www.christianity.am

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՍՐԲԱՎԱՅՐ-ՈՒԽՏԱՏԵՂԻՆԵՐԸ

Թուխ Մանուկ, հնամենի սրբավայր Գեղարքունիքի մարզում (նախկին Վարդենիսի շրջանի Ակունք գյուղի մոտ, Սևանա լճի հարավ-արևելյան ափին)։

Թուխ Մանուկ, հին սրբատեղի Գեղարքունիքի մարզում (նախկին Վարդենիսի շրջանի Ակունք գյուղի մոտ, Սևանա լճի հարավ-արևելյան ափին։ Սա երկրորդ նույնանուն սրբատեղին է այս գյուղի մոտ)։

Թուխ Մանուկ, ուխտավայր Վայոց ձորում (նախկին Եղեգնաձորի շրջանի Ելփին գյուղի մոտ)։

Սուրբ Կարապետ, հնամենի սրբավայր Վայոց ձոր մարզում, հետագա Ամաղու վանքի տեղում, որը հայտնի է իր բուժիչ աղբյուրով։ Այստեղ ուխտավորներ են գալիս Վարդավառին։

Սուրբ Փոկաս, հնամենի ուխտատեղի Վայոց ձոր մարզում, որը հայտնի է իր բուժիչ աղբյուրով։ Այստեղ նույնպես ուխտավորներ են գալիս Վարդավառին։

Արկազի Սուրբ, խաչ վանք, նշանավոր ուխտավայր Վայոց ձոր մարզում։ Ուխտի օրը ամեն տարվա հոկտեմբերի 8-ն է կամ 11-ը։

Գեղարդա վանք, կամ Այրիվանք, Կոտայքի մարզում։ Այստեղ տարվա մեջ 2 մեծ ուխտագնացություն է լինում, մեկը հուլիսի 7-ին, մյուսը մայիսի 7-ին։ Ուխտավորները գալիս և բժշկություն են հայցում տարբեր հիվանդություններ բուժելու համար։ Կանայք գալիս են այստեղ և որդեծնություն խնդրում Աստծուց։ Գալիս են նաև կույրերն ու աչքի ցավ ունեցողները։

ե, Կոտայքի մարզում, Գեղարդա վանքի մոտ։ Հնում սովորություն է եղել ուխտի գալ այստեղ և շնորհներ խնդրել Աստծուց։ Այստեղ հատկապես ուխտի էին գալիս բանաստեղծները, լարախաղացները, երգիչ-երգչուհիները։

ՔՈՒՅՐ ՈՒ ԵՂԲԱՅՐ ԳՐԻԳՈՐ ԵՎ ՄԱՐԻԱՄ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՆԳՍՏԱՐԱՆ, ուխտավայր Վայոց ձորում, Արփա գյուղի մոտ։

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ, ուխտատեղի Գեղարքունիքի մարզում, Երանոս գյուղի մոտ։ Հնում սա կոչվել է Սալկուտի անապատ։ Այս ուխտատեղի մատուռին վերագրել են ամեն տեսակ հրաշագործություն, բոլոր տեսակ հիվանդությունները բուժող զորություն։ Մատուռի կողքին կա մի ուրիշ մատուռ Սոփիա անունով։ Ժողովուրդը այս երկու մատուռների սրբերին համարում է քույր ու եղբայր։

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՎԱՆՔ, ուխտատեղի Արագածոտնի մարզում (նախկին Աշտարակի շրջանում), Մուղնի գյուղում։ Ուխտի օրն է Քրիստոսի Հարության կյուրակիից երեք շաբաթ հետո և սեպտեմբեր ամսին։

ԹԱՆԱԴԵ ՎԱՆՔ, նշանավոր ուխտատեղի Վայոց ձոր մարզում (նախկին Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն գյուղի մոտ)։

ԱԳՌԱՎԱՎԱՆՔ, ավերակ վանք Կոտայքի մարզում (նախկին Նաիրիի շրջանի Եղվարդ քաղաքի մոտ, Արայի լեռան լանջին)։

ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ, ուխտատեղի Գեղարքունիքի մարզում, Գավառ քաղաքում։

ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿԻ, ուխտատեղի Լոռու մարզում (նախկին Գուգարքի շրջանի Խնձորուտ գյուղում)։

ԵԶԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻ, սա գտնվում է Սյունիքի մարզում (նախկին Գորիսի շրջանում), Տաթևի վանքի հանդիպակաց լեռնաշղթայի վրա։ Այստեղ թաղված է մի եզ, որն առանց մարդու ճիպոտի, մոտակա քարհանքից ահագին քանակությամբ քար է կրել Տաթևի վանքը շինելու համար։

ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ, սրբավայր Արմավիրի մարզում (նախկին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղից 2 կմ հարավ)։

ԵՐԵՎԱՆԻ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ շենքի առջևի հրապարակը` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ։ Այստեղ ուխտի են գալիս տարվա բոլոր օրերին։

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ ՊԱՆԹԵՈՆԸ, որտեղ թաղված են հայոց մի բույլ մեծեր։

ԵՐԵՎԱՆԻ ԵՌԱԲԼՐԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ։

ԵՐԵՎԱՆԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԲԼՈՒՐԸ։ Ուխտի են գալիս ոչ միայն եղեռնի զոհերի հիշատակի օրը` ամեն տարվա ապրիլի 24-ին, այլ տարվա ցանկացած օր։

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ, սրբավայր-ուխտատեղի Արագածոտնի մարզում (նախկին Աշտարակի շրջանում), Օհանավան գյուղում։

ՊԱՏՌԵԼԱԿԱՆ ԲԼՈՒՐ, ուխտատեղի Աշտարակ քաղաքում։

ԾԱՂԿԱՎԱՆՔ, ուխտատեղի Աշտարակ քաղաքի մոտ, Արայի սար կոչված տեղում, Քասաղ գետի ափին։ Ուխտի օրն է Համբարձման չորեքշաբթի օրը։

ՈՒԼԱՏԻՏԻԿ, ուխտատեղի Աշտարակ քաղաքի մոտ։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Օշական գյուղում, սրբավայր-ուխտավայր Արագածոտնի մարզում (նախկին Աշտարակի շրջանում), որին այցի են գալիս հայերեն գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպի մահվան թվականից։

ՆՈՐԱՎԱՆՔ, ուխտատեղի Վայոց ձորում։

ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ, գյուղ Արարատի մարզում, բանաստեղծ Պարույր Սևակի ծննդավայր։ 1971 թվականից սկսած (Սևակի մահվան տարուց) այստեղ ուխտի են գալիս ամեն տարվա հունիսի 17-ին հայ քնաերգության երկրպագուները։

ԽՈՐ ՎԻՐԱՊ, սրբավայր-ուխտատեղի Արարատի մարզում։

ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ, նշանավոր սրբավայր-ուխտատեղի Սյունիքի մարզում (նախկին Գորիսի շրջանի Տաթև գյուղի մոտ)։

ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ, ուխտատեղի Սյունիքի մարզում, Անգեղակոթ գյուղում։

ԳՆԴԵՎԱՆՔ, սրբավայր-ուխտատեղի Վայոց ձորում։

ՆՈՐԱՏՈՒՍ, գյուղ-ուխտավայր Գեղարքունիքի մարզում, խաչքարերի հավաքատեղի։

ՍԵՎԱՆԱ ԹԵՐԱԿՂԶԻՆ (նախկին կղզին), որի երկարությունը 850 մետր է, լայնությունը` 300 մետր է։

ԳՈՇԱՎԱՆՔ, ուխտատեղի Տավուշի մարզում (Աղստևի ձորահովտում)։

ՀԱՂՊԱՏ-ՍԱՆԱՀԻՆ, սրբավայր-ուխտատեղի Լոռու մարզում։

ՀԱՑԻ ԱՂԲՅՈՒՐ, ուխտավայր Սյունիքի մարզում (նախկին Կապանի շրջանում), Խուստուփ լեռան լանջին, Վաչագան գյուղի Քոլու կոչվող գյուղատեղիի բացատի կողքին։ Ուխտագնացության օրն է հունիսի 7-ը։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000