Հոդված
26. Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը
Տեղամասային ընտրական հանձնաժողովի
նախագահը ժամը 22.00-ին փակում է քվեատուփի — կտրոնների արկղի ճեղքերը, դուրս
է հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք
չունեցող բոլոր անձանց — փակում տեղամասային կենտրոնը: Նշված գործողությունները
իրականացնելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է քվեարկության
արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով՝
1) հաշվարկվում, սահմանված կարգով
մարվում — զմռսվում են չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված — ետ
վերադարձված քվեաթերթիկները.
2) հաշվարկվում է ընտրողների ընդհանուր
թիվն՝ ընտրողների ցուցակի հիման վրա.
3) հաշվարկվում է քվեաթերթիկ ստացած
ընտրողների թիվը՝ ընտրողների ցուցակում առկա ստորագրությունների հիման վրա,
որից հետո նշված ցուցակը զմռսվում է.
4) Բացվում է քվեատուփը:
Հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում
է մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի վավերությունը կամ
սահմանված նմուշին համապատասխանելը, իսկ վավեր քվեաթերթիկի դեպքում՝ նա— ում
օգտին է քվեարկված: Այնուհետ— քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս
անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին դեմ լինելու դեպքում հանձնաժողովի
անդամը ներկայացնում է առարկություն, որը դրվում է քվեարկության: Առարկության
դեպքում քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում իր հայտարարության
համաձայն հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի
օգտին, «բոլորին դեմ», «անվավեր» կամ «չսահմանված նմուշի» քվեաթերթիկների
փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը: Այս գործողությունը
կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների
տեսակավորումը իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է
նշումներ կատարել, ինչպես նա— իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ
կատարելու համար այլ առարկաներ: Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց
հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ
մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված, չսահմանված նմուշի քվեաթերթիկների, բոլորին
դեմ քվեարկված ձայների, ինչպես նա— յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների
թիվը: Նշված արդյունքների հիման վրա հաշվարկվում է քվեատուփում առկա սահմանված
նմուշի վավեր քվեաթերթիկների — թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր
թիվը: Հաշվարկված քվեաթերթիկները ըստ տեսակավորման փաթեթավորվում — զմռսվում
են: Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված գործողությունները կատարվում
են նշված հերթականությամբ, ընդ որում, յուրաքանչյուր գործողություն կատարվում
է նախորդն ավարտելուց — համապատասխան արձանագրություն կազմելուց հետո: Նշված
գործողություններից յուրաքանչյուրի վերաբերյալ հանձնաժողովի նիստին ներկա
անդամների ստորագրությամբ կազմվում է առանձին արձանագրություն՝ երկու օրինակից,
որոնցից մեկը զմռսվում է հիմք հանդիսացող փաստաթղթերի հետ: Առանձին արձանագրությունների
տվյալների հիման վրա կազմվում է տեղամասում քվեարկությունների արդյունքների
ամփոփիչ արձանագրություն՝ երկու օրինակից: Քվեարկության արդյունքների ամփոփիչ
արձանագրության մեջ գրանցվում է՝
1) ընտրողների ընդհանուր թիվն ըստ
ընտրողների ցուցակի.
2) գրանցված ու քվեաթերթիկ ստացած
ընտրողների թիվն ըստ ստորագրությունների.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովին
տրված քվեաթերթիկների թիվը.
4) մարված քվեաթերթիկների թիվը.
5) քվեատուփում առկա սահմանված նմուշի
վավեր քվեաթերթիկների թիվը.
6) անվավեր քվեաթերթիկների թիվը.
7) չսահմանված նմուշի քվեաթերթիկների
թիվը.
8) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկված
քվեաթերթիկների թիվը.
9) յուրաքանչյուր թեկնածուի օգտին
տրված ձայների թիվը.
10) թեկնածուների օգտին տրված ձայների
ընդհանուր թիվը:
Հաշվարկվող — արձանագրության մեջ գրանցվող
թվերը հայտարարվում են բարձրաձայն: Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի
նիստին ներկա անդամների — կնքվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի
որ—է անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք , ապա
նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում — ներկայացնում իր
գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը: Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում
է արձնագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն
— այն կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը: Քվեարկության
ավարտից մինչ— արդյունքների ամփոփիչ արձանագրության կազմելը տեղամասային ընտրական
հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել: Նիստի վերջում հանձնաժողովի նախագահը
հրապարակում է քվեարկության արդյունքները: Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված
օտարերկրյա դիտորդի պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ
արձանագրության պատճենը, վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի
ստորագրությունով ու հանձնաժողովի կնիքով: Քվեարկության արդյունքների ամփոփիչ
արձանագրության պատճենը փակցվում է ընտրական տեղամասային կենտրոնում՝ տեսանելի
տեղում, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության
արդյունքների ամփոփիչ արձանագրության մեկ օրինակը, կտրոնների արկղը — զմռսված
ընտրական փաստաթղթերը անհապաղ ներկայացնում է համայնքային ընտրական հանձնաժողով:
Հոդված
27. Անվավեր քվեաթերթիկներ
Անվավեր են համարվում մեկից ավելի
թեկնածուի օգտին տրված ձայներով, թեկնածուի օգտին տրված — միաժամանակ «բոլորին
դեմ եմ» տողում նշում կատարված, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում «կողմ եմ»
— «դեմ եմ» բառերի դիմաց միաժամանակ նշում կատարած կամ չկատարած, ինչպես նա—
ավելորդ նշումներով կամ գրառումներով քվեաթերթիկները: Կասկած հարուցող քվեաթերթիկների
հարցը լուծում է ընտրական հանձնաժողովը՝ քվեարկությամբ:
Հոդված
28. Չսահմանված նմուշի քվեաթերթիկներ
Չսահմանված նմուշի են համարվում
սահմանված նմուշից տարբերվող կամ հանձնաժողովի կողմից որոշված վստահված անձանց
ստորագրությունները չպարունակող քվեաթերթիկները: Կասկած հարուցող քվեաթերթիկների
հարցը լուծվում է քվեարկությամբ՝ ընտրական հանձնաժողովի կողմից:
Հոդված
29. Համայնքային ընտրական հանձնաժողովում կտրոնների հաշվարկման կարգը
Կտրոնների հաշվարկումը սկսելուց
առաջ համայնքային ընտրական հանձնաժողովը համայնքային հանձնաժողովի նիստերին
ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է ընտրական
տեղամասերից ստացված անհրաժեշտ փաստաթղթերի — կտրոնների արկղերի առկայությունը,
զմուռսի ամբողջականությունը, ամփոփիչ արձանագրությունների համապատասխանությունը
սահմանված պահանջներին, համապատասխան գրառումներ է կատարում գործավարության
մատյանում: Այնուհետ— համայնքային ընտրական հանձնաժողովը հաշվում է տեղամասերից
ստացված կտրոնների արկղերում առկա կտրոնները: Այդ տվյալներն ամփոփ — ըստ տեղամասերի
ամրագրվում են արձանագրության մեջ, որը կազմվում է երկու օրինակից: Արձանագրությունը
ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների — կնքվում՝ հանձնաժողովի
նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որ—է անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ
ունի հատուկ կարծիք , ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում
է նշում — ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձնագրությունը ստորագրելուց, ապա
այդ մասին կազմվում է արձանագրություն — այն կցվում է կտրոնների հաշվարկման
արձանագրությանը: Հաշվելուց հետո կտրոնները փաթեթավորվում — զմռսվում են ըստ
տեղամասերի: Քվեարկության ավարտից մինչ— կտրոնների հաշվարկման արձանագրություն
կազմելը համայնքային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել: Նիստի
վերջում համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կտրոնների
հաշվարկման արդյունքները: Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա
դիտորդի պահանջով նրան տրվում է կտրոնների հաշվարկման արձանագրության պատճենը՝
վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությունով ու հանձնաժողովի
կնիքով: Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահը կտրոնների հաշվարկման
արձանագրությունը, տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները,
զմռսված կտրոնները — տեղամասերից ստացված ընտրական փաստաթղթերը անմիջապես
ուղարկում է մարզային ընտրական հանձնաժողով:
Հոդված
30. Մարզային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման
կարգը
Մարզում քվեարկությունների արդյունքների
ամփոփումը սկսելուց առաջ մարզային ընտրական հանձնաժողովը իր նիստերին ներկա
գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է համայնքային ընտրական
հանձնաժողովներից ստացված անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, արձանագրությունների
համապատասխանությունը սահմանված պահանջներին, համապատասխան գրառումներ է կատարում
գործավարության մատյանում: Մարզային ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական
հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների հիման
վրա ամփոփում է քվեարկության նախնական արդյունքները մարզում՝ թեկնածուներից
յուրաքանչյուրի օգտին տրված ձայների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր
թիվը: Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում քվեարկության
նախնական արդյունքներն արձանագրվում, մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի
կողմից հրապարակվում — պաշտոնական հեռագրով ուղարկվում են կենտրոնական ընտրական
հանձնաժողով: Մարզում քվեարկության նախնական արդյունքները արձանագրելուց հետո
մարզային ընտրական հանձնաժողովը ճշտում է համայնքային ընտրական հանձնաժողովի
կտրոնների հաշվարկման արձանագրության տվյալների համապատասխանությունը յուրաքանչյուր
տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալներին:
Առանձին տեղամասերում նշված տվյալների անհամապատասխանության դեպքում, մարզային
ընտրական հանձնաժողովի առնվազն 4 անդամի կամ Հանրապետության Նախագահի առնվազն
2 թեկնածուի վստահված անձանց գրավոր պահանջով մարզային ընտրական հանձնաժողովը
ստուգում է համապատասխան ընտրական տեղամասում (տեղամասերում) քվեարկության
արդյունքների ամփոփիչ արձանագրության — համայնքային ընտրական հանձնաժողովի
կտրոնների հաշվարկման արձանագրության տվյալների համապատասխանությունը միմյանց
— քվեարկության փաստացի տվյալներին: Ստուգումներին կարող են մասնակցել համապատասխան
տեղամասային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությանը — համայնքային ընտրական
հանձնաժողովի կտրոնների հաշվարկման արձանագրությանը կցված հատուկ կարծիքի
հեղինակները — այդ հանձնաժողովների նախագահները: Ստուգման արդյունքում անհամապատասխանություն
հայտնաբերելու դեպքում մարզային ընտրական հանձնաժողովը կազմում է տվյալ տեղամասում
քվեարկության արդյունքների ամփոփման — համայնքային ընտրական հանձնաժողովի
կտրոնների հաշվարկման ճշտված արձանագրությունը, որին կցվում է տեղամասային
— համայնքային ընտրական հանձնաժողովների սկզբնական արձանագրությունները: Ճշտված
արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների — կնքվում՝
հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որ—է անդամ ճշտված արձանագրությունների
տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք , ապա նա իր ստորագրության կողքին
այդ մասին կատարում է նշում — ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում
է արձանագրությանը: Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է ճշտված արձնագրությունը
ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն — այն կցվում ճշտված
արձանագրությանը: Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անհամապատասխանությունը
սույն հոդվածում նախատեսված դեպքերում ճշտելուց — ըստ յուրաքանչյուր տեղամասի,
կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, պարզելով արձանագրությունների
տվյալների անճշտությունները — դրանց ազդեցությունը յուրաքանչյուր թեկնածուի
օգտին տրված ձայների քանակի վրա, մարզային ընտրական հանձնաժողովը կազմում
է մարզում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրություն՝
երկու օրինակից, նշելով ամփոփ — ըստ տեղամասերի հետ—յալ տվյալները՝
1) ընտրողների ընդհանուր թիվն ըստ
ընտրողների ցուցակի.
2) գրանցված ու քվեաթերթիկ ստացած
ընտրողների թիվն ըստ ստորագրությունների.
3) արկղերում առկա կտրոնների թիվը.
4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին
տրված քվեաթերթիկների թիվը.
5) մարված քվեաթերթիկների թիվը.
6) քվեատուփերում առկա սահմանված
նմուշի վավեր քվեաթերթիկների թիվը.
7) անվավեր քվեաթերթիկների թիվը.
8) չսահմանված նմուշի քվեաթերթիկների
թիվը.
9) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկված
քվեաթերթիկների թիվը.
10) յուրաքանչյուր թեկնածուի օգտին
տրված ձայների թիվը.
11) թեկնածուների օգտին տրված ձայների
ընդհանուր թիվը.
12) յուրաքանչյուր թեկնածուի օգտին
տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը:
Մարզում քվեարկության վերջնական արդյունքների
ամփոփիչ արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների
— կնքվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որ—է անդամ արձանագրության
տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք , ապա նա իր ստորագրության կողքին
այդ մասին կատարում է նշում — ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում
է արձանագրությանը: Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձնագրությունը
ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն — այն կցվում է մարզում
քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությանը: Արձանագրությունը
ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների — կնքվում՝ հանձնաժողովի
նախագահի կողմից: Մարզում քվեարկության վերջնական արդյունքները հրապարակվում
են — համապատասխան արձանագրության մեկ օրինակը մարզային ընտրական հանձնաժողովում
հավաքված բոլոր ընտրական փաստաթղթերի հետ միասին մարզային ընտրական հանձնաժողովի
նախագահն անձամբ ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ բայց ոչ
ուշ, քան քվեարկության օրվանից 5 օր հետո: Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված
օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում է մարզում քվեարկության վերջնական
արդյունքների ամփոփիչ արձանագրությունից քաղվածք մարզում քվեարկության արդյունքների
ամփոփ տվյալների մասին՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի
ստորագրությունով ու հանձնաժողովի կնիքով:
Հոդված
31. Ընտրության արդյունքների ամփոփումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
կողմից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
մարզային ընտրական հանձնաժողովներից ստացված մարզերում քվեարկության նախնական
արդյունքների հիման վրա պարզում — հրապարակում է Հանրապետության Նախագահի
ընտրության նախնական արդյունքները՝ ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 60 ժամ
հետո: Մարզերում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփ տվյալների հիման
վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու
իրավունք ունեցող անձանց ներկայությամբ կազմում է Հանրապետության Նախագահի
ընտրության ամփոփիչ արձանագրությունը, նշելով ամփոփ — ըստ մարզերի հետ—յալ
տվյալները՝
1) ընտրողների ընդհանուր թիվն ըստ
ընտրողների ցուցակի.
2) գրանցված ու քվեաթերթիկ ստացած
ընտրողների թիվն ըստ ստորագրությունների.
3) արկղերում առկա կտրոնների թիվը.
4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին
տրված քվեաթերթիկների թիվը.
5) մարված քվեաթերթիկների թիվը.
6) քվեատուփերում առկա սահմանված
նմուշի վավեր քվեաթերթիկների թիվը.
7) անվավեր ճանաչված քվեաթերթիկների
թիվը.
8) չսահմանված նմուշի քվեաթերթիկների
թիվը.
9) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկված
քվեաթերթիկների թիվը.
10) յուրաքանչյուր թեկնածուի օգտին
տրված ձայների թիվը.
11) թեկնածուների օգտին տրված ձայների
ընդհանուր թիվը.
12) յուրաքանչյուր թեկնածուի օգտին
տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը:
Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի
նիստին ներկա անդամների — կնքվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի
որ—է անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա
նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում — ներկայացնում իր
գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը: Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում
է արձնագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն
— այն կցվում է ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը: Թեկնածուի
վստահված անձի պահանջով նրան տրվում է Հանրապետության Նախագահի ընտրության
արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճեն, վավերացված հանձնաժողովի նախագահի
— քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով: Հանրապետության
Նախագահի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության հիման վրա կենտրոնական
ընտրական հանձնաժողովն ընտրության օրվանից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում
կայացնում է հետ—յալ որոշումներից մեկը՝
1) Հանրապետության Նախագահ ընտրվելու
մասին.
2) քվեարկության երկրորդ փուլ նշանակելու
մասին.
3) ընտրությունն անվավեր ճանաչելու
— Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.
4) ընտրությունը չկայացած ճանաչելու
— Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:
Ընդունված որոշումը ստորագրվում է հանձնաժողովի
նիստին ներկա անդամների — կնքվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի
անդամը հրաժարվում է որոշումը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն
— այն կցվում է որոշմանը: Թեկնածուի վստահված անձի պահանջով նրան տրվում է
Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների ամփոփման որոշման պատճենը՝
վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությունով ու հանձնաժողովի
կնիքով:
Հոդված
32. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները Հանրապետության Նախագահ
ընտրվելու, քվեարկության երկրորդ փուլ նշանակելու մասին
Հանրապետության Նախագահ ընտրված
է համարվում այն թեկնածուն, որն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների
կեսից ավելին: Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է
ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե
քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու — նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ
ձայներ, ապա քվեարկությունից հետո տասնչորսերորդ օրը անցկացվում է քվեարկության
երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուն:
Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Եթե
երկրորդ փուլում քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե
ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
Հոդված
33. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի
ընտրությունը անվավեր ճանաչելու — Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին
Հանրապետության Նախագահի
ընտրությունը անվավեր է ճանաչվում եթե՝
1) որ—է թեկնածուի օգտին տրված
ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը գումարային առումով էապես
ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է՝ հնարավոր չէ վերականգնել ընտրության
իրական արդյունքները — պարզել ընտրված թեկնածուին.
2) ընտրության նախապատրաստման — անցկացման
ընթացքում տեղի են ունեցել ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի,
կամ քվեարկության գաղտնիության այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել
ընտրության արդյունքի վրա:
Հոդված
34. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի
ընտրությունը չկայացած ճանաչելու — Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին
Հանրապետության Նախագահի ընտրությունը
համարվում է չկայացած, եթե ընտրության արդյունքում Հանրապետության Նախագահ
չի ընտրվել: Հանրապետության Նախագահ չի ընտրվում, եթե քվեարկվել է մեկ թեկնածու,
որը՝ 1. չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ. 2. մինչ— կենտրոնական
ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների ամփոփումը մահացել
է:
Հոդված
35. Ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումը
Հանրապետության Նախագահի ընտրության
արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են
կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության օրվանից հետո ոչ ուշ,
քան ութերորդ օրը:
|