Switch to English


Home Up Next

Հայաստանի Հանրապետության օրենքը հանրապետության նախագահի ընտրությունների մասին
 
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
 
Հոդված 1. Հանրապետության Նախագահի ընտրության հիմունքները    Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:  Հոդված 2. Ընտրական համակարգը     Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ Հայասատնի Հանրապետության ամբողջ տարածքը համարվում է մեկ մեծամասնական ընտրատարածք: Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացնելու համար հանրապետության տարածքը բաժանվում է մարզային, Եր—անի քաղաքային — համայնքային ընտրական տարածքների: Համայնքի տարածքը բաժանվում է հերթական համարակալմամբ ընտրական տեղամասերի: Ընտրական տեղամասեր կազմակերպվում են նա— արտասահմանում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում — հյուպատոսական հիմնարկներում: Յուրաքանչյուր ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի կարող գերազանցել երեք հազարը: Եթե համայնքում ընտրողների թիվը պակաս է հազարից, ապա այդ ընտրական տարածքում ստեղծվում է մեկ ընտրական տեղամաս: Այն դեպքում, երբ համայնքն իր մեջ ընդգրկում է մեկից ավելի բնակավայր, ապա մարզային ընտրական հանձնաժողովը կարող է սահմանել նա— տեղամասեր ընտրողների այլ թվաքանակով:  Հոդված 3. Ընտրական իրավունք     Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները: Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող — ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ընտրել — ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նա— օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված — պատիժը կրող քաղաքացիները: Հանրապետության Նախագահի ընտրությանը քաղաքացիները մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ: Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք: Կալանքի տակ գտնվող անձանց ընտրելու եւ ընտրվելու իրավունքը կասեցվում է մինչեւ կալանքից նրանց ազատվելը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի որ—է սահմանափակում, բացի օրենքով նախատեսված դեպքերից, արգելվում է — հետապնդվում է օրենքով:  Հոդված 4. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը   Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները), կուսակցությունների միավորումները — ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ սույն օրենքով սահմանված կարգով:  Հոդված 5. Ընտրության նախապատրաստման — անցկացման հիմունքները   Հանրապետության Նախագահի ընտրությունը նախապատրաստվում — անցկացվում է Սահմանադրությամբ — սույն օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահի ընտրությունը նախապատրաստում — անցկացնում են կենտրոնական, մարզային, Եր—անի քաղաքային, համայնքային — տեղամասային ընտրական հանձնաժողովները: Եր—անի քաղաքային ընտրական հանձնաժողովն իրականացնում է մարզային ընտրական հանձնաժողովի համար սահմանված լիազորությունները: Ընտրության նախապատրաստման — անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող միասնական հիմնադրամից, որը ձ—ավորվում է պետական միջոցներից, ֆիզիկական — իրավաբանական անձանց կամավոր մուծումներից, ինչպես նա— ընտրական գրավից: Պետական — տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ձեռնարկությունները — կազմակերպությունները, ընտրական հանձնաժողովներին պարտավոր են տրամադրել շենքեր — անհրաժեշտ գույք, նպաստել ընտրության նախապատրաստմանն ու անցկացմանը: Ընտրական հանձնաժողովների՝ իրենց իրավասության շրջանակներում ընդունած որոշումները պարտադիր են պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների — քաղաքացիների համար: Հոդված 6. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամը      Հանրապետության Նախագահի թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել անձնական — իրենց նախընտրական հիմնադրամում գոյացած միջոցները: Հանրապետության Նախագահի թեկնածուն նախընտրական քարոզչությունը կազմակերպելու համար իր կամ լիազորված անձի անունով կարող է ստեղծել թեկնածուի նախընտրական հիմնադրամ, որը ձ—ավորվում է ֆիզիկական — իրավաբանական անձանց (բացի պետական — տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների — կազմակերպությունների, պետական մասնակցությամբ ձեռնարկությունների) կամավոր մուծումներից, բայց ոչ ավելի յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար 100.000 դրամից, իսկ իրավաբանական անձի համար՝ 1.000.000 դրամից: Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվարկային հաշիվը բացվում է նույն բանկում, որտեղ բացված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող միասնական հիմնադրամի հաշվարկային հաշիվը: Ընտրությունից ոչ ուշ, քան երկու ամիս հետո, թեկնածուները կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացնում իրենց նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների ծախսումների մասին հայտարարագիր, որը հրապարակվում է մամուլում: Հանրապետության Նախագահ ընտրվելու, ինչպես նա— թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքերում, նշված թեկնածուների ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ ընտրությունից հետո նրանց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո երկամսյա ժամկետում թեկնածուի հայեցողությամբ փոխանցվում են այն կուսակցությանը (կուսակցություններին), որոնց առաջադրմամբ նա գրանցվել է, կամ օգտագործվում բարեգործական նպատակներով: Երկամսյա ժամկետը լրանալուց հետո թեկնածուների նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները — ընտրական գրավը փոխանցվում են պետական բյուջե: Ընտրությունն անվավեր ճանաչելու դեպքում թեկնածուների ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ նրանց նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչ— նոր ընտրության համար թեկնածուների գրանցումը: Նոր ընտրության համար կրկին գրանցված թեկնածուները կարող են օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծած իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Եթե նոր ընտրության ժամանակ թեկնածուն չի գրանցվել, ապա նրա հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:.  Հոդված 7. Հանրապետության Նախագահի ընտրության նախապատրաստման — անցկացման հրապարակայնությունը    Ընտրական հանձնաժողովները կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ընտրողներին տեղեկացնում են իրենց կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, ինչպես նա— ընտրության նախապատրաստման, անցկացման — արդյունքների ամփոփման հետ կապված գործունեության մասին: Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նա— քվեարկության ամբողջ ընթացքին իրավունք ունեն ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, հավատարմագրված օտարերկրյա դիտորդները — լրատվության միջոցների ներկայացուցիչները: Ընտրական հանձնաժողովները թեկնածուների վստահված անձանց, հավատարմագրված օտարերկրյա դիտորդների — լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայության համար ապահովում են հավասար պայմաններ: Թեկնածուի վստահված անձը, հավատարմագրված օտարերկրյա դիտորդներն ու լրատվության միջոցների ներկայացուցիչները իրավունք ունեն անարգել ծանոթանալ ընտրական հանձնաժողովների որոշումներին — արձանագրություններին, անել քաղվածքներ: 

Copyright © 1998 by CEC
Copyright © 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am