|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 4. ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
| Հոդված 18. Ընտրողների ցուցակները եւ դրանք
կազմելու կարգը
Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ յուրաքանչյուր ընտրական տեղամասի, ստորագրվում ու կնքվում տեղամասն ընդգրկող բնակավայրի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից: Ընտրողների ցուցակների մեջ ընդգրկվում են ընտրելու իրավումք ունեցող, համապատասխան տեղամասի տարածքում մշտապես, ինչպես նաեւ ցուցակները կազմելու պահին մինչեւ ընտրությունների օրը տվյալ ընտրական տեղամասի սահմաններում առնվազն 6 ամիս բնակվող քաղաքացիները: Ընտրողների ցուցակում քվեարկության կազմակերպման համար հարմար կարգով լրացվում են՝ ընտրողների ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, ծննդյան թիվը, ինչպես նաեւ նշվում է ընտրողին ցուցակում ընդգրկելու համար հիմք հանդիսացող փաստաթուղթը, իսկ 18 տարեկան ընտրողների ծննդյան թվի դիմաց՝ ամիսը եւ ամսաթիվը: Ընտրողը պետք է ընդգրկվի միայն մեկ ընտրական տեղամասի ցուցակում: Հոդված 19. Քաղաքաքացիների ծանոթացումը ընտրողների ցուցակներին եւ ընտրողների ցուցակի անճշտությունները գագատարկելու իրավունքը Ընտրողների ցուցակները համընդհանուր ծանոթացման համար ներկայացվում են ընտրություններից 15 օր առաջ: Քաղաքացիներին, պատգամավորության թեկնածուներին կամ նրանց վստահված անձանց համար պահովվում է տեղամասային ընտրական ահնձնաժողովի շենքում ընտրողների ցուցակին ծանոթանալու եւ դրա ճշտությունը ստուգելու հնարավորությունը: Ցուցակում հայտնաբերված անճշտությունների մասին գանգատը քննության է առնում տեղամասային ընտրական հանձնաժողովը, որը պարտավոր է երկօրյա ժամկետում, իսկ ընտրությունների նախօրյակին եւ ընտրությունների օրը՝ անհապաղ, քննարկել գագատը, անհրաժեշտ շտկումներ կատարել ցուցակում կամ դիմողին տալ նրա դիմումը մերժելու վերաբերյալ պատճառաբանված որոշման պատճենը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է ընտրություններից հինգ օր առաջ գագատարկվել շրջանային (քաղաքային) դատարանին, որը պարտավոր է գանգատը քննել եռօրյա ժամկետում: Դատարանի վճռով ընտրողների ցուցակում շտկումը տեղամասային ընտրական հանձնաժողովը կատարում է անհապաղ: |
| Copyright (C) 1998 by
CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet |
Webmaster: webmaster@freenet.am |