Switch to English


Previous Home Up Next

Հայաստանի Հանրապետության օրենքը հանրապետության նախագահի ընտրությունների մասին
 
ԳԼՈՒԽ 4. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
 
Հոդված 20. Ընտրողների ցուցակները   Ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Համայնքում տեղական ինքնակառավարման մարմինները (Եր—ան քաղաքում, մինչ— թաղային համայնքների կազմավորումը՝ Եր—անի քաղաքապետարանը) կազմում են Հանրապետության Նախագահի ընտրության ընտրողների ցուցակ, որում ընդգրկվում են համայնքում մշտապես բնակվող, ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Համայնքային ընտրական հանձնաժողովները կազմում են ընտրողների ցուցակներն ըստ տեղամասերի — հատկացնում դրանք տեղամասային ընտրական հանձնաժողովներին՝ երեք օրինակից: Յուրաքանչյուր ընտրող ընդգրկվում է միայն մեկ ընտրական տեղամասի ցուցակում: Ընտրողների ցուցակներում, ըստ բնակության վայրի, հերթական համարների տակ լրացվում են ընտրողների ազգանունը, անունը, հասցեն, ծննդյան թիվը (18 տարեկան ընտրողների ծննդյան թվի դիմաց լրացվում է նա— ծննդյան ամիսը — ամսաթիվը): Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները — հյուպատոսական հիմնարկները Հանրապետության Նախագահի ընտրության ընտրողների ցուցակներում ընդգրկում են հյուպատոսական հաշվառման կանգնած ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:  Հոդված 21. Ընտրողների ցուցակների հրապարակումը — դրանցում առկա անճշտությունների վերաբերյալ դիմումների քննարկման կարգը    Ընտրողների ցուցակները համընդհանուր ծանոթացման են ներկայացվում ընտրությունից առնվազն 15 օր առաջ: Ցուցակում հայտնաբերված առանձին անճշտությունների մասին գանգատը տեղամասային ընտրական հանձնաժողովը քննության է առնում երկօրյա ժամկետում, իսկ ընտրության նախորդ օրը՝ անհապաղ: Հանձնաժողովն անհրաժեշտ շտկումներ է կատարում ցուցակում կամ մերժում գանգատը՝ դիմողին հանձնելով որոշման պատճենը: Քվեարկության օրը ցուցակներում փոփոխություններ կամ լրացումներ կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, եթե ընտրողը ներկայացնում է իր անձնագիրը՝ հաշվառման վերաբերյալ համապատասխան նշումով: Ընտրողների ցուցակում լրացումները կատարվում են հանձնաժողովի նախագահի կողմից լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով՝ յուրաքանչյուր ընտրողի անվան դիմաց հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: Լրացուցիչ ցուցակում ընտրողների համարները շարունակում են հիմնական ցուցակի համարակալումը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կամ նրա նախագահի գործողությունները կարող են գանգատարկվել դատարան: Դատարանի որոշման հիման վրա ընտրողների ցուցակում շտկումը հանձնաժողովը կատարում է անհապաղ: Հոդված 22. Քվեաթերթիկներ    Քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, կուսակցական պատկանելիությունը, աշխատանքի վայրը — պաշտոնը (զբաղմունքը), կուսակցության (կուսակցությունների միավորման) անունը, որի առաջադրմամբ տվյալ թեկնածուն գրանցվել է, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրման դեպքում՝ «Քաղաքացիական նախաձեռնություն» բառերը: Քվեաթերթիկն ունի իրենից հեշտությամբ անջատվող կտրոն, որը նախատեսված է տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով կնքելու, ընտրողի կողմից ստորագրելու — ընտրողների ցուցակում ընտրողի համարը նշելու համար: Հոդված 23. Ընտրական փաստաթղթերի հանձնումը — ընդունումը ընտրական հանձնաժողովներում    Ընտրական փաստաթղթերն ընտրական հանձնաժողովներում հանձնվում — ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի ստորագրություններով — ստացական տալու միջոցով փաստն արձանագրելով: Քվեաթերթիկները հատկացվում են ընտրական հանձնաժողովներին՝ ընտրողների ցուցակային թվի 5 տոկոսով ավելի քանակով: Ընտրական բոլոր փաստաթղթերը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հինգ օրվա ընթացքում մարզային ընտրական հանձնաժողովի միջոցով ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովում է նշված փաստաթղթերի պահպանությունն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո երկու ամսվա ընթացքում:  Հոդված 24. Քվեարկության տեղը — ժամանակը   Քվեարկությունն անցկացվում է ընտրության օրը, ժամը 8-ից մինչ— 22-ը, տեղամասային կենտրոններում:  Հոդված 25. Քվեարկության կազմակերպումը — անցկացումը   
      Քվեարկությունը կազմակերպվում է տեղամասային կենտրոններում՝ հատուկ առանձնացված շենքերում, որտեղ գաղտնի քվեարկության համար պետք է կահավորված լինեն բավարար թվով խցիկներ` յուրաքանչյուր 500 ընտրողի հաշվով 1 խցիկ կամ 1 սենյակ, տեղադրված պետք է լինեն ընտրողների գրանցման — քվեաթերթիկների հատկացման աշխատանքային սեղաններ (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկ սեղան): Քվեատուփը — կտրոնների արկղը պետք է տեղադրված լինեն տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց մեծ մասի համար տեսանելի տեղում: Քվեարկության օրվանից երկու օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է այն վստահված անձանց ցուցակը (1 թեկնածու՝ 1 վստահված անձ սկզբունքով), որոնք նախօրոք գրավոր դիմել են քվեաթերթիկների վրա իրենց ստորագրություններով քվեաթերթիկների վավերությունը հավաստելու ցանկությամբ: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է նշված վստահված անձանց ստորագրությունների նմուշները: Վստահված անձինք քվեաթերթիկների վավերությունն իրենց ստորագրությամբ հավաստում են հանձնաժողովի ներկայությամբ՝ միաժամանակ: Վստահված անձինք ստորագրում են քվեաթերթիկի հակառակ կողմի վրա: Դրանից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը կնքում է քվեաթերթիկների կտրոնները հանձնաժողովի կնիքով: Կնիքը չպետք է դուրս գա կտրոնի սահմաններից: Քվեաթերթիկների վավերացումը տեղի է ունենում քվեարկության նախորդ օրը: Նախքան քվեարկության սկսվելը հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում — արձանագրում է այն անդամներին, որոնք քվեարկության օրն իրականացնելու են ընտրողների գրանցումը (յուրաքանչյուր 1000 ընտրողին երկուական անդամ), քվեաթերթիկների հատկացումը (յուրաքանչյուր 1000 ընտրողին երկուական անդամ), կտրոնների վերահսկումը (երկու անդամ), ինչպես նա— որոշում է նրանց հերթափոխային աշխատանքի ժամակարգը: Քվեարկության օրը հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ու քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում, փակում — կնքում է քվեատուփը, ինչպես նա— կտրոնների արկղը, որից հետո քվեաթերթիկների հաշված քանակությունը հանձնում է քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անձանց, իսկ ընտրողների ցուցակը՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անձանց՝ համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում: Քվեարկության ներկայացած յուրաքանչյուր ընտրող գրանցվում է գրանցման համար հանձնաժողովի պատասխանատու անդամի մոտ գտնվող ցուցակում: Գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամը ստուգում է ընտրողի անձնագիրը կամ անձնագրին փոխարինող այլ փաստաթուղթը, ընտրողների ցուցակում կամ լրացուցիչ ցուցակում գտնում է նրա անունը — հերթական համարը, լրացնում է ընտրողների ցուցակում անձը հաստատող փաստաթղթի տվյալները, որի դիմաց ընտրողը ստորագրում է: Ընտրողներին քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամն ընտրողին հանձնում է քվեաթերթիկը, կտրոնի վրա նշելով ընտրողի համարն ընտրողների ցուցակում: Ընտրողը ստորագրում է կտրոնի վրա: Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում կամ սենյակում: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի քվեարկության խցիկ կամ սենյակ հրավիրել այլ անձի, որը չի կարող լինել վստահված անձ կամ ընտրական հանձնաժողովի անդամ: Բացի նշված դեպքից՝ քվեաթերթիկը լրացնելիս, քվեարկության խցիկում կամ սենյակում որ—է այլ անձի ներկայությունն արգելվում է: Քվեաթերթիկում ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմաց, որին կողմ է: Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նա նշում է կատարում թեկնածուների անուններից հետո գտնվող «բոլորին դեմ եմ» տողում: Հանրապետության Նախագահի մեկ թեկնածուի քվեարկվելու դեպքում, ընտրողը նշում է կատարում «կողմ եմ» բառի դիմաց, եթե կողմ է քվեարկում, — «դեմ եմ» բառի դիմաց՝ եթե դեմ է քվեարկում: Ընտրողը լրացված քվեաթերթիկը ծալված վիճակում քվեարկության խցիկից կամ սենյակից դուրս է բերում — մոտենալով կտրոնների համար հանձնաժողովի պատասխանատու անդամին, նրա ներկայությամբ անջատում է կտրոնը քվեաթերթիկից — հանձնում կտրոնը նրան: Վերջինս հավաստիանալով, որ կտրոնի վրա առկա է ընտրական տեղամասի կնիքը, ընտրողի ստորագրությունը — ընտրողների ցուցակում նրա համարը, գցում է կտրոնը կտրոնների համար նախատեսված արկղի մեջ, որից հետո միայն բացում է քվեատուփի ճեղքը՝ հնարավորություն տալով ընտրողին քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ: Քվեախցիկից դուրս եկած ընտրողը պարտավոր է քվեարկել: Օտարերկրյա պետություններում հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետության Նախագահի ընտրությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական — հյուպատոսական ներկայացուցչություններում: Ընտրությունից հինգ օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ — հյուպատոսական հիմնարկներ է ուղարկում Հանրապետության Նախագահի գրանցված թեկնածուների տվյալները: Դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը ապահովում է քվեաթերթիկների պատրաստումը՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, սույն օրենքով սահմանված կարգով, նախապատրաստում, կազմակերպում — անցկացնում է ընտրությունը, ամփոփում քվեարկության արդյունքները, կազմում արձանագրություն, որի տվյալները պաշտոնական հեռագրով անհապաղ ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նշված արձանագրությունը բոլոր ընտրական փաստաթղթերի հետ միասին զմռսված վիճակում հատուկ փոստով ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Զորամասերում — հիվանդանոցներում տեղամասային կենտրոններ չեն ստեղծվում: Ժամկետային զինծառայության մեջ գտնվող — ուսումնավարժական հավաքներ անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկում են մարզային ընտրական հանձնաժողովի կողմից որոշված տեղամասային կենտրոններում: 

Copyright © 1998 by CEC
Copyright © 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am