| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության
18 տարին լրացած քաղաքացիների կողմից՝ ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական
իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ (հոդ.
1, հոդ. 3):
Քվեարկությունն անցկացվում է ընտրության օրը, ժամը 8:00-ից մինչ— 22:00-ն, տեղամասային կենտրոններում (հոդ. 24): Համայնքում տեղական ինքնակառավարման մարմինները կազմում են Հանրապետության Նախագահի ընտրության ընտրողների ցուցակ, որում ընդգրկվում են համայնքում մշտապես բնակվող, ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Համայնքային ընտրական հանձնաժողովները կազմում են ընտրողների ցուցակներն ըստ տեղամասերի — հատկացնում դրանք տեղամասային ընտրական հանձնաժողովներին երեք օրինակից (հոդ. 20): Ընտրողների ցուցակներում, ըստ բնակության վայրի, հերթական համարների տակ լրացվում են ընտրողների ազգանունը, անունը, հասցեն, ծննդյան տարեթիվը: 18 տարեկան ընտրողների ծննդյան տարեթվի դիմաց լրացվում է նա— ծննդյան ամիսը — ամսաթիվը: (հոդ. 20): Քվեարկությունն անց է կացվում տեղամասային կենտրոնների համար հատուկ առանձնացված շենքերում, որտեղ գաղտնի քվեարկության համար պետք է կահավորված լինեն բավարար թվով խցիկներ (յուրաքանչյուր 500 ընտրողի հաշվով՝ 1 խցիկ կամ 1 սենյակ), տեղադրված լինեն ընտրողների գրանցման, քվեաթերթիկների հատկացման սեղաններ (յուրաքանչյուր 1000 ընտրողին՝ առնվազն 1 սեղան) (հոդ. 25): Մինչ— քվեարկությունը սկսելը տեղամասային ընտրական հանձնաժողովը
իր որոշմամբ հաստատում է այն վստահված անձանց ցուցակը (1 թեկնածու՝ 1 վստահված
անձ սկզբունքով), ովքեր նախօրոք գրավոր դիմել են քվեաթերթիկների վրա իրենց
ստորագրություններով քվեաթերթիկների վավերականությունը հավաստելու ցանկությամբ:
Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է նշված վստահված անձանց ստորագրությունների
նմուշները: Վստահված անձինք քվեաթերթիկների վավերականությունն իրենց ստորագրությամբ
հավաստում են հանձնաժողովի ներկայությամբ՝ միաժամանակ: Վստահված անձինք ստորագրում
են քվեաթերթիկի հակառակ կողմի վրա: Դրանից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը
կնքում է քվեաթերթիկների կտրոնները հանձնաժողովի կնիքով: Կնիքը չպետք է դուրս
գա կտրոնի սահմաններից (հոդ.
25):
Հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում — արձանագրում է այն անդամներին, որոնք քվեարկության օրն իրականացնելու են`
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների — քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ (թեկնածուների վստահված անձինք, հավատարմագրված դիտորդները — լրատվության միջոցների ներկայացուցիչները. (հոդ. 7) ստուգում, փակում — կնքում է քվեատուփը, ինչպես նա— կտրոնների արկղը, որից հետո քվեաթերթիկների հաշված քանակությունը հանձնում է քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անձանց, իսկ ընտրողների ցուցակը՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անձանց՝ համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում (հոդ. 25): ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Ընտրողներին քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամը ընտրողին հանձնում է քվեաթերթիկը, կտրոնի վրա նշելով ընտրողի համարն ընտրողների ցուցակում: Ընտրողը ստորագրում է կտրոնի վրա (հոդ. 25): Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի քվեարկության խցիկ կամ սենյակ հրավիրել այլ անձի, որը չի կարող լինել վստահված անձ կամ ընտրական հանձնաժողովի անդամ: Նշված դեպքից բացի քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում կամ սենյակում որ—է այլ անձի ներկայությունն արգելվում է (հոդ. 25): Ընտրողը լրացված քվեաթերթիկը ծալված վիճակում քվեարկության խցիկից կամ սենյակից դուրս է բերում —, մոտենալով հանձնաժողովի՝ կտրոնների համար պատասխանատու անդամին, նրա ներկայությամբ կտրոնն անջատում է քվեաթերթիկից — այն հանձնում նրան: Վերջինս, հավաստիանալով, որ կտրոնի վրա առկա է ընտրական տեղամասի կնիքը, ընտրողի ստորագրությունը — համարը ընտրողների ցուցակում, կտրոնը գցում է դրա համար նախատեսված արկղի մեջ, որից հետո միայն բացում է քվեատուփի ճեղքը՝ հնարավորություն տալով ընտրողին քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ (հոդ. 25): Տեղամասային կենտրոնը փակվում է ժամը 22:00-ին: Այդ պահին տեղամասային կենտրոնում գտնվող քաղաքացիները դուրս են հրավիրվում քվեարկելուց հետո (հոդ. 26): ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ
Ընտրությունների օրը տեղամասային կենտրոնը ժամը 22:00-ին փակելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի — կտրոնների արկղի ճեղքերը, դուրս է հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտվելու իրավունք չունեցող անձանց — փակում տեղամասային կենտրոնը: Այնուհետ— տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը (հոդ. 26): Այդ նպատակով՝
Հաշվարկված քվեաթերթիկները, ըստ տեսակավորման, փաթեթավորվում — զմռսվում են (հոդ. 26): Այդ գործողությունները կատարվում են ըստ նշված հերթականության, ընդ որում յուրաքանչյուր գործողություն կատարվում է նախորդն ավարտելուց — համապատասխան արձանագրություն կազմելուց հետո: Նշված գործողություններից յուրաքանչյուրի վերաբերյալ հանձնաժողովի նիստին ներկա անդամների ստորագրությամբ կազմվում է առանձին արձանագրություն՝ երկու օրինակից, որոնցից մեկը զմռսվում է հիմք հանդիսացող փաստաթղթերի հետ (հոդ. 26): Առանձին արձանագրությունների տվյալների հիման վրա կազմվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրություն՝ երկու օրինակից, որում գրանցվում է՝
Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների — կնքվում հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որ—է անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, նա իր ստորագրության կողքին այդ մասին նշում է կատարում — ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը (հոդ. 26): Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին արձանագրություն է կազմվում — կցվում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը: Քվեարկության ավարտից մինչ— արդյունքների ամփոփիչ արձանագրության կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել: Նիստի վերջում հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները (հոդ. 26): Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված դիտորդի պահանջով նրան տրվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ — հանձնաժողովի կնիքով (հոդ. 26): Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը փակցվում է տեղամասային կենտրոնում՝ տեսանելի տեղում, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեկ օրինակը, կտրոնների արկղը — զմռսված ընտրական փաստաթղթերն անհապաղ ներկայացնում է համայնքային ընտրական հանձնաժողով (հոդ. 26): Քվեաթերթիկը անվավեր է համարվում, եթե
Ձեռնարկը տպագրվել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ, շնորհ # CNN-0007-A-00-4081-00 |
| Copyright © 1998 by
CEC
Copyright © 1998 by Armenian Freenet |
Webmaster: webmaster@freenet.am |