1) տնօրինում է ընտրության միասնական
հիմնադրամի միջոցները, դրանք բաշխում ըստ հանձնաժողովների, վերահսկում է ընտրական
հանձնաժողովներին շենքերով — կահավորանքով, այլ անհրաժեշտ նյութատեխնիկական
միջոցներով ապահովելը.
2) ընդունում — հրապարակում է ընտրության
նախապատրաստման, կազմակերպման — անցկացման, քվեարկության արդյունքների ամփոփման
համար անհրաժեշտ միջոցառումների — դրանց իրականացման կարգի վերաբերյալ օրենքին
չհակասող հրահանգներ — որոշումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը:
3) Վերահսկում է պետական լրատվական
միջոցների կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուներին, նրանց առաջադրած
կուսակցություններին (կուսակցությունների միավորումներին) — նախաձեռնող խմբերին
նախընտրական քարոզչության սույն օրենքով սահմանված հնարավորությունների ապահովումը:
4) սահմանում է ընտրական փաստաթղթերի,
քվեաթերթիկների, քվեատուփերի — կտրոնների արկղերի ձ—երը, կնիքների նմուշները,
փաստաթղթերի լրացման — դրանց պահպանման կարգը.
5) սահմանում է յուրաքանչյուր մարզային
ընտրական հանձնաժողովի հերթական համարը.
6) լսում է ընտրական հանձնաժողովների
— համապատասխան պետական մարմինների հաղորդումներն ընտրության նախապատրաստման
— անցկացման հետ կապված հարցերի մասին.
7) փոխում է քվեարկության տեղը՝ քվեարկության
անցկացումը տեխնիկապես անհնարին լինելու դեպքում.
8) ապահովում է մարզային ընտրական
հանձնաժողովները անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.
9) քննարկում է ստորադաս ընտրական
հանձնաժողովների որոշումների — գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն
ու գանգատները, վերանայում կամ վերացնում նրանց օրենքին հակասող որոշումները.
10) գրանցում է Հանրապետության Նախագահի
թեկնածու առաջադրող կուսակցություններին (կուսակցությունների միավորումներին)
— նախաձեռնող խմբերին.
11) սահմանում է ժամկետային զինծառայության
մեջ գտնվող — ուսումնավարժական հավաքներ անցնող Հայաստանի Հանրապետության
քաղաքացիներին ընտրողների ցուցակում ընդգրկելու — նշված ցուցակներով քվեարկություն
անցկացնելու կարգը.
12) գրանցում — վկայականներ է տալիս
Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված անձանց, օրենքով նախատեսված
դեպքերում մերժում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում նրանց գրանցումը,
գրանցում — վկայականներ է տալիս Հանրապետության Նախագահի թեկնածուների վստահված
անձանց.
13) կազմակերպում է Հանրապետության
Նախագահի թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.
14) ամփոփում — հաստատում է Հանրապետության
Նախագահի ընտրության արդյունքները՝ մարզային ընտրական հանձնաժողովի կողմից
ստացված տվյալների հիման վրա, ընտրությունից հետո մեկամսյա ժամկետում պաշտոնապես
հրապարակում դրանք՝ ըստ մարզերի — համայնքների, օրենքով նախատեսված հիմքերի
առկայության դեպքում անվավեր կամ չկայացած է ճանաչում ընտրությունը, որոշում
է կայացնում Հանրապետության Նախագահ ընտրվելու կամ չընտրվելու մասին.
15) հավատարմագրում է լրատվական միջոցների
ներկայացուցիչներին — օտարերկրյա դիտորդներին.
16) ընտրում — ետ է կանչում կենտրոնական
ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին — քարտուղարին.
17) դիմում է համապատասխան իրավասու
պետական մարմիններին՝ սույն օրենքի խախտման դեպքերում.
18) իրականացնում է սույն օրենքով
նախատեսված այլ լիազորություններ: