Հոդված
14.Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը
Հանրապետության Նախագահի թեկնածու
կարող են առաջադրել կուսակցությունները (կուսակցությունների միավորումները)
— ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ քաղաքացիական
նախաձեռնության կարգով: Կուսակցությունը (կուսակցությունների միավորումը)
Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքն իրականացնում է իր
բարձրագույն մարմնի համապատասխան որոշումը (կուսակցությունների միավորման
ղեկավար մարմնի որոշումը), իսկ քաղաքացիները՝ քաղաքացիական նախաձեռնությունը
համապատասխան նախաձեռնող խմբի կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու
— որպես առաջադրող գրանցվելու միջոցով: Հանրապետության Նախագահի թեկնածու
առաջադրելու մասին կուսակցության բարձրագույն մարմնի որոշումը պարտադիր պետք
է պարունակի առաջադրվող թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տվյալները:
Կուսակցության (կուսակցությունների միավորման) մշտապես գործող ղեկավար մարմինը
կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցելու համար ներկայացնում է ոչ ավելի
քան երկու լիազոր ներկայացուցիչների տվյալներ: Ընտրելու իրավունք ունեցող
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կենտրոնական ընտրական հանձնաժողովից
կարող է ստանալ քաղաքացիական նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ
պաշտոնաթերթիկներ: Քաղաքացիական նախաձեռնությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովում
գրանցելու համար ներկայացվում են՝
1) նախաձեռնող խմբի մասին կենտրոնական
ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ տեղեկություններ.
2) քաղաքացիական նախաձեռնությունը
պաշտպանող առնվազն 1000 ընտրողի ստորագրություն պարունակող, Հանրապետության
Նախագահի թեկնածուի սահմանված կարգով լրացված առաջադրման պաշտոնաթերթիկներ.
3) նախաձեռնող խմբի ոչ ավելի քան
երկու լիազոր ներկայացուցչի տվյալներ:
Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման
յուրաքանչյուր պաշտոնաթերթիկ իր մեջ ընդգրկում է Հանրապետության Նախագահի
թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տվյալները: Քաղաքացիական նախաձեռնությունը
պաշտպանող յուրաքանչյուր ընտրող առաջադրման պաշտոնաթերթիկներում ստորագրում
է անձամբ: Յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների միավորում) կամ
նախաձեռնող խումբ իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ
թեկնածու: Կուսակցությունների — նախաձեռնող խմբերի կողմից Հանրապետության
Նախագահի թեկնածուի առաջադրման անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական
հանձնաժողով են ներկայացվում սույն օրենքով սահմանված ժամկետում: Կենտրոնական
ընտրական հանձնաժողովը, ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, հավաստիանալով կուսակցության
(կուսակցությունների միավորման) բարձրագույն մարմնի որոշման վավերության մեջ
կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով նախաձեռնող խմբի կողմից ներկայացված
առնվազն 1000 ստորագրությունների վավերության մեջ, կուսակցությանը (կուսակցությունների
միավորմանը) կամ նախաձեռնող խմբին՝ ի դեմս կենտրոնական ընտրական հանձնաժողովում
գրանցված նրանց լիազոր ներկայացուցիչների, առաջադրումը պաշտպանելու ժամկետից
մեկ օր առաջ հանձնում է Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու
պաշտոնաթերթիկները, պարտադիր նշելով ստացող լիազոր ներկայացուցչի ազգանունը,
անունը — տվյալ անձին որպես լիազոր ներկայացուցիչ գրանցելու հիմքը: Քաղաքացիական
նախաձեռնության կարգով նախաձեռնող խմբի կողմից առաջադրման պաշտոնաթերթիկներում
ներկայացված ստորագրությունների վավերությունը ստուգվում է սույն օրենքի 16
հոդվածով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը
կազմակերպող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների միավորում)
կամ նախաձեռնող խումբ ինքն է որոշում այն անձանց, ում վստահում է առաջադրումը
պաշտպանելու ստորագրություններ հավաքելը՝ օժտելով նրանց վկայագրով: Հանրապետության
Նախագահի թեկնածուն համարվում է առաջադրված, եթե նրա առաջադրումը պաշտպանել
են առնվազն 25 հազար ընտրող՝ իրենց ստորագրություններով: Թեկնածուների առաջադրումը
պաշտպանելու պաշտոնաթերթիկում յուրաքանչյուր ընտրող ստորագրում է անձամբ:
Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման փաստաթղթերում — առաջադրումը
պաշտպանելու յուրաքանչյուր պաշտոնաթերթիկում առաջադրողի կողմից նշվում է թեկնածուի
ազգանունը, անունը, ծննդյան թիվն ու ամիս-ամսաթիվը, բնակության վայրը, աշխատանքի
վայրը — պաշտոնը (զբաղմունքը), կուսակցական պատկանելիությունը:
Հոդված
15. Թեկնածուների գրանցումը
Հանրապետության Նախագահի յուրաքանչյուր
թեկնածու կարող է գրանցվել մեկ կուսակցության (կուսակցությունների միավորման)
կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ: Հանրապետության Նախագահի թեկնածուի
առաջադրման փաստաթղթերն ընդունվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի
կողմից, — վերջինս քննարկում է նրանց գրանցման հարցը, եթե առաջադրումը պաշտպանելու
համար սույն օրենքով սահմանված ժամկետում ներկայացվել են՝
1) թեկնածուի առաջադրումը պաշտպանելու
համար սույն օրենքի 14 հոդվածի պահանջներով լրացված փաստաթղթերը.
2) թեկնածուի կողմից ընտրության միասնական
հիմնադրամի հաշվին երկու միլիոն դրամ ընտրական գրավ մուծելու անդորրագիրը.
3) տեղեկանք վերջին տասը տարում Հայաստանի
Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
4) տեղեկանք վերջին տասը տարում թեկնածուի
բնակության վայրի մասին.
5) վերջին մեկ տարում թեկնածուի եկամուտների
հայտարարագիրը.
6) որոշակի կուսակցության (կուսակցությունների
միավորման) կամ նախաձեռնող խմբի առաջադրմամբ գրանցվելու համաձայնության մասին
թեկնածուի գրավոր հայտարարությունը, որը ներկայացվում է անձամբ կամ օրենսդրությամբ
սահմանված կարգով իր կողմից լիազորված անձի միջոցով:
Եթե Հանրապետության Նախագահի առաջադրված
թեկնածուն գտնվում է կալանքի տակ, ապա սույն հոդվածի առաջին մասում նախատեսված
փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են ընտրությունից
60 օր առաջ: Այդ փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր հայտարարություն է ներկայացվում
առաջադրված թեկնածուի կալանքի տակ գտնվելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն
փաստաթղթերը ստանալուց անմիջապես հետո, դիմում է գերագույն դատարան կալանքի
տակ գտնվող Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի նկատմամբ կալանքը՝
որպես խափանման միջոց, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ: Գերագույն դատարանը
եռօրյա ժամկետում կոլեգիալ կարգով վերջնական որոշում է կայացնում նշված հարցի
վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված անձանց գրանցման հարցը
քննարկում է, եթե գերագույն դատարանը որոշում է կայացրել խափանման միջոցը
փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ: Հանրապետության Նախագահի առաջադրված
թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի
կողմից ընդունվելուց հետո, մինչ— առաջադրված թեկնածուի գրանցումը, կենտրոնական
ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով իրավունք
ունի մասնակցել առաջադրված թեկնածուն կամ նրա կողմից լիազորված անձը: Հանրապետության
Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում
է, եթե՝
1) թեկնածուի առաջադրումը պաշտպանելու
պաշտոնաթերթիկներում սույն օրենքի 16 հոդվածով սահմանված կարգով ստուգման
հետ—անքով վավեր ստորագրությունների թիվը պակաս է 25 հազարից.
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերում
հայտնաբերվել են ակնհայտ կեղծիքներ.
3) թեկնածուի վրա տարածվում են Սահմանադրությամբ
նախատեսված սահմանափակումները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության
Նախագահի թեկնածու առաջադրված անձի գրանցումը մերժում է հանձնաժողովի անդամների
ձայների 2/3-ով:
Հանրապետության Նախագահի առաջադրված
թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավը ետ է վերադարձվում:
Թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճանաչում է անվավեր,
եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց համաձայն թեկնածուի
վրա տարածվում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները: Հանրապետության
Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավը
— նախընտրական հիմնադրամում առկա միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
Թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական
հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում կարող է գանգատարկվել գերագույն դատարան:
Գանգատը ստանալուց հետո գերագույն դատարանը կոլեգիալ կարգով հնգօրյա ժամկետում
կայացնում է վճիռ, որը վերջնական է: Թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր
ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անօրինական ճանաչելու
մասին գերագույն դատարանի որոշման հիման վրա անձը ճանաչվում է գրանցված կամ
վերագրանցված՝ որպես Հանրապետության Նախագահի թեկնածու: Հանրապետության Նախագահի
թեկնածու գրանցված անձը ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից,
զորահավաքներից — ուսումնավարժական հավաքներից: Հանրապետության Նախագահի առաջադրված
թեկնածուի գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի
կողմից ընդունվելուց, ինչպես նա— նրա գրանցումից հետո, նշված անձը դատական
կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն կենտրոնական
ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
այդ որոշումը վերջնական է: Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի
գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց,
ինչպես նա— նրա գրանցումից հետո, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց
կարող է կիրառվել միայն գերագույն դատարանի որոշմամբ: Գերագույն դատարանը
նշված հարցի վերաբերյալ կոլեգիալ կարգով եռօրյա ժամկետում կայացնում է վերջնական
որոշում: Հանրապետության Նախագահի գրանցված թեկնածուի նկատմամբ կալանքը որպես
խափանման միջոց կիրառելու դեպքում թեկնածուի գրանցումը ճանաչվում է ուժը կորցրած
— նրա ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ նախընտրական հիմնադրամում մնացած
միջոցները փոխանցվում է պետական բյուջե: Թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը
հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հոդված
16. Թեկնածուի առաջադրման — նրա առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում
ընտրողների ստորագրությունների վավերության ստուգման կարգը
Թեկնածուի առաջադրման — առաջադրումը
պաշտպանելու պաշտոնաթերթիկներն իրենցից ներկայացնում են համարակալված գրքույկներ,
որոնցից յուրաքանչյուրը պարունակում է տպարանային եղանակով 500 համարակալված
տող՝ ընտրողների ազգանվան, անվան, բնակության վայրի, անձնագրի համարի — ստորագրության
համար: Առաջադրման — առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր
էջում նշվում է գրքույկի համարը: Առաջադրման պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր
էջի վերջում նախատեսվում է առանձին տող՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովից
առաջադրման պաշտոնաթերթիկները ստացող ընտրողի ստորագրության համար: Առաջադրումը
պաշտպանելու պաշտոնաթերթիկների յուրաքանչյուր էջի վերջում նախատեսվում է առանձին
տող՝ ստորագրությունները հավաքող պատասխանատու անձի ստորագրության համար:
Առաջադրումը պաշտպանելու յուրաքանչյուր պաշտոնաթերթիկի վերջում նախատեսվում
է առանձին տող՝ ստորագրությունները հավաքող պատասխանատու անձի ազգանվան, անվան,
մշտական բնակության վայրի, անձնագրի համարի — ստորագրության համար: Յուրաքանչյուր
ընտրող քաղաքացիական նախաձեռնությունը իրականացնելու համար կարող է ստանալ
3 առաջադրման պաշտոնաթերթիկ: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների
միավորման) կամ նախաձեռնող խմբի լիազորված անձանց տրվում է առաջադրումը պաշտպանելու
80 պաշտոնաթերթիկ: Անվավեր են համարվում կեղծված կամ ընտրելու իրավունք չունեցող
անձին պատկանող ստորագրությունները, ինչպես նա— այն ընտրողների ստորագրությունները,
որոնց տվյալները պաշտոնաթերթիկներում սխալ են լրացված: Ստորագրությունների
վավերությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճշտում է յուրաքանչյուր
գրքույկում ստորագրությունների փաստացի քանակի երկու տոկոսի ընտրանքային ստուգման
միջոցով: Այդ նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝
1) վիճակահանության իր սահմանած
կարգով ստանում է տվյալ գրքույկում ստորագրությունների փաստացի քանակի երկու
տոկոսը կազմող ստորագրությունների համարները: Վիճակահանության ժամանակ օգտագործվում
է տվյալ գրքույկում առկա ստորագրությունների համարների թվային շարքը: Արձանագրությամբ
ամրագրվում են յուրաքանչյուր գրքույկի ստուգման ենթակա ստորագրությունների
համարները՝ համապատասխան ընտրողի տվյալներով.
2) իր կողմից սահմանված կարգով ստուգում
— հայտնաբերված անվավեր ստորագրությունների մասին կազմում է արձանագրություն՝
նշելով համապատասխան գրքույկի համարը, ստորագրությունների համարները — ընտրողի
տվյալները.
3) ստորագրությունների ընդհանուր
թվի երկու տոկոս կազմող ստորագրությունների քանակում վավեր — անվավեր ստորագրությունների
հարաբերակցությունը համամասնորեն տարածում է տվյալ թեկնածուի առաջադրման կամ
առաջադրումը պաշտպանելու համար ներկայացված ստորագրությունների ընդհանուր
թվի վրա՝ ստանալով ստորագրությունների ընդհանուր թվում վավեր — անվավեր ստորագրությունների
քանակը:
Ստուգման արդյունքների մասին կազմվում
է արձանագրություն: Թեկնածուի կամ նրա լիազորված անձի պահանջով նրանց անմիջապես
տրվում են ստորագրությունների վավերության ստուգման վերաբերյալ բոլոր արձանագրությունների
պատճենները:
Հոդված
17. Թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը
Թեկնածուն կարող է հանել իր թեկնածությունը՝
հրաժարականի մասին դիմում ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողով
ոչ ուշ, քան քվեարկությունից հինգ օր առաջ: Երկրորդ փուլում թեկնածուի կողմից
իր թեկնածությունը հանելու դեպքում նրա փոխարեն քվեարկության երկրորդ փուլին
մասնակցում է առաջին փուլում հաջորդ առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ
եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու: Հրաժարականի
մասին դիմումի հիման վրա թեկնածուի գրանցումը ուժը կորցրած է ճանաչվում —
նրա ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամում
մնացած միջոցները հրաժարականի մասին դիմումը ներկայացնելուց հետո երկամսյա
ժամկետում օգտագործվում են բարեգործական նպատակներով՝ թեկնածուի հայեցողությամբ:
Երկամսյա ժամկետը լրանալուց հետո հրաժարականի մասին դիմում տված թեկնածուի
նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
Թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում նրա մահվան, ինչպես նա— սույն
օրենքի 19 հոդվածի տասներորդ մասով նախատեսված կարգով: Եթե նշված դեպքերի
հետ—անքով թեկնածուի գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած երկրորդ փուլի քվեարկությունից
ոչ ուշ, քան հինգ օր առաջ, ապա երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում
հաջորդ առավել կողմ ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ
փուլում քվեարկվում է մեկ թեկնածու: Եթե նշված դեպքերի հետ—անքով թեկնածուի
գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած երկրորդ փուլի քվեարկությանը նախորդող
5 օրվա ընթացքում, ապա քվեարկվում է մեկ թեկնածու: Եթե թեկնածուի գրանցումն
ուժը կորցրած է ճանաչվել մահվան, ինչպես նա— սույն օրենքի 19 հոդվածի տասներորդ
մասով նախատեսված կարգով, ապա նրա ընտրական գրավը — նախընտրական հիմնադրամում
մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
Հոդված
18. Վստահված անձինք
Թեկնածուի շահերը գրանցումից հետո
համապատասխան ընտրական հանձնաժողովներում ներկայացնելու համար կենտրոնական
ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, թեկնածուի ներկայացմամբ,
գրանցվում են երկուսից ոչ ավելի վստահված անձ՝ յուրաքանչյուր ընտրական հանձնաժողովի
հաշվարկով: Վստահված անձանց տրվում է վկայական: Վստահված անձինք ներկայացնում
են թեկնածուի շահերը պետական — այլ մարմինների հետ փոխհարաբերություններում,
իրավունք ունեն ներկա գտնվել համապատասխան ընտրական հանձնաժողովների նիստերին:
Հանձնաժողովի նիստին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված
անձ: Վստահված անձի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը — նոր անձի գրանցումն
իրականացվում է թեկնածուի դիմումի հիման վրա: Վստահված անձինք համապատասխան
հանձնաժողովների նիստերում ունեն խորհրդակցական ձայնի իրավունք: Վստահված
անձը չի կարող լինել որ—է ընտրական հանձնաժողովի անդամ:
Հոդված
19. Նախընտրական քարոզչություն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
Հանրապետության Նախագահի թեկնածուները, կուսակցությունները (կուսակցությունների
միավորումները) — քաղաքացիների նախաձեռնող խմբերը իրավունք ունեն Հայաստանի
Հանրապետության օրենսդրության շրջանակներում առաջադրված թեկնածուի օգտին կամ
դեմ անարգել քարոզչություն իրականացնել: Իրավապահ մարմինները, զորամասերը,
զինվորական կազմակերպությունները, ընտրական հանձնաժողովների անդամներն իրավունք
չունեն Հանրապետության Նախագահի թեկնածուների օգտին կամ դեմ քարոզչություն
իրականացնել: Ընտրական հանձնաժողովներին հատկացված շենքերում քարոզչությունը
կամ այդ նպատակներով միջոցառումներ կազմակերպելն արգելվում է: Կենտրոնական
ընտրական հանձնաժողովն ընտրության միասնական հիմնադրամի միջոցների սահմաններում
ապահովում է Հանրապետության Նախագահի թեկնածուների, նրանց առաջադրած կուսակցությունների
(կուսակցությունների միավորումների) — նախաձեռնող խմբերի համար պետական լրատվության
միջոցներից անվճար օգտվելու հավասար հնարավորություններ: Պետական ռադիոյով
— մամուլով Հանրապետության Նախագահի թեկնածուների, նրանց առաջադրող կուսակցությունների
(կուսակցությունների միավորումների) կամ նախաձեռնող խմբերի անվճար նախընտրական
քարոզչությունն իրականացվում է հավասար հիմունքներով՝ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի կողմից սահմանված ծավալով: Հանրապետության Նախագահի թեկնածուն
իրավունք ունի մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվել 90 րոպե տ—ողությամբ
անվճար հեռուստատեսային ուղիղ եթերաժամից: Հանրապետության Նախագահի թեկնածուի
համաձայնությամբ այդ եթերաժամից կարող են օգտվել նրան առաջադրած կուսակցությունը
(կուսակցությունների միավորումը) — նախաձեռնող խումբը: Հանրապետության Նախագահի
թեկնածուները, նրանց առաջադրած կուսակցությունները (կուսակցությունների միավորումները)
կամ նախաձեռնող խմբերը կարող են օգտվել պետական լրատվության միջոցներից թեկնածուի
նախընտրական հիմնադրամի հաշվին նա— վճարովի հիմունքներով՝ հեռուստաեթերով
հանդես գալու համար, բայց ոչ ավելի, քան 180 րոպե, իսկ ռադիոյով — մամուլով՝
ոչ ավելի քան կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված անվճար
ծավալի կրկնապատիկը: Կուսակցությունները (կուսակցությունների միավորումները),
նախաձեռնող խմբերը, Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք ունեն
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմակերպել հանրահավաքներ,
երթեր, հանդիպումներ ընտրողների հետ — զանգվածային այլ միջոցառումներ: Կուսակցությունները
(կուսակցությունների միավորումները), նախաձեռնող խմբերը, Հանրապետության Նախագահի
թեկնածուներն իրավունք ունեն անարգել տպագրել — տարածել պաստառներ, թերթիկներ,
քարոզչական բնույթի այլ տպագիր նյութեր: Նախընտրական քարոզչության ընթացքում
թեկնածուներին արգելվում է անձամբ, կամ իրենց անունից այլ անձանց միջոցով,
ընտրողներին զանգվածաբար հատկացնել դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ այլ նվերներ:
Այդ փաստի կապակցությամբ դիմումը գերագույն դատարանը կոլեգիալ կարգով քննարկում
— հնգօրյա ժամկետում վերջնական որոշում է կայացնում փաստի առկայության մասին:
Դատարանի կողմից այդ փաստի հաստատման դեպքում թեկնածուի գրանցումը ուժը կորցրած
է ճանաչվում: Նախընտրական քարոզչությունն սկսվում է ընտրության օրվանից 30
օր առաջ: Քվեարկության օրն արգելվում են քարոզչությունը, ժողովներ, հանրահավաքներ,
երթեր — ցույցեր կազմակերպելը, տեղամասային կենտրոնի շուրջը մարդկանց խմբերով
հավաքվելը:
|