Հոդված
36. Հերթական ընտրության նշանակման — անցկացման ժամկետներն ու կարգը
Հանրապետության Նախագահի ընտրությունն
անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:
Հանրապետության Նախագահի ընտրության օրը հայտարարում է կենտրոնական ընտրական
հանձնաժողովը: Հերթական ընտրությունը նախապատրաստվում — անց է կացվում սույն
օրենքով սահմանված կարգով:
Հոդված
37. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի — մարզային ընտրական հանձնաժողովների
կազմավորման ժամկետները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
կազմավորվում է ընտրությունից առնվազն 90 օր առաջ: Մարզային ընտրական հանձնաժողովները
կազմավորվում են ընտրությունից առնվազն 80 օր առաջ:
Հոդված
38. Ընտրական տեղամասերի ձ—ավորման ժամկետները
Համայնքների բաժանումը ընտրական
տեղամասերի իրականացվում է ոչ ուշ, քան ընտրության օրվանից 50 օր առաջ:
Հոդված
39. Համայնքային — տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորմանն ժամկետները
Համայնքային — տեղամասային ընտրական
հանձնաժողովներ կազմավորվում են ընտրության օրվանից առնվազն 30 օր առաջ:
Հոդված
40. Թեկնածուների առաջադրման, գրանցման ժամկետները
Կուսակցության (կուսակցությունների
միության) կամ նախաձեռնող խմբի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի
առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով
են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 90 օր առաջ — ոչ ուշ, քան
75 օր առաջ՝ մինչ— ժամը 18-ը: Թեկնածուների առաջադրումը պաշտպանելը սկսվում
է ընտրությունից 70 օր առաջ — ավարտվում ընտրությունից 50 օր առաջ՝ ժամը 18-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերն ընդունում
է մինչ— առաջադրումը պաշտպանելու ժամկետի ավարտը: Թեկնածուների գրանցումը
սկսվում է ընտրությունից 50 օր առաջ — ավարտվում ընտրությունից 30 օր առաջ:
|