տանջիր եւ սոսկալի գեհենովդ մի՛ պատուհասիր: Այլ փրկի՛ր հրացայտ հնոցներից եւ հրեղէնների հրահոսան գետերից, չարաժանիք որդերից, անթափանց խաւարից, դառը դատաստաններից եւ աններելի տանջանքնեից, անքակտելի կապանքներից եւ հանապազորդ նեղութիւններից, միշտ ողբալուց եւ ատամներ կրճտացնելուց: Այլ գթա՛ մեղքերով վիրաւորուածիս եւ բժշկի՛ր անօրէնութեամբ հիւանդացածիս: Ընդունի՛ր ինչպէս հայհոյողին եւ հալածչին, փարատի՛ր իմ մեղքերի բազմութիւնը, սրբի՛ր ինձ պղծութիւնից, ինչպէս պոռնիկին, եւ արդարացրո՛ւ, ինչպէս մաքսաւորին: Ողորմի՛ր, ինչպէս քանանացուն, եւ ների՛ր իմ յանցանքներն, ինչպէս աւազակին: Բնակեցրո՛ւ ինձ սուրբերի դասի եւ Քո կամարար արդարների խորանների մէջ, անանց կեանքի վայելչութեան եւ անբաւ ուրախութեան բարիքների մէջ՝ ի Տէր մեր Յիսուս Քրիստոս, Որին, փա՜ռք յաւիտեան:
ՄԱՆԱՍԷ ԹԱԳԱՒՈՐԻ ԱՂՕԹՔԸ
Տէ՛ր ամենակալ, Աստուա՛ծ Աբրահամի, Իսհակաի, Յակոբի եւ նրանց արդար զաւակների. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Որ արարեցիր երկինքն ու երկիրը բոլոր զարդերը, ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Որ կապեցիր ծովը Քո հրամանի խօսքով, փակեցիր անդունդները, կնքեցիր Քո ահաւոր եւ փառաւորեալ անուամբ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Որ ամէն ինձ սարսում է եւ դողում Քո զօրութեան ահից. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Անբաւ է Քո սրբութեան փառքի մեծավայելչութիւնը, սատիկ է Քո սպառնալիքների բարկութիւնը մեղաւորների հանդէպ, անչափ են եւ անքննելի Քո աւետիսների ողորմութիւնները. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Դո՛ւ, Տէ՛ր, բարձրեալ, գթած, համբերող, բազումողորմ ես եւ ցաւում ես մարդկանց չարիքների համար. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Դո՛ւ, Աստուա՛ծ, չկարգեցիր ապաշխարութիւն արդարների՝ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի համար, որոնք չմեղանչեցին Քո հանդէպ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Այլ ապաշխարութիւն կարգեցիր ինձ՝ մեղաւորիս համար, քանզի մեղանչեցի աւելի, քան ծովի աւազներըը, եւ բազմացան իմ անօրէնութիւնները. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Արժանի չեմ նայելու եւ տեսնելու երկնքի բարձրունքները իմ բազում անօրէնութիւնների պատճառով. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Կորացել եմ ես երկաթէ կապանքների բռնութիւնից եւ չունեմ հանգիստ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Սաստկացրեցի զայրոյթդ եւ չարիք գործեցի Քո առջեւ, [կռապատկեր] կանգնեցրեցի եւ աւելացրեցի ցասումդ իմ անձի հանդէպ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Եւ արդ, Տէ՛ր, խոնարհեցնում եմ իմ սրտի ծունկը եւ հայցում Քո քաղցրութիւնից. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Մեղա՜յ, Տէ՛ր, մեղա՜յ, իմ անօրէնութիւնները ես ինքս գիտեմ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Աղաչում եւ խնդրում եմ Քեզ, ների՛ր ինձ, Տէ՛ր, ների՛ր ինձ, եւ կորստեան մի՛ մատնիր ինձ ըստ իմ անօրէնութեան. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Տէ՛ր, յաւիտեան մի՛ բարկանա ինձ վրայ եւ մի՛ յիշիր իմ չարիքները եւ մի՛ պարտաւորեցրու ինձ չարիքներով երկրի ստորոտն իջնողների հետ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Քանի որ Դու, Աստուա՛ծ, ապաշխարողների Աստուածն ես, ի՛նձ էլ ցոյց տուր Քո բարերարութիւնը, որին անարժան եմ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո բազում ողորմութեան, եւ ես կօրհնեմ Քեզ իմ կեանքի բոլոր օրերում. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Քեզ են, Տէ՛ր, օրհնում երկնքի բոլոր հրեշտակները, եւ Քոնն է փառքը յաւիտեանս. ամէն:
ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ
Աղօթք «Տէր ամենակալից» յետոյ
Աղաչում եմ եւ խնդրում եմ Քեզ՝ Տէ՛ր, ների՛ր իմ մեղքերը: Աստուա՛ծ, քաւի՛ր ինձ՝ մեղաւորիս, եւ ապրեցրո՛ւ ինձ: Ամէնօրհնեալ սրբուհի Կո՛յս Աստուածածին, բարեխօսի՛ր Տիրոջը ինձ՝ մեղաւորիս համար: Բոլո՛ր սուրբերը, բարեխօսեցէ՛ք տիրոջը: Քրիստո՛ս, Որդի՛ Աստուծոյ, ընդունի՛ր Քեզ ապաւինածիս աղաչանքները: Քո սուրբ եւ պատուական Խաչի յաղթող զօրութեամբ պահի՛ր մեզ խաղաղութեան մէջ: Առաքի՛ր, Տէ՛ր, Քո խաղաղութեան հրեշտակին, պահպանի՛ր մեզ օր ու գիշեր եւ Քո մարդասիրութեամբ յիշի՛ր մեզ, Տէ՛ր, եւ ողորմի՛ր:
Աստուա՛ծ ամենագութ եւ ամէն ինչում ողորմած, որ գթացիր Քո ստեղծուածներին եւ գթում ես միշտ, քանզի թէպէտ եւ մենք հանապազ մեղանչում ենք, սակայն Դու մեր մեղսասէր բնութեանը դարձ եւ ապաշխարութիւն քաղցրութեամբ շնորհեցիր: Որ ընդունեցիր մեծ մարգարէ Դաւթի դարձն ու ապաշխարութիւնը եւ նրա միջոցով դարձ սահմանեցիր բոլոր մեղաւորներին, նրա բարեխօսութեամբ իմ դարձը ե՛ւս ընդունիր եւ ողորմիր ինձ:
Որ դարձ եւ ապաշխարութիւն շնորհեցիր Մանասէ թագաւորին, որ յոյժ մեղանչեց, եւ Քո մարդասիրութեամբ թողութեան արժանի եղաւ, նրա աղաչանքներով լսի՛ր ինձ եւ ողորմի՛ր:
Որ Նինուէ քաղաքի ապաշխարութեան դարձի զղջումն ընդունեցիր եւ մահուանից փրկեցիր, նրանց խնդրուածքներով փրկի՛ր ինձ յաւիտենական մահուանից:
Որ պոռնիկ Րախաբին հաւատքով արդարացրեցիր, շնորհի՛ր ինձ, Յիսո՛ւս, Քեզանով արդարանալ մեղքերից:
Որ Քո աւետարանական հրամանի կանչով համարձակութիւն տուեցիր բոլոր մեղաւորներին, որի մասին չեմ կարող խօսքով պատմել, քանզի մեծ է Քո ողորմութիւնը, եւ ոչ ոք չի կարող խօսքով պատմել Քո ողորմութեան մեծութիւնը, աղաչում եմ Քեզ՝ ինձ ե՛ւս ցոյց տուր Քո ողորմութեան բարութիւնը, քանզի անսպառ են Քո պարգեւները: Քանի որ թէպէտ եւ ես ամենքից առաւել մեղանչեցի, սակայն ըստ ամենայնի անոխակալ գթութեամբդ, որ ինձ համար մարդ եղար, Տէ՛ր իմ եւ յո՛յս, Քեզ [մահուան] մատնեցիր իմ դատապարտութեան փոխարէն, որպէսզի ազատելով փրկես յաւիտենական հրից:
Որ ներեցիր ուրացութիւնը Պետրոսին, հալածանքները՝ Պօղոսին, մեղքերը՝ պոռնկին, զրկանքները՝ մաքսաւորին, եւ խաչողներին, որոնք ազատուեցին պատիժներից, եւ ամենքին ողորմեցի՛ր, Տէ՛ր, որ բոլորի համար խոնարհուեցիր, աղաչում եմ Քեզ, որ ինձ ե՛ւս ժամանեն Քո ներման պարգեւները: Աստուա՛ծ, Ստեղծի՛չ իմ, Քո հզօր եւ հատու խօսքով նորոգի՛ր ինձ հոգով եւ մարմնով:
Որ ընկածին ասացիր, թէ՝ «Քո մեղքերը ներւում են քեզ», եւ աւազակին, թէ՝ «Այսօր ինձ հետ դրախտում կլինես», ցո՛յց տուր ինձ զօրութեանդ եւ գթութեանդ սէրը, քանզի Դու ես իմ ապաւենը, բարի յոյսը եւ յաղթող Փրկիչը, տէրերի Տէրն ու բոլոր մխիթարութիւնների Աստուածը: Քեզ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
ԲԱՆ Ը
Ա
Եւ արդ, ի՛նչ պիտի անես, ա՛նձ իմ կորուսեալ, ո՛ւր պիտի թաքնուես կամ ինչպէ՛ս փրկուես կամ ինչպէ՛ս դուրս գաս մեղքերի բանտից: Քանզի բազում են պարտքերդ, եւ անթիւ՝ հատուցումներդ, սաստիկ է կշտամբանքը, եւ անվախճան՝ նախատինքը, անողորմ են հրեշտակները, եւ անկաշառ՝ Դատաւորը, հզօր է ատեանը, եւ բեմն՝ անաչառ, քստմնելի են սպառնալիքները, եւ հատուցումներն՝ անողորմ, ահարկու է հրամանը, եւ յանդիմանութիւնները՝ մերկապարանոց, հրեղէն են գետերը, եւ վտակներն՝ անանցանելի, թանձրամած է խաւարը, եւ մառախուղն՝ անանցանելի, կործանիչ է գուբը, եւ տագնապը՝ մշտնջենաւոր, ամենակուլ է տարտարոսը, եւ սառնամանիքն՝ անզերծանելի: Եւ արդ, արդարեւ քեզ համար են պահւում այս բոլոր դժնդակ դառնութիւնները եւ անտանելի պատուհասների տաժանելի օթեւանները, ո՛վ անարժան անձ իմ մեղաւոր, չարագո՛րծ, պոռնի՛կ, բազմաբի՛ծ եւ բովանդակ անմաքրութեա՛ն անդաստանի սահմանագիծ: Ահա քո գործերի արդիւնքն ես ժառանգելու, շեղուա՛ծդ ճշմարտութիւնից եւ խոստորուա՛ծդ մաքրութիւնից, տարագրուա՛ծդ արդարութիւնից եւ պարկեշտութիւնից, ունա՛յնդ հոգեպարգեւ հարստութիւնների լիութիւնից, որ բարերար եւ ամենակալ Թագաւորի վրէժը շարժեցիր:
Բ
Եւ քանզի կառուցեցիր քեզ համար անելանելի արգելարան եւ անփախչելի որոգայթ՝ ինքդ խոստովանելով քո անբժշկելի վէրքերը եւ անօրինակ հարուածները՝ վկայելով մահուան պարտական անձիդ անբժշկելի վնասուածքը, ո՛վ չարդ բարիների մէջ, ո՛վ դառնութիւնդ քաղցրութեանց մէջ, ո՛վ խաւարդ լուսազարմերի մէջ, ո՛վ կողոպտուածդ զարդարուածների մէջ, ո՛վ պախարակուածդ գովուածների մէջ, ո՛վ ամբարիշտդ բարեպաշտների մէջ, ո՛վ անբանդ բանականների մէջ, ո՛վ անմիտդ մտաւորների մէջ, ո՛վ անհանճարդ իմաստունների մէջ, ո՛վ անմաքուրդ ընտրեալների մէջ, ո՛վ մեռեալդ ողջերի մէջ, ո՛վ պիղծդ սուրբերի մէջ, ո՛վ անառակդ պարկեշտների մէջ, ո՛վ կեղծաւորդ արդարների մէջ, ո՛վ անպիտանդ պիտանիների մէջ, ո՛վ անարգդ փառաւորների մէջ, ո՛վ թերիդ գերազանցութիւնների մէջ, ո՛վ գերիդ գերագոյնների մէջ, ո՛վ նուաստագոյնդ վեհերի մէջ, ո՛վ աղքատդ ունեւորների մէջ, ո՛վ անարժանդ փրկուածների մէջ, ո՛վ տնանկդ բարձրերի եւ հոգով հարուստների մէջ եւ զատուա՛ծդ օրհնեալներից:
ՍԱՂՄՈՍ ԼԱ
Երանի՜ նրան, ում մեղքերին թողութիւն տրուեց,
եւ ծածկուեցին նրա բոլոր յանցանքները:
Երանի՜ այն մարդուն, ում Տէրը մեղաւոր չի
համարում, եւ ում բերանում նենգութիւն չկայ:
Ես լռեցի, եւ իմ բոլոր ոսկորները մաշուեցին
օրհանապազ՝ ցերեկ ու գիշեր աղաղակելով առ Տէր:
Ծանրացաւ Քո ձեռքն ինձ վրայ, թշուառացած,
քանզի խոցեցին ինձ փշերը:
Կյայտնեմ Քեզ իմ մեղքերը եւ իմ
անօրէնութիւնները չեմ ծածկի Քեզանից:
Ասացի, թէ՝ ինքս կպատմեմ իմ մեղքերը, եւ Դու
կներես իմ մեղքերի ողջ ամբարշտութիւնը:
Այս պատճառով բոլոր սուրբերն աղօթքի
կկանգնեն Քո առաջ ընդունելի ժամին:
Եւ բազում հեղեղների ջրերը չեն մերձենայ նրանց:
Դո՛ւ ես իմ ապաւէնը այս նեղութիւնների մէջ, որ
իմ շուրջն են:
Ցնծութի՛ւն իմ, փրկի՛ր ինձ նրանցից, ովքեր
պաշարեցին ինձ:
Իմաստուն կդարձնեմ քեզ եւ խելամիտ՝
ճանապարհին, ուր էլ որ գնաս, եւ կհաստատեմ
քեզ վրայ Իմ աչքը:
Մի՛ եղէք ձիերի եւ ջորիների նման, քանզի
նրանցում չկայ իմաստութիւն, սանձերով եւ
առասանով կկապես նրանց կզակից, որպէսզի քեզ
չմերձենան:
Բազում են մեղաւորների տանջանքները, բայց
ովքեր յոյս ունեն ի Տէր, Տիրոջ ողորմութիւնը
կգօտեպնդի նրանց:
ՈՒրա՛խ եղէք եւ ցնծացէ՛ք, արդարնե՛ր, պարծեցէ՛ք
Տիրոջով ամէնքդ, որ ուղիղ էք սրտով:
Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ
միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
ԲԱՆ ԻԷ
Բ
ՄԵղա՜յ մեծիդ բարերարութեանը, անարգս մեղա՜յ, մեղա՜յ ծագմանդ ճառագայթներին, խաւարս մեղա՜յ, մեղա՜յ շնորհներիդ անբաւ երախտիքներին, արդարեւ մեղա՜յ, մեղա՜յ վերին գթառատ սիրուդ, յայտնապէս մեղա՜յ, մեղա՜յ ոչէութիւնից ստեղծողիդ, ստուգապէս մեղա՜յ, մեղա՜յ գերունական ծոցիդ գգուանքներին, անբաւս մեղա՜յ, մեղա՜յ աննուազ լոյսիդ վայելմանը, նենգողս մեղա՜յ, մեղա՜յ Քո անճառ կեանքի ճաշակմանը, բազմիցս մեղա՜յ, մեղա՜յ անհաս շնորհներիդ պարգեւներին, հանապազ մեղա՜յ, մեղա՜յ գովեալ Մարմնիդ Աստուծոյ, մահու չափ մեղա՜յ, մեղա՜յ պաշտելի Արեանն Արարչիդ, իսկապէս մեղա՜յ: Ահա՛ արդարեւ օրհնեալ է սրտի համար յուսադրական այս բառը՝ «մեղան». սա պատուելի աւանդ է, անքոռաց պատուէր, հայրենական տուրք, նախահայրերի օրէնք, համայնից պաշար, անհերքելի խօսք, զօրաւոր պատասխան, կենդանութեան կամուրջ, Վերնայինին՝ ախորժելի, սուրբերին՝ սիրելի, անխզելի կապ, հրաշալի բարբառ, անշրջելի պատճառ, բաղձալի աղերս, փափագելի սեղան, սրտաբեկ հնչում, անճարների ճար, կարծրութեան վանիչ, աստուածպաշտների սահմանում, հեթանոսների գիրք, վաղնջական կանոն, քրիստոնեաներին՝ հարազատ, արարչութեանը յաղթող, անջրպետ հզօր, ահաւոր զատուցիչ, բարձր արուեստ, անչափ խորութիւն, յափշտակութեան տեսիլ, կնքուած խորհուրդ, որով ոչ ոք չի կարող անցնել, այլ միայն ճանաչել, թէ սա անհասանելի է [անգամ] արագասլաց մտքի համար: Հրաշալի ձայն բարեպատեհ, որ չյիշատակուեց մերժուած դասի [կողմից] իմ վերջին դատավճռի ժամանակ, [որով] գուցէ նոյնժամ մահուան հասցնող արդար վճիռն իսկոյն խզուելով, զատորոշումն անիմաստ դարձնելով՝ յաւիտենական սահմանը քանդուէր: Մեծ փառքի զարդ [է «մեղան»], որով նոյն Ինքն Աստուածութիւնն է պսակուելով բարգաւաճում [մեր մէջ]: Քանզի ո՛վ էր, որ դիմելով բռնեց այս սուրբ սեղանի եղջիւներից եւ իսկոյն ազատուելով պատժից, չարդարացաւ: Իսկ թէ Աքար Զարմեանը, Սաւուղ Կիսեանը եւ Յուդա Սիմոնեանը, այս ասելով չէ, որ արդարացան, եւ ե՛ս եմ վկայում՝ իրաւամբ խոստովանելով այս խօսքի պայմանը, որ ակամայ բռնադատուողների սէրն անկատար է, ուստի եւ բովանդակապէս չէ փրկութիւնը: Իսկ ես կամովին համբուրում եմ՝ դարձեալ կրկնելով խօսքն այս երջանիկ, մկրտութեանը հարազատ:
Գ
Մեղա՜յ երախտիքներիդ մոռացութեամբ, վերստին մեղա՜յ, մեղա՜յ մարմնովս հոգիս սպանելով, յիմարս մեղա՜յ, մեղա՜յ կեանքիդ դրժողութեամբ, իսկ եւ իսկ մեղա՜յ, մեղա՜յ խօսքդ արհամարհելով, չարաչար մեղա՜յ, մեղա՜յ ինքս իմ սատակման օրուան աճապարելով, վատթարս մեղա՜յ, մեղա՜յ պարտականս անկենդան մահուան, ձաղկելիս մեղա՜յ, մեղա՜յ անպատկառս Քո բարձրութեան [հանդէպ], տաղտկալիս մեղա՜յ: Կրկին ողբում է հոգիս իր վերջին ողբով, քանզի կորստեան եւ կործանման ինձ բերեցի, քանզի անդարձ հեռացայ եւ որդիս թշնամի համարուեցի, երկնքի բարձունքից ընկայ եւ վարքի փշեր դիզեցի: Եւ առաւել եմ ողբում աղաղակելով, քանզի ինքս անցս անարգեցի եւ կորուսչի բագին դարձայ: Մի այլ դժնդակ կսկիծ եւս [կայ իմ] իմ սրտում, քանզի համարում են ինձ ինչ որ չեմ, արտաքնայարդար բաժակս՝ անմաքուր, սպիտակեցուած որմս՝ գարշունակ, սին պարծանքներով պաճուճուածս, լոյսս՝ խաւարի փոխուած, գերանակիր աչքս՝ թշւառացեալ, փառքի ջահս՝ շիջուած, ամէն ինչով ամէնուրեք ըստ ամենայնի վնասակարս, տէրունական տնօրինութիւնների, աստուածային յայտնութիւնների, արարչագիր երեւումների եւ սաստիկ խոնարհութեանց հանդէպ եւ Նրա, Ում որ աչքովս տեսայ, Ում հանդէպ առաւել մեծ է պատասխանատւութիւնս, քան ամբողջ Աւետարանի, [ահա՛] սարսափն ու երկիւղ իմ, հոգեմաշ հոգսերը, անսփոփելի տարակոյսները, մտքով անհաշուելի թուարկումները, անկատար վերելքները, անհաստատ էջքերը, յարմարական յուսահատութիւնները, պատշաճաւոր յանդիմանութիւնները, տեղին ծաղրուծանակները, իրաւացի նզովքները եւ արժանահատոյց անէծքները: Արդ, սրանք են մեղաւորիս կշտաբանքներն ու ինքնահարուած տանջանքները:
Դ
Եւ քանզի կարող ես բոլոր այս պարտքերս թողնել եւ բժշկել մահացու խայթուածները, Տէ՛ր ողորմութեանց, Աստւա՛ծ բոլորի, Քրիստո՛ս Թագաւոր, Բարձրեալ Հօր Որդի՛, ստեղծի՛չ, գթա՛ծ, բարերա՛ր, օրհնեա՛լ, առատաձե՛ռն, հարո՛ւստ, ահաւո՛ր, հզօ՛ր, ողորմա՛ծ, առաջնո՛րդ, ձեռնկա՛լ, արարի՛չ, փրկի՛չ, դարմանի՛չ, կեցուցի՛չ, համբերո՛ղ, անոխակա՛լ, ապաւե՛ն, բժի՛շկ, գովեա՛լ, երկնաւո՛ր, անճա՛ռ, լո՛յս, կեա՛նք, յարութի՛ւն, նորոգութի՛ւն. եթէ, ըստ Քո սովորութեան, մարդասիրութեամբ հայես ինձ, Քեզ յնայելով եւ ե՛ս կողբամ, եթէ լսես ինձ, կհառաչեմ, եթէ ականջ դնես, կպաղատեմ, եթէ անսաս, կաղերսեմ, եթէ ներես, կաղաչեմ, եթէ դէպի ինձ դառնաս, կգոչեմ: Իսկ եթէ անտեսես, կկործանուեմ, եւ եթէ ոտնահարես, կարտասուեմ, եթէ հոգեպահիկ չնծայես, կմեռնեմ, իսկ եթէ ահարկու դէմք ցոյց տաս, կսատակուեմ, եթէ սաստես, կդողամ, եթէ խէթ նայես, կսոսկամ, ապա թէ սաստկանաս, կսարսափեմ, եթէ հալածես, կհեծեմ, իսկ եթէ վայր նետես, կոչնչանամ, եթէ ողբերիս վհատութիւնը չդադարեցնես, կտագնապեմ, եթէ խստանաս, կփախչեմ, ապա թէ սպառնաս, կընկճուեմ: Իսկ եթէ քննես, կքարկոծուեմ, ապա թէ ուժգին հայեացք նետես, կսուզուեմ, եթէ չխնայես, կմերժուեմ, եթէ կանչես, կկասկածեմ, իսկ եթէ աչքդ յառես, կամաչեմ, եթէ ձայն տաս, կերկնչեմ: Բարի պարգեւները մատնած, երանութիւնը թողած, շնորհը լքած, ուխտը դրժած, կեանքի աւանդը մոռացած, համարձակութեան վստահութիւնը կորցրած, էակների Ստեղծչիդ բարկացրած, շնորհի անճառութիւնն ընդոտնած, պատուական պատկերն այլայլած: Իսկ եթէ այս մահախեղդ հեծութեան ցաւի մէջ մարդասիրելով ժամանես ինձ մօտ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս՝ կատարելով մարգարէական Սուրբ Գրքի գրուածը իմ հանդէպ, թէ [Քո] բժշկութիւնը դադարեցնում է մեղքերը մեծամեծ, այնժամ, ամէնառատ քաղցրութեամբ պատուաստուելով Քեզ, Քո լուսոյ կերպարանքը նկարելով հոգուս մէջ, վերստին գտնուելով, կհաստատուեմ քաւուած եւ կրկին ստեղծուած անմահ եւ անախտ կեանքի փրկութեամբ, եւ Քեզ Հօրդ եւ Սուրբ Հոգուդ փա՜ռք յաւիտեանս. ամէն:
ԲԱՐԵԽՕՍԱԿԱՆ
ԱՂՕԹՔՆԵՐ
Աղօթք սրբուհի Աստուածածնին
Քո առջեւ ենք ընկնում, սո՛ւրբ աստուածածին, եւ աղաչում անարատ Կոյսիդ՝ մեր անձանց համար եւ աղաչի՛ր միածին Որդուդ փրկել մեզ փորձութիւնից եւ մեր բոլոր վտանգներից:
ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ
Աղօթք
Թագաւո՛ր հզօր, ապաւէ՛ն ծարաւածների եւ փրկի՛չ նեղվածների, որ մեզ համար չարչարանքների ենթարկուեցիր անօրէններից, արթնացրո՛ւ Քո զօրութիւնը եւ արի՛ ապրեցնելու Քո արեամբ գնուածներին, [թոյլ] մի՛ տուր սատանային գերել Քո փրկածներին, մի՛ թող չարին բնակուել Քո սուրբ անուան տաճարում եւ Քեզ մարմին եւ անդամ եղածներիս մի՛ թող ոտնակոխ լինել եւ ծաղրուել թշնամուց, այլ գթա՛ Քո արարչական սիրով Քո արարածներին:
Տէ՛ր, ողորմի՛ր մեզ, քանզի Քո Խաչով մշտապէս պարծեցանք, եւ սա թող պահպանի մեզ երեւելի եւ աներեւոյթ թշնամուց:
Տէ՛ր, ողորմի՛ր, քանզի ապաւինեցինք ամենասուրբ Կոյս Աստուածածնիդ բարեխօսութեանը, որպէսզի նրա աղօթքներով փրկուենք չարից եւ առանց փորձութեան կնքենք մեր պանդուխտ կեանքը:
Յանուն Քո տասներկու սուրբ առաքեալների եւ նրանց աշակերտների ողորմի՛ր, Տէ՛ր:
Յանուն սուրբ Հռիփսիմեանց եւ Գայիանեանց, Աստուա՛ծ, ողորմի՛ր բազմամեղիս:
Յանուն սուրբ Գրիգորի եւ նրա լուսաւոր զաւակների, որոնց միջոցով ճանաչեցինք մեր Փրկիչդ, որոնց միջոցով հալածեցիր դեւերի բազմութիւնը Հայաստան աշխարհից, այժմ էլ սատանայի՛ն հալածիր մեր մերձակայքից:
Յանուն սուրբ Վարդանանց, Ատոմեանց եւ սուրբ քահանաների, որոնք պատերազմելով խափանեցին չարի պատերազմը եւ փրկեցին կործանումից Հայաստան աշխարհի Եկեղեցին, այժմ էլ, Տէ՛ր, խափանի՛ր մեր միջից սատանային իր չարագործներով:
Յանուն սուրբ ճգնաւորների, հայրերի եւ [նրանց] աշակերտած արանց եւ կանանց բարեխօսութեամբ ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի նրանք, Տէ՛ր, Քեզանից շնորհներ ստացան եւ Քո անուամբ յաղթեցին բանսարկուի բոլոր հնարները, այժմ եւս թող յաղթի Քո յաղթող զօրութիւնը, Տէ՛ր իմ, եւ տայ մեզ յաղթել հակառակամարտի ընդդիմութիւնը:
Յանուն մեր սուրբ հայրապետների եւ առաջնորդների, [նրանց] բոլորի բարեխօսութեամբ, որոնց իշխանութիւն տուեցիր կոխոտելու օձերը, կարիճները եւ թշնամու բոլոր զօրութիւնները, նրանց բարեխօսութեամբ եւ ա՛յժմ շնորհիր կոխոտել մոլորակամ վիշապի գլուխը, լռեցնել [նրա] գնդերը եւ փակել հերձուածողների բերանները:
Յանուն կանանց ծնունդների մէջ մեծի՝ Յովհաննէս [Մկրտչի], Ստեթանոս Նախավկայի եւ բոլոր սուրբերի, նրանց բարեխօսութեամբ սրբի՛ր մեզ հոգու եւ մարմնի ամէն տեսակ պղծութիւններից եւ արժանացրո՛ւ մեզ Քո ճշմարիտ երկրպագուների հետ հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագելու եւ փառաւորելու Քեզ՝ Ամենասուրբ Երրորդութեանդ ամէն:
Սուրբ Գրիգոր Տաթեւացու աղօթքը սուրբ Գրիգոր Լուսաւորչին
Ո՜վ հայր բարեգութ, անյիշաչա՛ր եւ բարեսէր, լսի՛ր մեր պաղատանքները, քանզի գիտենք Պարգեւատուին մերձ բարեխօսիդ: Աղաչի՛ր քո հոգեւոր երկեւնքի ծնունդ անարժան զաւակներիս համար, որ հեռացուի մեզանից մեր կրկնակի վրիժապարտ յանցանքների արդարակշիռ պատուհասը, այսինքն՝ ըստ հոգու՝ աշխարհակալ գերողից եւ, ըստ մարմնի, նրա չարաչար տանջող արբանեակներից: Որպէսզի, թերեւս, հնազանդութեամբ եւ մտերիմ ծառայութեամբ միշտ սպասաւորենք մեր ճշմարիտ Թագաւոր Յիսուս Քրիստոսին: Իսկ եթէ Նա մեզ եւ բոլորի համար անքննելի դատաստանով սահմանել է մեզ այստեղ լինել ծառայութեամբ, ինչպէս որ ենք իսկ՝ ստրկացած խստասիրտ տէրերի կողմից, աղաչի՛ր բոլոր ընտրեալների դասերով, որոնք քեզ հետ են, որպէսզի այս չարչարանքները, որ կրում ենք ակամայ, լինեն իբրեւ կամաւոր ապաշխարութիւն մեր մեղքերի թողութեան համար: Որպէսզի, ազատուելով այս [ամենից], արժանի լինենք լուսոյ որդիներս լուսոյ հօրդ եւ բոլոր սուրբերի հետ փառաւորելու Երրեակ Անձնաւորութեանը եւ Մի Աստուածութեանը՝ համագոյ եւ զուգական Երրորդութեանը՝ Հօրը լուսոյ եւ Որդուն եւ Սուրբ հոգուն, յաըիտեանս յաւիտենից. ամէն:
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
Աղերս Տիրամայր ս. Աստուածածնին
ԲԱՆ Ձ
Ա
Եւ արդ, այսքան յուսահատութիւններից, ահարկու սրտաբեկութիւններից, սաստիկ ահաբեկութիւններից, աստուածային բարկութիւններից յետոյ, թախծալից հոգով տագնապած, աղաչում եմ քեզ, սո՛ւրբ Աստուածածին, հրեշտա՛կ՝ մարդկանցից, մարմնատեսիլ քերովբէ՛, երկնաւոր արքայուհի՛, անխառն՝ իբրեւ օդը, մաքուր՝ որպէս լոյս, անշաղախ՝ բարձր արեգակի պատկերի նման, գերազանց, քան անկոխ սրբութիւնների բնակավայրը, երանելի խոսման վա՛յր, եդե՛մ շնչական, անմահ կենաց ծա՛ռ՝ բոցեղէն սրով պարուրուած, բարձրեալ Հօրից զօրացած եւ հովանաւորուած, Հոգու հանգստեամբ հանդերձաւորուած եւ մաքրագործուած, Որդու բնակութեամբ յարդարուած տաղաւարուած. միածին՝ Հօր համար, եւ քեզ՝ անդրանիկ, Որդին քո՝ ծննդեամբ, եւ Տէր՝ արարչութեամբ, անկիրք մաքրութեանդ հետ՝ եւ անբիծ բարի, անարատ սրբութեանդ հետ՝ եւ խնամակալ բարեխօս: Ընդուի՛ր քեզ դաւանողիս այս աղերսալի աղօթքը եւ, խառնելով նրան մեծիդ ներբողուած իմ նախկին խօսքը, իբրեւ քո պաղատանքը մօտեցրո՛ւ, ընծայի՛ր [Աստծուն]: Հիւսի՛ր, միացրո՛ւ մեղաւորիս դառը հեծութիւնը քո երջանիկ եւ խնկաւորուած խնդրուաքների հետ, տո՛ւնկդ կենաց՝ օրհնուած պտղի, որպէսզի, միշտ քեզանից օգնութիւն ստանալով, բարեգործուելով, անապական քո մայրութեանն ապաւինելով եւ լուսաւորուելով, ապրեմ Քրիստոսի՝ քո Որդու եւ Տիրոջ համար:
Բ
Օժանդակի՛ր թեւաւոր աղօթքներովդ, խոստովանուած Մա՛յրդ ողջերի, որ երբ ելնելու լինեմ այս երկրի հովտից, առանց լլկանքների գնամ դէպի կեանք՝ դէպի պատրաստած օթեւաններդ, թող թեթեւ լինի վախճանը իմ՝ անօրէնութեամբ ծանրացածիս: Տագնապի օրն իմ դարձրո՛ւ բերկրութեան Տօն ինձ համար, ողջացուցի՛չդ Եւայի երկունքի: Բարեխօսի՛ր, խնդրի՛ր, աղաչի՛ր, քանզի ինչպէս անճառելի մաքրութեանդ, [անպէս] էլ ահա հաւատում եմ խօսքիդ ընդունելութեանը: Արտասուքովդ օգնի՛ր վտանգուածիս, գովեա՛լդ կանանց մէջ, ծունր խոնարհեցրո՛ւ հաշտութեանս համար, ծնո՛ղդ Աստուծոյ, թշուառիս հոգա՛, խորա՛ն Բարձրեալի, ձե՛ռք տուր ընկածիս, տաճա՛ր երկնային, փառաւորի՛ր քո Որդուն քեզանով՝ ինձ համար աստուածօրեն հրաշագործելու քաւութիւն եւ ողորմութիւն, Աղախի՛ն Աստուծոյ եւ Մա՛յր, թո՛ղ բարձրանայ քո պատիւն ինձանով, եւ թո՛ղ ցոյց տրուի իմ փրկութիւնը քեզանով:
Գ
Եթէ ինձ գտնես, Տիրամա՛յր, թէ ինձ ողորմես, սրբուհի՛, թէ կորուսեալիս շահես, անարա՛տ, թէ խրտնածիս խնամարկես, երջանի՛կ, թէ ամօթհարիս առաջ տանես, բարեշնո՛րհ, թէ յուսահատուածիս համար միջնորդես, մջշտ սո՛ւրբ Կոյս, թէ մերժուածիս ընտանեցնես, մեծարուա՛ծդ Աստծուց, թէ գութ ցոյց տաս ինձ, լուծի՛չդ անէծքների, թէ տատանուողիս հաստատես, հանգի՛ստ, թէ խռովքներից եւ յուզումներից հանդարտեցնես ինձ, խաղաղարա՛ր, թէ վրիպածիս հնար գտնես, գովեա՛լ, թէ ինձ համար մահուան հանդէս մտնես, թէ դառնութիւնն իմ անուշացնես, քաղցրութի՛ւն, թէ բաժանման արգելք իմ քանդես, հաշտութի՛ւն, թէ անմաքրութիւնն իմ վերացնես, եղծմա՛ն ընդոտնիչ, թէ մատնուածիս մահից փրկես, կենդանի՛ լոյս, թէ լացիս ձայնը կտրես, բերկրութի՛ւն, թէ խորտակուածիս կազդուրես, դե՛ղ կենաց, թէ կործանուածիս նայես, հոգելի՛ց, թէ ողորմութեամբ ինձ հանդիպես, նուիրեա՛լ կտակ:
Օրհնեա՛լդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերից, ահա՛ կուսութեանդ կաթից մի կաթիլ, իմ մէջ անձրեւելով, ինձ կեանք է տալիս, Մա՛յրդ՝ բարձրեալ Տիրոջ Յիսուսի՝ Արարչի երկնքի եւ ամբողջ երկրի, Որին անճառապէս ծնեցիր բովանդակ մարմնով եւ համայն Աստուածութեամբ, որ փառաւորուած է Հօր եւ Սուրբ Հոգու հետ՝ էութեամբ եւ անքննութեամբ մեր բնութեան հետ միացած, ամէն ինչ եւ ամէն ինչում է Նա՝ Երրորդութիւնից մէկը. Նրան փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ԲԱՆ ՁԱ
Ա
Աստուածածնի մաղթանքների հետ ահա՛ եւ երկնային լուսակերպ անմահ հրեշտակների հայցուածների աղերսները, որ հանապազօրեայ բարեխօսութեամբ, առանց լռելու, մաքուր բերանով գոչում են ինձ համար, ընդունի՛ր Բարեգո՛ւթ: Նրանք բարի են, բարեգործուած՝ Բարերարիցդ, անմասն՝ չարից, Էիդ ամէնիշխան հրամանով ստեղծուած, Բարձրեալիդ հզօր զօրքերն են՝ հրամանիդ միշտ [պատրաստ], սուրբ են, մաքուր, անարատ, օրհնեալ, վայելչական, յաղթող, անպարտելի եւ արագընթաց՝ մտատեսութեան ընթացքի նման:
Բ
Որոնք եւ բարեխօս են, արարող եւ խնամակալ՝ եռամեայ դատարկութեամբ պտղակորոյս թզենու տունկի (որը ամբողջական յաւիտեանների պէս պարունակում է ժամանակը՝ անցեալը ներկայի եւ ապառնիի հետ)՝ տարէց-տարի երկարաձգուած աշխարհիս այգում արմատացած, սին սաղարթներով պաճուճուած, պտուղներից զրկուած, որ ճշգրիտ պատկերն է, այս թշուառ մարդկութեան: Նրանք հանապազ դեգերում են մեր շուրջ՝ որպէս բարեխօսներ, սպասաւորներ եւ խնամակալներ կարեկցելով մեր տառապանքներին, բարիքի մէջ մեր մասն ունենալուն են սպասում եւ աղօթում մեր՝ յաւիտենական կենդանութեամբ փրկուելու համար՝ այս խօսքն ասելով. «[Տէ՛ր], մի՛ անտեսիր Քո ձեռքի գործը»: Քանզի, արդարեւ, մեզ համար են այս աղաչանքները բարերար Աստծուցդ սահմանւած նրանց, վրայ, քանզի նրանք խօսքով են ստեղծուած, եւ մենք՝ ձեռքով արարչագործուած: Նրանք գալու են Միածնիդ հետ հատուցման սոսկալի Դատաստանին իբրեւ վկաներ, իբրեւ ճշմարտախօս մեղադրողներ երկրայիններիս յանցանքների, ահաւոր ատեանի առաջ անաչառօրէն հաշուետու պիտի լինեն մեզ համար եւ այնտեղ էլ, կարեկցելով մեզ, պիտի հնչեցնեն իրենց մշտանուէր երգը՝ հառաչելով. «Ողորմի՛ր, Դո՛ւ ստեղծեցիր, կորստեան մի՛ մատնիր»:
Գ
Արդ, վեհ անմահների գոհաբանական խնդրանքների հետ մեր հեծեծանքները ե՛ւս հոտոտիր, Արարի՛չ ամենայնի, որ Քո գթութեամբ գերազանցում ես երկնայիններին եւ երկրայիններիս, քանզի Դո՛ւ ես բարերարը ե՛ւ մեր, ե՛ւ նրանց: Արդ, անախտներն այդ, հրաշատեսիլ հրակերպները, անշաղախ մաքուրները, անմեղները եւ բոցանութիւները, հոգեղէնները եւ անյաղթները, իրենց այս բարեզարդութեան շնորհիւ, բարձր ընտրականութեան ամէնաճեցուն առաւելութեամբ եւ գերափայլ առատ գիտութեամբ, ջերմեռանդ աստուածասիրութեան ինքնաբուխ տապի անցուրտ ջերմութեամբ իրենց պէս եւ մեր սառը սրտերի անբորբոք շիջումն են ջեռուցում, որպէսզի նրանք այրուեն անաղօտ մեծախորհուրդ սուրբ Սեղանի վրայ, այս խորանի մէջ՝ առանց նիրհելու եւ դանդաղելու սպասելով Ամենաստեղծիդ կեցուցիչ կամքի երանելի հրամաններին, Աստծուն միացած անբաժանելի քերովբէական առաքինութեամբ: Նրանք երկնաւոր մեծ պետութիւններ են, անբիծ զինուորներ, ահաւորներ, երկնաւոր Աստծուդ ազատազնեայ պաշտօնեաներ, լուսէ շողերի ցոլքեր:
Դ
Որոնցով եւ ինձ՝ հողեղէն մեղաւորիս, մարդասիրաբար ողորմի՛ր, Յիսո՛ւս, իմ հրեշտակի աղաչանքներով՝ դարձնելով ինձ, Տէ՛ր, դէպի Քո բարի, լուսեղէն ճամփան, որպէսզի հոգուս պաշտպանութեան աւանդը, որն այս կեանքում նրա տեսչութանը Դու վստահեցիր, ինձ համար բերկրեալ սրտի ուրախութեամբ, Քեզանից օրհնուած, անմեղադրելի, խնդալից դէմքով ու զուարճութեամբ, Քեզ՝ անհաս փառքով Արքայիդ վսեմ, յաւերժ կենդանի հրեշտակներիդ ամենաուրախ խրախճանքներում ընծայաբերի, գովեա՛լ ողորմած: Եւ Քեզ, անքունի՛ն, անհաս Հօր եւ անճառ Հոգուդ հետ վայել է փառք, պատիւ եւ երկրպագութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ԲԱՆ ԶԲ
Ա
Տէ՛ր Աստուած բարերար, բազմապարգե՛ւ թագաւոր, կենա՛ց պատսպարան, լուսո՛յ կերպարանք, լայնատա՛րր հանգստարան, որ, մեղաւորիս համար գալով, մարմնացար, անպատում գործեր եւ բազում հրաշքներ, մինչեւ վերցրածդ մահուն մատնեցիր ամենալիր Աստուածութեանդ հետ:
Բ
Արդ, յանուն սուրբ առաքեալներիդ, որոնց երկնաստեղծ Քո ձեռքերով ձեռնադրեցիր եւ Սուրբ Հոգովդ օծեցիր, որոնց արժանի գովեստն արեցի ըստ կարողութեանս, մէկ այլ գրւածքում, Քո փառքի համար, տէ՛ր ամենայնի, եւ ի՛նձ ողորմիր՝ յիշելով այն սէրը, որին Դու նրանց արժանացրիր: Նրանցով ելքի շաւի՛ղն ինձ ցոյց տուր դէպի փափագելի երանութիւնը, նրանց հովւութեան բարի ձայնը թող քաղցր հնչի ինձ համար որպէս կենաց ողջոյն: Թող որ ես նոյնպէս անեղծ փրկութեան մասն ունենամ տօնելի յոյսի մէջ նրանց հետ, ովքեր առաջնորդներ են, պատուի սկզբնաշնորհներ, փառաւորեալ դասեր, գետեր բանական, բարձր աւետարանչիներ, պանծալի իշխաններ, լուսապայծառ թագով պճնուածներ, զօրութեան շնորհի անկողոպտելի զարդով պայծառացածներ՝ [նուիրագործուած] տիրական լոյսի զուարթացուցիչ իւղով սրբազան:
Գ
Բարձրեա՛լդ Քրիստոս Աստուած, մեծ պատուիրանիդ աշակերտողների եւ նահատակութեամբ ընտիր ճանաչուած մարտիրոսների, որոնք, մահացու եւ վշտաչարչար իրենց մարմնով, վտանգաւոր ու ամենակիր անդամներով, երկրաւոր ու հողազանգուած բնութեամբ մարտնչելով բոլոր նիւթեղէն գոյի տարրերի հետ, պսակուեցին, բարձրացան եւ հոգեպէս կենդանացան, արիաբար ելնելով երկրից՝ ըստ մարգարէի՝ [դարձան] ճշմարիտ վկաներ ամենափորձ մահուան, երկրաբնակ հայողներ անտես ու ծածուկ իմանալիների՝ աներկբայ բարիքների յոյսով տեսնուող, առաքեալների աշակերտներ ու նրանց չարչարակիցներ, իրենց գործերով, նրանց հաւասար՝ կատարեալ եւ անթերի լրմամբ, պարում են [հիմա] անսահման երանութեան խրախճանքներում, նրանց հաճոյական եւ ընդունելի աղօթքներով եւ արիւնընծայ, վաստականուէր եւ քրտնակնդրուկ աղերսները յարգելով՝ վերստին ընդունի՛ր եւ ինձ՝ որպէս նրանց ժառանգակից՝ անեղծ փրկութեամբ Քո մէջ հաստատելով:
Դ
Նրանց հետ, որոնք, արեամբ ներկուած, անցան հրի ու սրերի միջով, եւ սուրբ ճգնաւորների, մենակեաց հայրերի եւ Քեզ հետեւողների, Որդի՛ Աստուծոյ, որոնք անպարտելի քաջութեամբ եւ անպատիր զգաստութեամբ մարտնչեցին արիաբար դժնեայ եւ գոռոզ մարմնի բռնութեան դէմ, սրանով հալածեցին անմարմին Բելիարին եւ մշտամարտ նահատակութեամբ աշխարհային կեանքի ասպարէզում առանց ծանրաբեռնութեան տաղտկութեան, լայնածաւալ աշխարհի ալեծուփ ծովից թռցնելով իրենց թեթեւ հոգիները մարմնի ծանր տապանակով, կեանքի նաւահանգիստը հասան եւ իբրեւ սիրողներ վերին վիճակի, առանց խորհելու անցեալի մասին, յաղթութեան թագը համարձակապէս պայծառ ճոխութեամբ պճնելով, արժանապէս գլխներին դրեցին, նրանց արժանաւոր աղօթքներով եւ նուիրական խնդրանքներով, նրանց հետ Քեզ մօտ ընդունիր եւ ի՛նձ՝ ամենապատժապարտ մեղաւորի՛ս:
Ե
Եւ ահա, խառնելով անմաքուր խօսքս վերոգրեալ երջանիկների փառատրական աղերսարկութեանը, որոնք ինձ համար գոչում են Քեզ ի հաճութիւն, ե՛ս էլ [եմ գոչում] նրանց հետ, ինչպէս դառնութիւն քաղցրութեան հետ խառնած կամ տատասկ՝ ողորկութեան, տգեղութիւն՝ վայելչութեան, տիղմ՝ մարգարտի գեղեցկութեան կամ հող՝ զտուած ոսկու եւ կամ անարգ քարեր՝ արծաթի պայծառութեան, բացասութիւն՝ ճշմարտութեան եւ կամ ատամնառու մի աւազահատիկ՝ հացի կակուղ զանգուածի: Արդ լսի՛ր, հզօ՛ր, ամենահնա՛ր, գովեա՛լ, նրանցը՝ ինձ համար, եւ իմը՝ նրանց հետ ի գովեստ նրանց, ի փրկութիւն իմ եւ ի փառս Քո, ամենագո՛ւթ, բարերա՛ր, օրհնեա՛լ, ներողամի՛տ, կարո՛ղ, անքնի՛ն, անճա՛ռ, անե՛ղծ եւ անստե՛ղծ: Քո՛նն են պարգեւները, Քո՛նն են շնորհները, Դո՛ւ ես սկիզբն ու պատճառը բոլոր բարիքների: Դատապարտող չես, այլ՝ ազատող, կործանող չես, այլ՝ գնտող, մահացնող չես, այլ՝ ապրեցնող, տարագրող չես, այլ՝ ժողովող, մատնող չես, այլ՝ փրկող, ընկղմող չես, այլ՝ վեր հանող, գլորող չես, այլ՝ կանգնեցնող, անիծող չես, այլ՝ օրհնող, վրիժառու չես, այլ՝ շնորհող, թշուառացնող չես, այլ մխիթարող: Ո՛չ թէ հերքում ես, այլ՝ գրում, ո՛չ թէ սասանում, այլ՝ հաստատում, ո՛չ թէ ոտնահարում, այլ՝ սոփոփում, ո՛չ է մահու պատճառ յօրինում, այլ՝ հնար փնտրում կեանքի, ո՛չ թէ մահացնել ուզում, այլ՝ ողորմածաբար փրկել: Չե՛ս մոռանում այցելել, չե՛ս լքում բարին, չե՛ս արգելում գթութիւնը, չե՛ս բերում վճիռ կորստեան, այլ՝ կտակ ազատութեան: Ո՛չ անարգւում ես առատութիւնից, ո՛չ բամբասւում շնորհների համար, ո՛չ հայհոյւում պարգեւների համար, ո՛չ նախատւում ձրի բաշխելուց, ո՛չ պախարակւում ներողամտութեան համար, ո՛չ պարսաււում ներելու համար, ո՛չ բանսարկւում բարութեանց համար, ո՛չ անպատււում քաղցրութեան համար, ո՛չ էլ արմահարւում հեզութեան համար: Սրանց համար, [Տէ՛ր], առաքւում են Քեզ ոչ թէ տրտունջներ, այլ՝ անլռելի գոհաբանութիւններ: Վերցրո՛ւ մեղքերն իմ, հզօ՛ր, խափանի՛ր անէծքն իմ, օրհնեա՛լ, քաւի՛ր պարտքերս, ողորմա՛ծ, ջնջի՛ր յանցանքներն իմ, գթա՛ծ, մեկնի՛ր [ինձ միայն] մատդ օգնութեան, եւ իսկոյն կդառնամ կատարեալ: Տէ՛ր, ի՞նչ կայ Քեզ համար սրանից աւելի դիւրին, եւ ի՞նչ մեղաւորիս համար առաւել կարեւոր: Այլ կենդանագրի՛ր, բարեխնա՛մ, Քո ստեղծած պատկերիս շունչը կրկին՝ շնորհիդ նորոգող եւ լուսաւորող մաքրագործ շնչով ամենամեղ հոգիս պաշտպանելով:
Զ
Մի՛ բեր, ողորմա՛ծ, ինձ օր տարաժամ՝ այսքան շուտափոյթ, որ ես անվաստակ ձեռնունայնութեամբ հեռանամ անկատար ճանապարհով [այս կեանքից], մի՛ մատուցիր ինձ բաժակ դառնութեան ծարաւիս ժամին, մի՛ փակիր, գթա՛ծ, իմ դէմ յաջողութիւնը հոգեւոր օգտիս, եւ թող մահուան գիշերն իբրեւ յանկարծադէպ հէնի ասպատակ չհասնի վրաս, թող տօթակէզ տապն արմատներս կտրուկ չցամաքեցնի անպատրաստ պահին, ո՛չ էլ լուսնական դիպուածները հասնելով գաղտնի վնասեն ինձ, թող մեղքիս սառոյցը չպահուի իմ մէջ, թող աշխարհիկ կեանքի ջրերի հոսանքներն ինձ չողողեն: Թող հանգիստն ինձ մահ չբերի, եւ ոչ նինջը կործանում առաջ բերի, թող քունն ինձ կորուստ չլինի, եւ ո՛չ էլ նիրհն ապականութիւն գործի, թող վախճանն անժամանակ չարշաւի վրաս, ո՛չ էլ հոգիս, վեր բարձրանալիս, բռնուելով ներքեւ շպրտուի:
Է
Դո՛ւ ես Տէր, Դո՛ւ՝ գթած, Դո՛ւ՝ բարերար, Դո՛ւ՝ ներողամիտ, Դո՛ւ՝ ամենակարող, Դո՛ւ՝ ամէն անհասի համար անճառ զօրաւոր՝ քաւութեան, փրկութեան, կենսագործելու, լուսաւորելու, վերստին հաստատելու, գիշատիչների ժանիքներից եւ կամ վիշապների ատամներից կեանքի կորզելու, խոր անդունդներից բերկրութեան լոյսին բերելու, մեղքի յորձանուտներում խեղդուելուց փրկած՝ արդար երջանիկների հետ փառքով բազմեցնելու: Ամենայն հոգի ակնկալութեամբ, յոյսով Քեզ է սպասում՝ Քո շնորհներին՝ թէ՛ երկնայինները եւ թէ՛ երկրաւորները, թէ՛ մեղքով ընկածները եւ թէ՛ արդարութեամբ բարձրացուածները, թէ՛ տէրը, թէ՛ ծառան, թէ՛ տիկին եւ թէ՛ աղախին, եւ Քո ձեռքին է բոլորի կենդանութեան շունչը: Եւ Քեզ Հօր եւ Սուրբ Հոգուդ հետ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ
Ճգնաւորնե՛ր Աստուծոյ եւ ժառանգորդնե՛ր երկնքի արքայութեան, որ, փոխանակելով անցաւորները, ստացաք նանց բարիքները. բարեխօսեցէ՛ք առ Տէր Եկեղեցու մանուկների համար:
Նահատակնե՛ր պանծալի եւ սիրելինե՛ր երկնաւոր Հօր, որ ձեր արեամբ մկրտուեցիք Քրիստոսի հետ խաչի մահով. բարեխօսեցէ՛ք առ Տէր Եկեղեցու մանուկների համար:
Մարտիրոսնե՛ր ցանկալի եւ օթեւաննե՛ր ճշմարտութեան Հոգու, որ հոգով յաղթեցիք կարիքներն ու ցանկութիւնը. բարեխօսեցէ՛ք առ տէր Եկեղեցու մանուկների համար:
Գովելինե՛ր աշխարհի եւ բազձալինե՛ր վերին պետութիւնների, որ մարդկանց բոլոր որդիներից աւելի՛ երանութեան վիճակին հասաք. բարեխօսեցէ՛ք առ Տէր Եկեղեցու մանուկների համար:
Կամաւո՛ր զոհեր, մանուկնե՛ր՝ տարիքով եւ կատարեալնե՛ր՝ իմաստութեամբ, որ կաթի փոխարէն զմայլեցուցիչ գինին ըմպեցիք. բարեխօսեցէ՛ք առ Տէր Եկեղեցու մանուկների համար:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԱՐԿԱՒԱԳ
Աղօթք սուրբ Կոյս Մարիամ Աստուածածնին
Ծնո՛ւնդ երկրածնի եւ ծնո՛ղ՝ բոլորին ծնողի, կուսութեամբ Մա՛յր եւ, մայր լինելով, ճշմարտապէս Կո՛յս, այս երկուսով հանդերձ մի ես եղած եւ անուանուած, հրաշափառագոյն գործի սկի՛զբ եւ կամ վախճա՛ն, ըստ որի անշուշտ իրի վկայութիւնը: Մեր բնութեան սքանչելի պտո՛ւղ եւ նորընծայ արամա՛տ եւ յոգնազան առաքինութեամբ մի եւ միա՛կ՝ բազմութեան մէջ, բնութեամբ ամբողջովին առանձնացած, բազմութեան մէջ չնկատուած, հասարակ եւ ուրիշ իմացուծ, զատւած եւ չմեկուսացած՝ մէկը՝ աստուածային նորագործութեամբ, եւ միւսը՝ ընտանի բնութեան հաղորդութեամբ: Շաղկապ, որի քակտումն անկարելի է, անխառնելի բնութիւնների միացում, անբովանդակելի բովանդակութիւն եւ անպարագիր էութեան պարագրութիւն, անսկիզբի սկիզբ եւ անժամանակի սահման, ամէն ինչ Պարունակողին նոյն բաւականագործութեամբ քեզանում կրող: Քա՛ղցր հայիր բնութեանս, որից ընտրուեցիր՝ բոլոր արմատներից եւ դրանցից բուսածներից միայն առաւել մեծ լինելու համար՝ ոչ ոքի զուգադաս չունենալով պատուի եւ մեծ փառքի մէջ, նաեւ՝ յետոյ եկողներից, որոնք թէպէտ սքանչելի էին՝ ըստ իրենց չափի գերազանցելով նոյն բնութեան բովնդակ հաղորդակիցներից: Գթա՛ որպէս մայր Մեծի ողորմութեամբ, որ Հօր խնամասիրութիւնն ու բարեգթութիւնն ունի, նմանուի՛ր Նրա խոնարհութեանը մարդկային ցեղի բարութիւնից տարագրուածների համար, իբրեւ Աստուծոյ Մայր՝ քո սուրբ եւ մշտնջենաւոր կուսութեանդ աղաչողն մի՛ անտեսիր բարեխօսութեամբ:
ԱՂՕԹՔՆԵՐ ԱՄԵՆԱՅՆ ՊԻՏՈՅԻՑ
Առաւօտեան ժամի աղօթք
Տէ՛ր, եթէ շուրթերս բանաս, իմ բերանը կերգի Քո օրհնութիւնը:
Օրհնեալ է համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնդ՝ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգիդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Գոհանում եմ Քեզանով, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, եւ օրհնում ու փառաւորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան եւ մեղաւոր ծառային բոլոր վտանգներից ու փորձութիւններից, խաղաղութեամբ հասցրեցիր առաւօտեան ժամին եւ արժանացրեցիր տեսնելու Քո ողորմութեան լոյսը:
Եւ այժմ աղաչում եմ Քեզ, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, նոյն ամենազօր աջովդ պահպանի՛ր ինձ նաեւ այս ցերեկ եւ փրկի՛ր բոլոր վնասաբեր դիպուածներից, բոլոր մեղսառիթ խորհուրդներից, խօսքերից եւ գործերից: Եւ ուղղի՛ր իմ ընթացքը, որպէսզի չիշխեն ինձ վրայ բոլոր մեղքերը:
Առաջնորդի՛ր ինձ դէպի բարի խորհուրդներ, ճշմարիտ խօսքեր եւ անմեղածին ու օգտակար գործեր:
Դո՛ւ եղիր վերակացու եւ առաջնորդ Քո սխալական ծառայիս՝ իմ բոլոր ընթացքներում, փրկի՛ր դեւի գայթակղութիւնից ցերեկը եւ ձեռքերիս գործերն ուղղի՛ր ինձ: Եւ Դո՛ւ պատրաստիր իմ հոգու եւ մարմնի կարիքները: Եւ խաղախութեամբ, առանց մեղքերի ու փորձութիւնների հասցրո՛ւ երեկոյան ժամին: Որպէսզի այն ժամին եւս փառաւորեմ Սուրբ Երրորդութեանդ, Որին միշտ վայել է փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Միջօրէի աղօթք
Արեգա՛կ արդար, Տէ՛ր մեր Յիսուս Քրիստոս, որ ծագեցիր հայրական ծոցից՝ Քո ճառագայթներն արձակելով ողջ տիեզերքում: Բա՛ց մեր սրտերի աչքերը՝ տեսնելու Քո համասփիւռ լոյսը եւ հետեւելու Քո շաւիղներին, հալածի՛ր մեր միջից ձանձրութեան դեւին, որ այս ժամին մարտնչում է մեր դէմ՝ ջերմացնելով մեզ մեղքերում եւ նիւթականի սիրոյ մէջ: Քո շնորհներով փրկի՛ր մեզ նրա բոլոր մեքենայութիւններից. ամէն:
Ննջման ժամի երեկոյեան աղօթք
Գոհանում եմ Քեզանով, Տէ՛ր իմ Աստուա՛ծ իմ, եւ օրհնում ու փառաւորում Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան եւ մեղաւոր ծառային այս ցերեկ եւ խաղաղութեամբ հասցրեցիր երեկոյեան ժամին:
Եւ այժմ աղաչում եմ Քեզ, Տէ՛ր իմ Աստուա՛ծ իմ, որ ստեղծեցիր ցերեկը՝ գործելու, եւ գիշերը՝ մեր տկար բնութեան հանգստի համար, արդ, տո՛ւր Քո ծառային մարմնով ննջել եւ հոգով ու մտքով արթուն մնալ:
Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, ահա ես ննջում եմ եւ ընկած եմ անկենդան դիակի նման եւ չգիտեմ՝ երբ եւ ինչպէս եմ արթնանալու, ուստի հոգիս, մարմնիս եւ իմ բոլոր պարագաները Քո անհուն ողորմութեան մէջ են: Եւ խնդրում եմ, որպէսզի Դու Քո ամենազօր աջով կնքես Քո ծառայի տեղն ու յարկը, ելքն ու մուտքը, որ ննջեմ ապահով եւ աներկիւղ, խաղաղութեամբ եւ առանց փորձանքների: Պահպանի՛ր ինձ իմ հոգեկան եւ մարմնական բոլոր թշնամիներից եւ նրանց որոգայթներից, փրկի՛ր ինձ խաւարում շրջող չարից, գիշերային եւ զարհուրեցուցիչ երեւումներից: Մաքրի՛ր իմ միտքը բոլոր թիւր մտածումներից, աղտեղի խորհուրդներից եւ բոլոր մեղածին շարժումներից: Քո յանցաւոր ծառային պահապան եւ վերակացո՛ւ կարգիր երկնային զինուորութիւններիդ բանակը՝ իմ հրեշտակի հետ, եւ Քրիստոսիդ ամենայաղթ Խաչի նշանը, որոնց [օգնութեամբ] այս գիշեր կննջեմ ապահով ու աներկիւղ եւ խաղաղութեամբ կհասնեմ առաւօտեան ժամին, որպէսզի եւ այնժամ փառաւորեմ Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուդ, Որին միշտ վայել է փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Կէսգիշերային աղօթք
Կէսգիշերին արթնանալով՝ խոստովանում ենք Քեզ, Տէ՛ր՝ փառաւորելով Քո սուրբ անունը, եւ խնդրում ենք Քեզ՝ մեզանից հեռացրո՛ւ խաւարային խորհուրդները՝ Քո ողորմութեան շնորհով պահելով բանսարկուի պատրանքներից. ամէն:
Աղօթք, երբ որեւէ գործ ես ձեռնարկում
Մեր ձեռքերի գործն ուղղի՛ր, Տէ՛ր, եւ մեր ձեռքերի գործը յաջողի՛ր:
Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Սեղանի օրհնութիւն
Օրհնի՛ր, Քրիստո՛ս Աստուած մեր, հոգեւոր օրհնութեամբ Քո ծառաների կերակուրները եւ ըմպելիքները եւ շնորհի՛ր հոգու եւ մարմնի առողջութիւն, որպէսզի, կրօնաւորական պարկեշտութեամբ վայելելով այս մարմնաւոր պէտքերից, Քո բոլոր սուրբերի հետ հաղորդ լինենք անանց բարիքներիդ եւ երկնքի արքյութեանը: Եւ գոհութեամբ փառաւորենք Քեզ Հօր եւ Ամենասուրբ Հոգուդ հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հայր մեր, որ երկնքում ես
Ապա սեղան օրհնողն ասում է.
Խաղաղութեամբ ճաշակենք այս կերակուրները, որոնք մեզ համար պատրաստուած են Տիրոջ կողմից. օրհնեալ է Տէրն Իր պարգեւներում. ամէն:
Գոհութիւն ճաշից յետոյ
Փա՜ռք Քեզ, տէ՛ր, փա՜ռք Քեզ, փառա՛ց Թագաւոր, որ տուեցիր մեզ ուրախութեան կերակուր եւ Քո ամենաբաւ ողորմութեան լիութեամբ լցրեցիր մեր սրտերը: Այժմ լցրո՛ւ մեզ նաեւ Քո Սուրբ Հոգով, որպէսզի ընդունելի լինենք Քո առաջ եւ ոչ՝ ամօթահար, քանզի Դու գալիս ես եւ հատուցում իւրաքանչիւրին ըստ իր գործերի: Եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Երանելի Յովհան Գառնեցու աղօթքը ճանապարհի համար
Առաջնո՛րդ կեանքի, ճանապա՛րհ ճշմարտութեան, Տէ՛ր մեր Յիսուս Քրիստոս, որ առաջնորդեցիր Յովսէփին Եգիպտոս, իսրայէլցիներին՝ Կարմիր ծովի միջով, Մովսէսին՝ դէպի Սինա լեռը, [Իսրայէլի] ժողովուրդին՝ աւետեաց երկիր եւ Կղէովպասենց ուղեկցեցիր Էմմաուս, աղաչում եմ Քեզ, Տէ՛ր, առաջնորդի՛ր նաեւ ինձ եւ իմ եղբայրներին՝ խաղաղութեամբ գնալու առաջիկայ ընթացքը, փրկի՛ր երեւելի եւ աներեւոյթ թշնամուց եւ բարի՛ առաջնորդիր նպատակավայրը հասնելու համար: Քանզի Դո՛ւ ես մեր ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը, եւ Քեզ փա՜ռք եւ երկրպագութի՜ւն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Սուրբ Յովհան Ոսկեբերանի աղօթքը սուրբ եկեղեցու դռան առջեւ
Տաճա՛ր Աստուծոյ եւ բնակարա՛ն Սուրբ հոգու, որ քեզանից սուրբ Աւազանով կանչեց որդեգրուելու երկնաւոր Հօրը: Այսօր քո մէջ կամեցաւ պատարագուել անարատ Գառը: Եւ ես եկայ քո դռների առաջ եւ աղաչում եմ քեզ՝ մաքրի՛ր ինձ վերստին լուացմամբ, սրբի՛ր մեղքերից եւ արժանի՛ արա մտնելու սուրբ Սեղանիդ առաջ՝ երկրպագելու. ամէն:
Աղօթք ընդհանուր ննջեցեալների եւ մանաւանդ՝ հարազատների եւ երախտաւորների համար
Այլեւ աղաչում եւ խնդրում եմ Քեզանից, ո՛վ բազմագութ Աստուած, մեր ազգի հին ու նոր եւ բոլոր հաւատքով ու յոյսով ի Քեզ ննջածների համար: Եւ մանաւանդ՝ իմ մարմնաւոր եւ հոգեւոր ծնողների, եղբայրների, քոյրերի, ազգականների, սիրելիների եւ բարեկամների համար, նաեւ՝ հոգեւոր վարդապետների, բարի [գործերի] մէջ կրթողների եւ ուսուցիչների եւ մեր բոլոր ի Քեզ ննջած աշխատաւորների ու երախտաւորների համար, որոնց յիշի՛ր Քո ողորմութեամբ Քո գալստեան մեծ Օրը, թողութի՛ւն շնորհիր նրանց բոլոր մեղքերին ու սխալներին եւ դասի՛ր Քո սուրբերի հետ աջակողմեան դասում եւ տո՛ւր լսել Քո երանաւետ բարբառը, թէ՝ եկէ՛ք, Իմ Հօ՛ր օրհնեալներ: Եւ, ըստ նրանց՝ մեր հանդէպ երախտիքների, մէկի դիմաց բիւրապատի՛կ հատուցիր նրանց հոգիներին եւ անդատապա՛րտ դարձրու մեզ նրանց պարտքից: Եւ Քեզ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Աղօթք թշնամիների եւ չարակամների համար
Արդ, ո՜վ ողորմած եւ բազմագութ Աստուած իմ Յիսուս Քրիստոս, իմ հարազատների եւ բարեկամների համար բարիքներ եւ ողորմութիւն խնդրեցի Քեզանից, ինչպէս որ հարկն է, եւ պահանջում է մեր բնութեան օրէնքը: Այժմ աղաչում եմ Քեզ նաեւ իմ թշնամիների համար, ինչպէս որ Դո՛ւ ասացիր օրհնեալ բերանովդ, թէ՝ «Բարի՛ք գործէք ձեզ ատողներին»: Ուրեմն, ընկնելով Քո առաջ, խնդրում եմ ամէնառատ ողորմութիւնիցդ, որ ողորմես նաեւ իմ բոլոր թշնամիներին եւ ատողներին, չարակամներին ու վնասատուներին եւ բոլոր միւսներին, ովքեր Քո ծառայի հանդէպ չարն են խորհում, խօսում, գործում եւ կամենում գործել, ովքեր բամբասում, վատաբանում եւ հայհոյում են ինձ՝ թէ՛ իրաւամբ եւ թէ՛ անիրաւամբ, մի՛ բարկացիր, Տէ՛ր իմ, նրանց վրայ իմ պատճառով, այլ ների՛ր եւ թողութի՛ւն տուր նրանց մեղքերին:
Քանզի նրանք մեղանչում են իմ հանդէպ, որովհետեւ յիրաւի մեղաւոր եմ եւ արժանի ամենայն բամբասանքի ու նախատինքի: Ես մեղանչում եմ Քո հանդէպ, որ արդար ես ամէն ինչում եւ միշտ բարերար իմ հանդէպ: Ուրեմն, եթէ նրանք արժանի են Քո բարկութեանը, ապա ես բիւրապատի՛կ բարկութեան որդի եմ եւ պատժի արժանի, քան նրանք:
Այս պատճառով աղաչում եմ Քեզ, Տէ՛ր իմ, որ բոլոր բարիքների աղբիւր ես եւ անհուն ողորմութեան ծով, որ ողորմես նրանց եւ ինձ՝ նրանց հետ, եւ ներես իմ հանդէպ [ունեցած] բոլոր սխալները եւ ետ դարձնես նրանց չարից՝ փոխարկելով բարու: Որպէսզի ամէնքս զգաստանալով ընթանանք ըստ Քո կամքի եւ փառք վերառաքենք Քեզ Հօր եւ Սուրբ Հոգուդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
|