|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 5. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
| Հոդված 20. Պատգամավորության թեկնածուների
առաջադրման կարգը
Պատգամավորության թեկնածուներն առաջադրվում են ընտրողների ստորագրություներով առաջադրման առաջարկությունը պաշտպանելու միջոցով: Թեկնածուների առաջադրման պաշտոնաթերթիկներում առաջադրման առաջարկությունը պաշտպանող յուրաքանչյուր ընտրող ստորագրում է անձամբ: Պատգամավորության թեկնածուների առաջադրման սահմանաված ձեւի տիտղոսաթերթիկը եւ պաշտոնաթերթիկը լրացված եւ կնքված տրվում են. - համապատասխան ընտրական համակարգով ընտրությունների առաջադրումների համար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, - մեծամասնական ընտրական համակարգով առաջադրումների համար՝ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կամ առաջադրման պաշտոնաթերթիկ չստանալու վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման գագատարկումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բավարարելու դեպքում՝ վերջինիս կողմից: Պատգամավորության թեկնածուների առաջադրման պաշտոնաթերթիկները տրվում են. - թեկնածուների ցուցակ առաջարկելու մասին հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար մարմնի որոշոումը ներկայացրած եւ այդ մարմնի որոշմամբ լիազորված ոչ ավելի, քան 10 լիազոր ներկայացուցիչներին, - իր թեկնածությունը մեծամասնական ընտրական համակարգով առաջադրելու վերաբերյալ հայտ ներկայացրած, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված հայտն ուղարկած անձի ոչ ավելի, քան 5 լիազոր ներկայացուցիչներին: Լիազոր ներկայացուցիչները ներկայացնում է տվյալ հասարակական-քաղաքական կազմակերպության կամ նրանց միավորման ցուցակով առաջադրված թեկնածուների, ինչպես նաեւ անհատ թեկնածուների շահերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ օգտվում են խորհրդակցական ձայնի իրավունքից: Ցուցակով պատգամավորության թեկնածուները համարվում են առաջադրված, եթե առաջադրման համար ստորագրել են 10000-ից 12000 ընտրող: Մեծամանսնական ընտրական համակարգով պատգամավորության թեկնածուն համարվում է առաջադրված, եթե առաջադրման համար ստորգրել են տվյալ ընտրատարծքի 500-ից 700 ընտրող: Առաջադրված յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուի համար թեկնածուի կամ առաջադրող հասարակական-քաղաքական կազմակերպության կողմից ընտրությունների միասնական ֆոնդի հաշվին մուծվում է հանրապետությունում նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով ընտրական գրավ: 5 տոկսից ավելի ձայներ ստացած հասարակական-քաղաքական կազմակերպության, կամ նրանց միավորման եւ պատգամավորության թեկնածուի գրավը վերադարձվում է: Իր առաջադրումը կազմակերպող յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպություն, ինչպես նաեւ անհատն ինքն է որոշում այն անձանց, ում վստահում է առաջադրման համար ստորագրություններ հավաքելը՝ օժտելով նրանց վկայագրով: Պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերում առաջադրողի կողմից նշվում է թեկնածուի (թեկնածուների) ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիս-ամսաթիվը, բնակության վայրը, հասցեն, աշխատանքի տեղը, զբաղեցրած պաշտոնը, կուսակցական պատկանելիությունը: Կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները լիազոր ներկայացուցիչներին պաշտոնաթերթիկներ տալիս նրանցում պարտադիր նշում են ստացողի ազգանունը, անունը, հայրանունը եւ տվյալ անձին որպես լիազոր ներկայացուցիչ գրանցելու համար հիմքը: Ընտրողների ստորագրություններոց լրացված առաջադրման պաշտոնաթերթիկները համապատասխան հանձնաժողովներին առաջադրումը գրանցելու նպատակով ներկայացնելիս նշվում է տվյալ պաշտոնաթերթիկով ստորագրությունները հավաքող պատասխանատուի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, անձնագրի համարը եւ նրա ստորագրությունը: Պատգամավորության թեկնածուի առաջադրման փաստաթղթերում հատուկ նշում են կատարում, եթե առաջադրվող անձը գտնվում է կալանքի տակ: Հոդված 21. Պատգամավորության թեկնածուների գրանցումը Պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը ընդունվում են համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից եւ վերջիններս կարող են քննարկել նրանց գրանցման հարցը միայն այն դեպքում, եթե մինչեւ առաջադրման համար սույն օրենքով սահմանված ժամկետը ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը՝ 1) պատգամավորության թեկնածուի (թեկնածուների) առաջադրման համար սահմանված ձեւով լրացված առաջադրման փաստաթղթերը, 2) պատգամավորության թեկնածուի (թեկնածուների) առաջադրման համար սահմանված ձեւով լրացված եւ համամասնական ընտրական համակարգով առաջադրվելու համար առնվազն 10000, իսկ մեծամասնական ընտրական համակարգով առաջադրվելու համար առնվազն 500 ընտրողի ստորագրություններ պարունակող առաջադրման պաշտոնաթերթիկները, 3) պատգամավորության թեկնածուի քվեարկվելու համաձայնության մասին գրավոր հայտարարությունը, որը թեկնածուի կողմից անձամբ չներկայացնելու դեպքում պետք է վավերացված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով, 4) տեղեկանք գրանցման եւ բնակության վայրի մասին, 5) մուծված ընտրական գրավի անդորրագիրը, 6) կալանքի տակ գտնվողի համար առաջադրվող թեկնածուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից գրավոր տեղեկություն այդ մասին: Պատգամավորության թեկնածուները գրանցվում են համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից, եթե՝ 1) պատգամավորության թեկնածուի (թեկնածուների) առաջադրման պաշտոնաթերթիկներում ստուգմամբ հայտնաբերված անվավեր կամ կեղծ ստորագրությունների թիվը չի գերազանցում՝ համամասնական ընտրական համակարգով առաջադրվելու դեպքում՝ 300-ը , իսկ մեծամասնական ընտրական համակարգով առաաջադրվելու դեպքում՝ 50-ը եւ, որոնց հաշվի չառնելու դեպքում առաջադրման պաշտոնաթերթիկներում մնացած ստորագրությունների թիվը պակաս չէ համամասնական ընտրական համակարգով առաջադրվելու դեպքում՝ 10000-ից, իակ մեծամասնական ընտրական համակարգով առաջադրվելու դեպքում՝ 500-ից. 2) առաջադրման համար ներկայացված այլ փաստաթղթերում ստուգմամբ կեղծիքներ չեն հայտնաբերվել: Սույն հոդվածի նախորդ մասում նշված դեպքերում պատգամավորության թեկնածուի (թոկնածուների) գրանցումը արձանագրվում է առանց քվեարկության, եթե հանձնաժողովի վճռական ձայնի իրավունք ունեցող անձանց կողմից առարկություն չկա: Առարկության դեպքում քվեարկության է դրվում առարկությունը: Պատգամավորության թեկնածուների գրանցումը համապատասխան հանձնաժողովի կողմից մերժվում է, եթե՝ 1) պատգամավորության թեկնածուի (թեկնածուների) առաջադրման պաշտոնաթերթիկներում ստուգմամբ հայտնաբերված անվավեր կան կեղծ ստորագրությունների թիվը գերազանցում է՝ համամասնական ընտրական համակարգով առաջադրվելու դեպքում՝ 300-ից, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու դեպքում՝ 50-ից կամ որոնց հաշվի չառնելու դեպքում առաջադրման պաշտոնաթերթիկներում մնացած ստորագրությունների թիվը պակաս է՝ համամասնական ընտրակարգով առաջադրվելու դեպքում՝ 10000-ից, իսկ մեծամասնական ընտրականրգով առաջադրվելու դեպքում՝ 500-ից, 2) առաջադրման համար ներկայացված այլ փաստաթղթերում ստուգմամբ կեղծիքներ են հայտնաբերվել, 3) պատգամավորության թեկնածուն մեծամասնական ընտրական համակարգով քվեարկվելու համար մեկից ավելի ընտրատարածքներում կամ համամասնական ընտրական համակարգով քվեարկվելու համար մեկից ավելի ցուցակներում քվեարկվելու գրավոր համաձայնություն է տվել, 4) պատգամավորության թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքով ամրագրված սահմանափակումները: Սույն հոդվածով սահմանված դեպքերում համապատասխան հանձնաժողովը պատգամավորության թեկնածուի գրանցման մերժումը արձանագրում է առանց քվեարկության, եթե հանձնաժողովում վճռական կամ խորհրդկցական ձայնի իրավունք ունեցող անձանց կողմից առարկություն չկա: Նշված անձանց կողմից առարկության դեպքում քվեարկության է դրվում առարկությունը: Պատգամավորության թեկնածուների գրանցումը ուժը կորցրած է համարվում, եթե նրա գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց համապատասխան տվյալ թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքի սահմանափակումները: Նման դեպքերում գրանցումը ուժը կորցրած համարելը համապատասխան հանձնաժողովը արձանագրում է իր նիստով եւ հրապարակում: Եթե պատգամավորության թեկնածու առաջադրվող անձը գտնվում է կալանքի տակ, ապա նրա գրանցման կամ գրանցումը մերժելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում միայն տվայլ անձի կալանքի հիմնավորվածության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի գրավոր եզրակացության առկայության դեպքում: Նման դեպքերում պատգամավորության թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողովին են ներկայացվում թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամկետից 10 օր առաջ: Կալանքի տակ գտնվող անձը կամ նրա լիազոր ներկայացուցիչը դիմում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին՝ կալանքի հիմնավորվածության մասին ՀՀ գլխավոր դատախազի եզրակացությունը պահանջելու խնդրանքով՝ ներկայացնելով առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարծքային ընտրական հանձնաժողովին հանձնելու մասին ստացականը, որը ընտրատարծքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը տալիս են անհրաժեշտ փաստաթղթերը ընդոընելուց անմիջապես հետո՝ մեկ օրվա ընթացքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կալանքի տակ գտնվող անձի կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ստանալուց հետո՝ մեկ օրվա ընթացքում, եզրակացություն է պահանջում ՀՀ գլխավոր դատախազից, որը պարտավոր է կալանքի հիմնավորվածության մասին եզրակացություն ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մինչեւ պատգամավորության թեկնածուների առաջադրման սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտը: Կալանքի տակ գտնվող անձանց պատգամավորության թեկնածուներ գրանցելու կամ գրացումը մերժելու դեպքում շահագրգիռ կողմերն իրավասու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կայացնելուց հետ եռօրյա ժամկետում այն գանգատարկել Գերագույն դատարան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ոչ օրինական ճանաչելու մասին Գերագույն դատարանի որոշումը համաչվում է հիմք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը փոխելու համար: Նման դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանց քվեարկության արձանագրում է Գերագույն դատարանի որոշումից բխող իր որոշման փոփոխությունը: Կալանքի տակ գտնվող անձանց պատգամավորության թեկնածու գրանցելը եւ պատգանմավոր ընտրվելը չի կարող քրեական գործը կարճելու կամ կասեցնելու հիմք հանդիասանալ: Գրանցման պահից նման անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվում է խափանման այնպիսի միջոցով, որը չի խոչընդոտում տվյալ անձի կողմից ընտրապայքարային լիարժեք մասնակցելուն: Պատգամավորության թեկնածուների գրանցման մասին հաղորադագրությունը հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: Հոդված 22. Պատգամավորության թեկնածուի գրանցումը չեղյալ հայտարարելը Պատգամավորության թեկնածուն կարող է հանել իր թեկնածությունը՝ ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելով համապատասխան ընտրական հանձնաժողով: Իրքնաբացարկի հիման վրա պատգամավորության թեկնծուի գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել ոչ ուշ, քան ընտրություններից 5 օր առաջ, իսկ 2-րդ փուլի քվեարկությունից 5 օր առաջ թեկնածուներից մեկի ինքնաբացարկ հայտարարելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ նրա փոխարեն քվեարկության 2-րդ փուլին մասնակցելու իրավունք է տրվում քվեարկության 1-ին փուլում տվյալ ընտրատարածքում հաջորդ ամենաշատ կողմ ձայն ստացած թեկնածուին: Թեկնածուի մահվան, ինչպես նաեւ սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված դեպքերում՝ փաստը հաստատվելուց, գրանցումը չեղյալ է հայտարարվում: Հոդված 23. Պատգամավորության թեկնածուի անձեռնմխելիությունը Պատգամավորության թեկնածուն չի կարող կալանավորվել առանց դատարանի որոշման: |
| Copyright (C) 1998 by
CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet |
Webmaster: webmaster@freenet.am |