Switch to English


Previous Home Up Next

Հայաստանի Հանրապետության օրենքը հանրապետության նախագահի ընտրությունների մասին
 
ԳԼՈՒԽ 7. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Հոդված 41. Նոր ընտրության նշանակումը    Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո քառասուներորդ օրը անցկացվում է նոր ընտրություն: Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Այդ ժամկետում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու կամ մինչ— քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքերում անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելուց հետո քառասուներորդ օրը: Նոր ընտրություն անցկացվում է նա— սույն օրենքի 33 — 34 հոդվածներով նախատեսված դեպքերում: Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը — գրանցումը նոր ընտրության ժամանակ կատարվում է սույն օրենքի 46 հոդվածով նախատեսված ժամկետներում: Նոր ընտրություն անցկացնելու օրը հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:  Հոդված 42. Նոր ընտրության անցկացման կարգը    Նոր ընտրությունն անցկացվում է հերթական ընտրության համար սույն օրենքով սահմանված կարգով: Հոդված 43. Արտահերթ ընտրության նշանակումը    Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57 հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո քառասուներորդ օրը անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն: Եթե սույն օրենքի 33 հոդվածով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարանի կողմից որոշում է կայացվում Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու — Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու մասին, ապա սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում են Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն: Արտահերթ ընտրություն անցկացնելու օրը հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:  Հոդված 44. Արտահերթ ընտրության համար ընտրական հանձնաժողովների կազմավորման ժամկետները    Մարզային ընտրական հանձնաժողովները կարող են վերակազմավորվել կամ կազմավորվել ընտրությունից 30 օր առաջ: Համայնքային — տեղամասային ընտրական հանձնաժողովները կարող են վերակազմավորվել կամ կազմավորվել ընտրությունից ոչ ուշ, քան 25 օր առաջ:  Հոդված 45. Թեկնածուների առաջադրումն ու գրանցումն արտահերթ ընտրության ժամանակ    Արտահերթ ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ: Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 27 օր առաջ — ոչ ուշ, քան 24 օր առաջ՝ մինչ— ժամը 18-ը: Թեկնածուների առաջադրումը պաշտպանելը սկսվում է ընտրությունից 22 օր առաջ — ավարտվում ընտրությունից 15 օր առաջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերը ընդունում է մինչ— առաջադրումը պաշտպանելու ժամկետի ավարտը: Թեկնածուների գրանցումն սկսվում է ընտրությունից 15 օր առաջ — ավարտվում ընտրությունից ոչ ուշ, քան 10 օր առաջ: Հոդված 46. Արտահերթ ընտրության անցկացման կարգը    Արտահերթ ընտրությունն անցկացվում է հերթական ընտրության համար սույն օրենքով սահմանված կարգով: 

Copyright © 1998 by CEC
Copyright © 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am