Switch to English
 

Previous Home Up Next

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 7. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ


 
 Հոդված 26. Քվեաթերթիկները 

Քվեաթերթիկներում այբբենական կարգով նշվում են՝ մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների համար գրանցված պատգամավորության թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցական պատկանելիությունը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը), համամասնական ընտրական համակարգով ընտրությունների համար գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների անվանումը (կամ հակիրճ անվանումը, եթե հասարակական-քաղաքական կազմակերպությունը այն օգտագործում է), ինչպես նաեւ ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը: 

Հոդված 27. Քվեարկության իրավունքի վկայականը 

Յուրաքանչյուր ընտրողի տրվում է քվեարկության իրավունքի վկայական: 

Քվեարկության իրավունքի վկայականը՝ իրարից անջատելու համար նախատեսված երկու նույնատիպ մասերից կազմված թերթիկ է, որոնցում լրացվում է ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը, հասցեն, ինչպես նաեւ ընտրատարծքի տեղամասի եւ ընտրողների ցուցակում ընտրողի ազգանվան դիմաց նշնած համարը: 

Հոդված 28. Ընտրական փաստաթղթերի հանձնումը եւ ընդունումը ընտրական հանձնաժողովներում 

Ընտրական փաստաթղթերը ընտրական հանձնաժողովներում հանձնվում եւ ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրացմամբ՝ ստացողի ու ընդունողի ստորագրություններով եւ ստացական տալու միջոցով փաստն ամրագրելով: Քվեաթերթիկները եւ քվեարկության իրավունքի վկայականները հատկացվում են ընտրական հանձնաժողովներին նախապես հաստատված քանակությամբ: 

Հոդված 29. Քվեարկության տեղը եւ ժամանակը 

Քվեարկությունն անցկացվում է ընտրությունների օրը ժամը 8-ից 20-ը: 

Ընտրողը քվեարկությանը մասնակցում է միայն իր բնակության վայրն ընդգրկող ընտրական տեղամասում: 

Բացառիկ դեպքերում քվեարկության տեղը եւ ժամանակը կարող են փոխվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: 

Հոդված 30. Քվեարկության կազմակերպումը 

Քվեարկություն անցկացվում է հատուկ առանձնացված շենքերում, որտեղ գաղտնի քվեարկության համար պետք է կահավորված լինեն բավարար թվով խցիկներ կամ սենյակներ, տեղադրված լինեն ընտրողների գրանցման, քվեաթերթիկների հատկացման սեղաններ: Քվեատուփերը պետք է տեղադրված լինեն տեղամասում գտնվելու իրավունք ունեցողների մեծ մասի համար տեսանելի տեղերում: 

Մինչեւ քվեարկությունը սկսելը տեղամասային ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ հաստատում է հանձնաժողովի այն անդամների ցուցակը, ովքեր քվեաթերթիկների վրա իրենց ստորագրություններով հավաստում են քվեաթերթիկների վավերականությունը: Եթե հանձնաժողովի որեւէ անդամ մինչեւ քվեարկության ակիզբը պնդում է իր կողմից քվեաթերթիկները ստորագրելու անհրաժեշտությունը, ապա նրան տրվում է այդ հանարավորությունը: Նման դեպքերում հանձնաժողովի որոշումը արձանագրվում է առանց քվեարկության: 

Այնուհետեւ նախագահը հանձնաժողովի անդամների ու հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում, փակում եւ կնքում է քվեատուփը, որից հետո քվեաթերթիկների հաշված քանակությունը հանձնում է քվեաթերթիկների համար պատասխանատու անձանց, լրացված քվեարկության իրավունքի վկայականները ընտրողների գրանցման համար պատասխանատու անձանց՝ համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում: 

Հոդված 31. Քվեարկության անցկացումը 

Յուրաքանչյուր ընտրող գրանցվում է ընտրողների ցուցակում իր անվան դիմաց ստորագրելով, անձնագիր կամ ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: 

Գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամը ստորագրում եւ ընտողին է հանձնում քվեարկության իրավունքի վկայականը, որի վրա ընտրողը նույնպես ստորագրում է: 

Քվեաթերթիկի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը գրանցված ընտրողի քվեարկության իրավունքի վկայականում ստորագրելով եւ վկայականի թերթիկից կտրելով համապատասխան կտրոնը ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կնքված կտրոնների արկղը գցելով՝ ընտրողին տալիս է քվեաթերթիկ: 

Քվեաթերթիկը լրացնում է ընտրողը գաղտնի քվեարկության խցիկում կամ սենյակում: 

Քվեաթերթիկը ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի իր հայեցողությամբ քվեարկության խցիկ կամ սենյակ հրավիրել այլ անձի, բացի ընտրական հանձնաժողովի անդամից կամ վստահված անձից: 

Բացառությամբ նշված դեպքի՝ քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում կամ սենյակում որեւէ այլ անձի ներկայությունն արգելվում է: 

Մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների քվեաթերթիկում ընտրողը թողնում է միայն մեկ թեկնածուի ազգանուն, որին կողմ է եւ ջնջում է մյուս թեկնածուների ազգանունները: 

Համամասնական ընտրական համակարգով ընտրությունների քվեաթերթիկում ընտրողը թողնում է միայն մեկ հասարակական-քաղաքական կազմակերպության կամ նրանց միավորման անվանումը, որին կողմ է եւ ջնջում է մյուս հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների անվանումները: 

Պատգամավորության մեկ թեկնածուի կամ մեկ հասարակական-քաղաքական կազմակերպության քվեարկվելու դեպքում ընտրողը ջնջում է նրա անվան դիմաց «համաձայն եմ» բառերը, եթե դեմ է քվեարկվում, եւ ջնջում է «համաձայն չեմ» բառերը, եթե կողմ է քվեարկում: 

Քվեարկողը լրացված քվեաթերթիկը փակ վիճակում քվեարկության խցիկից կամ սենյակից դուրս է բերում եւ գցում քվեատուփի մեջ անձամբ: 


Copyright (C) 1998 by CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am