
ՈՒԽՏԱՎՈՐԱԿԱՆ ԵՐԳԵՐ
ՄՇՈ ՍՈՒԼԹԱՆ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ
Սուրբ Կարապետ մեջ բլրակին,
Ջուխտակ աղբյուր
Մեջ յուր բակին,
Դուռդ կու գա
Գառն ու մաքին.
Մատաղ կընեն լույս կիրակին։
Սուրբ Կարապետ կանգնեցուցին,
Ոսկե շուրջալ հագուեցուցին,
Քրիստոս զյուր գիրկ մկրտեցին։
Սուրբ Կարապետ տասներկու դաս,
Յոթը տարի բռնամ դեռ պաս,
Գամ քո դուռ բեմուրատ,
Մուրազս տաս, մուրազատուր սուրբ Կարապետ։
Աղջիկ մը ստամպոլցի, անունն էր Շուշան,
Սատաֆե դուռ մը կախեց Ս. Կարապետին
Ինքն օգնական պահապան այս տան ու տեղին
Հավատանք սուրբ գմբեթներ,
Տասնվեց սյուն ուներ երեսուն էր կամար
Մուշո սուլթան` անուան տեր Սուրբ Կարապետ։
Որ ջոկ, ջոկ ի տանք քու անուններ.
Մեկն էր Օհաննես, Մեկն էր Մկրտիչ,
Մեկն էր Մարտիրոս, Մեկն էր ճգնավոր
Մուրատատուր անուան տեր ս. Կարապետ
Ինք օգնական պահապան հայ ժողովուրդին։
Սուրբ Կարապետ, բարձր բլուր,
Ճամփա մը ունիս ոլոր, մոլոր,
Քո դուռդ կերթա, կուգա շատ ուխտավոր,
Թե ձիավոր, թե ոտավոր,
Ջոհապ կուտաս ձիավորին,
Մուրատ կուտաս ոտավորին,
Մուրատուր սուրբ Կարապետ։
ՔԱՌԱՏՈՂ «ՀԱՅ ՆԱՐ» երգից
Քու չինարի բոյն ու պօս,
Խելքիդ մեռնիմ Մարտիրոս.
Սբ.Կարապետ երթանք ուխտ,
Թաք չմնանք, եղնինք ջուխտ։
«ՀԻՆԵՐ ՆԱՐԻՆԵՐ» երգից
Սուրբ Կարապետ ուխտ կենիմ
Ծամերուս հուսկ ջուխտ կենիմ
Օր թե չիգաս զիս չառնիս,
Իրիցու խեչ թուղթ կենիմ,
Հիներ նարիներ, հո՜յ, հո՜յ…
Թուխ Մանուկ ուխտ եմ գացել,
Սրտիս դռներն եմ բացել.
Մուրազ գուզեմ, մուրազ տուր,
Թուխ Մանուկ, մուրազատուր։
ՏԻՏԵՂԻԿ
Տիտեղիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ,
Թուխմանուկիկ,
Եփե գաթա,
Կուլուճա,
Եղնի վրեն ու պճպճա,
Ուտե,
Խմե,
Հագնի,
Կապե ելնա։
|