|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 9. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
| Հոդված 43. Վերաքվեարկություն
Ընտրությունները մասնակի անվավեր ճանաչվելու դեպքում առանձին տեղամասերում կամ ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո երկշաբաթյա ժամկետում նշանակվում է վերաքվեարկություն, որն անց է կացվում գրանցված պատգամավորության թեկնածուների նույն կազմով ՝ առանց վերաքվեարկության նշանակումից հետո բացարկված եւ հանված թեկնածուների, սույն օրենքի պահանջների պահպանմամբ: Համապատասխանաբար համամասնական կամ մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների վերաքվեարկությունը չի անցկացվում այն տեղամասում, որի վերաքվեարկության արդյունքները չեն կարող ազդել համապատասխան ընտրական համակարգով անցկացված ընտրությունների արդյունքների վրա: Հոդված 44. Կրկնական քվեարկություն Մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների համար ընտրատարածքում կրկնական քվեարկություն անց է կացվում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ սույն օրենքի պահանջների պահպանմամբ: Կրկնական քվեարկության անցած պատգամավորության թեկնածուին բացարկ չի հայտարարվում եւ նրա թեկնածությունը չի հանվում՝ բացառությամբ թեկնածուի մահվան դեպքի: |
| Copyright (C) 1998 by
CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet |
Webmaster: webmaster@freenet.am |