Հոդված
47. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Սույն օրենքի պահանջները խախտող
անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված
48. Հանրապետության Նախագահի ընտրության օրը
Հանրապետության Նախագահի ընտրության
օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:
Հոդված
49. Անցումային դրույթ
Մինչ— Եր—անի թաղային համայնքների
ձ—ավորումը Եր—անի համայնքային ընտրական հանձնաժողովների լիազորություններն
իրականացնում են գործող շրջանային բաժանմանը համապատասխան ստեղծվող շրջանային
ընտրական հանձնաժողովները:
Հոդված
50. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում
հրապարակման պահից: Այդ կապակցությամբ ուժը կորցրած է համարվում «Հայաստանի
Հանրապետության Նախագահի ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքը:
|