Switch to English
 

Previous Home Up Next

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 3. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 
Հոդված 8. Ընտրական հանձնաժողովներ կազմելու հիմունքները 

Ընտրական հանձնաժողովների կազմի մեջ ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: 

Ընտրական հանձանժողովների կազմում հավասար ներկայացուցչության ապահովմամբ սահմանված կարգով ընդգրկվում են մրցակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների կանոնադրությամբ նախատեսված ղեկավար մարմինների որոշումներով առաջադրված անդամները: 

Մրցակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից անհրաժեշտ քանակի առաջադրումների բացակայության դեպքում ընտրական հանձնաժողովները կազմվում եւ լրացվում են վերադաս ընտրական հանձնաժողովների որոշմամբ՝ սույն օրենքով համապատասխան հանձնաժողովներ կազմելու համար նախատեսված ժամկետի ավարտից 3 օր առաջ: 

Եթե վերադաս ընտրական հանձնաժողովները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում համապատասխան ընտրական հանձնաժողովը կազմելու կամ կազմը լրացնելու վերաբերյալ որոշում չեն կազմում, ապա այդ մասին որոշումը կայացնում է վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահը: 

Ընտրական հանձնաժողովների անդամները ընտրական հանձնաժողովում գործունեության ընթացքում ենթակա չեն իրենց մշտական աշխատանքից ադմինիստրացիայի նախաձեռնությամբ ազատման կամ վարչական պատասխանատվության՝ առանց վերադաս ընտրական հանձնաժողովի համաձայնության։ 

Ընտրական հանձնաժողովների անդամները չեն կարող զորակոչվել զինծառայության: 

Ընտրական հանձնաժողովների կազմի համար առաջադրումների մասին որոշումները ներկայացվում են համապատասխան վերադաս ընտրական հանձնաժողով: 

Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: 

Ընտրական հանձնաժողովների նախագահները, նախագահների տեղակալները, անդամները կարող են ընտրվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում եւ պատգամավության թեկնածու առաջադրվելու իրավունք չունեն: 

Հոդված 9. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմելու կարգը 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է առնվազն 7 մարդուց՝ նախագահից եւ 6 անդամից: 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածությունները առաջադրում են Գերագույն խորհրդի պատգամավորները՝ յուրաքանչյուր առնվազն 10 պատգամավորից1 թեկնածու սկզբունքով: Թեկնածուների առաջադրումը պատգամավորների կողմից ձեւակերպվում է Գերագոիյն խորհրդի պատգամավորների տիտղոսաթերթի վրա՝ թեկնածությունը պաշտպանող պատգամավորների անձնական ստորագրությամբ կամ սեփական համաձայնությունն արձանագրող այլ ձեւով: Առաջադրման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են Գերագույն խորհրդի նախագահի անունով Գերագույն խորհրդի քարտուղարին՝ սույն օրենքով այդ հանձնաժողովը կազմելու համար նախատեսված ժամկետի ավարտից 10 օր առաջ: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար առաջադրված թեկնածուները անձամբ կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձի միջոցով Գերագոիյն խորհրդի քարտուղարին ներկայացնում են իրենց համաձայնությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ գրանցվելու մասին: 

Ստացված առաջարկությունների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կազմը գրանցվում է հատուկ արձանագրությամբ՝ Գերագույն խորհրդի նախագահի եւ քարտուղարի ստորագրությամբ եւ հրապարակվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենքով նախատեսված ժամկետի ավարտից 6 օր առաջ: 

Եթե Գերագույն խորհրդի նախագահը կամ քարտուղարը անհնարինության պատճառով չեն կարող իրականացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամերի գրանցումը, ապա այդ աշխատանքները նշված ժամկետներում կատարում են Գերագույն խորհրդի կանոնակարգով նրանց փոխարինող պաշտոնատար անձինք: 

Եթե սույն հոդվածում նշված ժամկետներում բացառվում է նաեւ այդ հնարավորությունը, ապա ներկայացված առաջադրումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը գրանցում է Հայաստանի 
Հանրապետության նախագահը՝ հանձնաժողովը կազմելու համար սույն օրենքով նախատեսված ժամկետի ավարտից ոչ ուշ: 

Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, սույն հոդվածով սահմանված կարգով, առաջադրված անդամների թիվը պակաս է 6-ից, ապա թափուր տեղերը լրացնում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ հանձնաժողովը կազմելու համար նախատեսված ժամկետից ուչ ուշ: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաստատվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմից: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացմամբ՝ սույն օրենքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմման համար նախատեսված ժամկետի ավարտից 5 օր առաջ: 

Եթե Հայաստանի Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուին Գերագույն խորհուրդը չի հաստատում, ապա Գերագույն խորհուրդը ինքն է ընտրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ նույն եռօրյա նիստերի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմման համար նախատեսված ժամկետի ավարտից 3 օր առաջ: 

Եթե Գերագույն խորհուրդը նշված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակման վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ հանձնաժողովի կազզման համար նախատեսված ժամկետում: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ քարտուղար: 

Մինչեւ պատգամավորության թեկնածուների գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են մինչեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմելու համար սույն օրենքով նախատեսված ժամկետը Արդարադատության նախարարությունում գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ: 

Պատգամավորական թեկնածուների գրանցումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած հասարակական-քաղաքական կազմակերպությունների եւ նրանց միավորումների մեկական ներկայացուցիչ: 

Հոդված 10. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմելու կարգը 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմված է 7 մարդուց: 

Մինչեւ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների գրանցման ժամկետի ավարտը հանձնաժողովի կազմում հավասար ներկայացուցչության ապահովմամբ ընդգրկվում են համամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների թվաքանակը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սահմանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: 

Հասարակական-քաղաքական կազմակերպությունների առաջադրումների ժամկետը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հասարակական-քաղաքական կազմկերպությունների առաջադրումների հիման վրա ամրագրում է ընտրատարծքային հանձնաժողովի կազմը: 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ սույն օրենքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմակերպման համար նախատեսված ժամկետի ավարտից 6 օր առաջ, իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: Նշված ժամկետում հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշանակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից՝ սույն օրենքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմման համար նախատեսված ժամկետի ավարտից 3 օր առաջ: Եթե նշված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ չի նշանակում, ապա նրան նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից: 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ քարտուղար: 

Պատգամավորական թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից հետո համամասնական ընտրական համակարգով ընտրություններին չմասնակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները դուրս են մնում հանձնաժողովի կազմից եւ կարող են մասնակցել հանձնաժողովների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով: 

Սույն հոդվածի նախորդ մասում ամրագրված նորմը չի տարածվում հանձնաժողովի նախագահի վրա: 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործունեությունը դադարում է ընտրությունների ավարդից հետո՝ Կենտրոնական ընտրական համաժողովի որոշմամբ: 

Հոդված 11. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմելու կարգը 

Տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմաված է առնվազն 7 մարդուց: 

Մինչեւ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների գրանցման ժամկետի ավարտը հանձնաժողովի կազմի մեջ հավասար ներկայացուցչության ապահովմամբ ընդգրկվում են համամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների թվաքանակը հանձնաժողովներում սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հասարակական-քաղաքական կազմակերպությունների առաջադրումների հիման վրա ամրագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը: 

Տեղամասային ընտրական հանձնաժողովները եռօրյա ժամկետում, սույն օրենքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կազմելու համար նախատեսված վերջնական ժամկետից 4 օր առաջ, իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: Նշված ժամկետում հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում նա նշանակվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմից՝ սույն օրենքով տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմման համար նախատեսված ժամկետից 2 օր առաջ: Եթե նշված ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ չի նշանակում, ապա նրան նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմից: 

Տեղամասային ընտրական հանձնաժողովը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ քարտուղար: 

Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների գհրանցման ժամկետի ավարտից հետո համամասական ընտրական համակարգով ընտրություններին չմասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները դուրս են մնում հանձնաժողովի կազմից: 

Սույն հոդվածի նախորդ մասում ամրագրված նորմը չի տարածվում հանձնաժողովի նախագահի վրա: 

Տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությունը դադարում է ընտրությունների ավարտից հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: 

Հոդված 12. Ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ կատարելու կարգը 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Ազգային Ժողովի նախագահի նախաձեռնությամբ: 

Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր է քննարկել եւ որոշում ընդունել: 

Եթե Ազգային Ժողովն իր որոշմամբ համաձայնություն է տալիս Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պաշտոնանկ է արվում՝ Ազգային Ժողովի համաձայնությունը ստանալուց հետո երկօրյա ժամկետում: 

Ազգային Ժողովի որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ անելու մասին ներկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին: Հայաստանի Հանրապետության Նախագահը Ազգային Ժողովի որոշումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կարող է իր հրամանագրով պաշտոնանկ անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կամ առարկել Ազգային Ժողովի որոշմանը: Վերջին դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահն իր առարկությունը ներկայացնում է Ազգային Ժողովին, որը կարող է այն ստանալուց 15-օրյա ժամկետում վերահաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ անելու մասին իր որոշումը՝ Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ անելու դեպքում նոր նախագահի նշանակումը կատարվում սույն օրենքով սահմանված կարգով՝ 20-օրյա ժամկետում: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի կամ անդամնեորի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել՝ 

ա) անձնական դիմումի հիման վրա, 

բ) կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի կամ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել նրանց անձնական դիմումի հիման վրա՝ հանձնաժողովի որոշմամբ: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ դիմումը բավարարելու մասին որոշում չի ընդունում, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի կամ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե առաջին դիմումը մերժելուց հետո մեկամսյա ժամկետում դիմումի հեղինակը երկրորդ դիմումով պնդում է իր խնդրանքը: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի կամ որեւէ անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա՝ 

ա) տվյալ անձի կողմից սույն օրենքի պահանջները չկատարելու, 

բ) անհարգելի պատճառով հանձնաժողովի հինգ իրաի հաջորդող նիստերին չմասնակցելու դեպքերում: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի կամ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը նման դեպքերում կարող է գանգատարկվել միայն Ազգային Ժողովին: 

Սույն հոդվածով սահմանված դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջացած թափուր տեղերը չեն լրացվում՝ բացառությամբ, երբ հանձնաժողովի ընդհանուր թվակազմը պակաս է մնում 7-ից: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պակաս է 7-ից, ապա այն համալրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ 20-օրյա ժամկետում: 

Ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկված անձանց լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այն կարգով, ինչ կարգով նրանք ընդգրկվել են հանձնաժողովի կազմում: 

Լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կարող է կատարվել նաեւ վերադաս հանձնաժողովի որոշմամբ՝ վերջինիս նախաձեռնությամբ կամ ստորադաս հանձնաժողովի որոշման հիման վրա՝ 

ա) անձնական դիումի համաձայն, 

բ) սույն օրենքի պահանջները չկատարելու, 

գ) անհարգերի պատճառով հանձնաժողովի իրար հաջորդող հինգ նիստերին չմասնակցելու դեպքերում: 

Ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված անձանց նկատմամբ սույն հոդվածի նախորդ մասի բ) կետը կիրառվում է միայն տվյալ անձի հանձնաժողովի կազմում առնվազն մեկ ամիս ընդգրկված լինելու դեպքում: 

Ընտրական հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված անձանց լիազորությունների վաղաժամկետ դադարեման դեպքում ընտրական հանձնաժողովները համալրվում են համապատասխան ընտրական հանձնաժողովը կազմելու վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով: 

Ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ չեն կարող կատարվել ընտրություններին նախորդող հինգ օրվա եւ ընրությունների արդյունքների ամփոփման ընթացքում: Ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձինք քվեարկության նախորդ օրվա ժամը 16-ից մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփման ավարտը իրավունք չունեն հրաժարվել հանձնաժողովում իրենց պարտականությունները կատարելուց՝ բացառությամբ հիվանդության կամ մերձավորներից որեւէ մեկի մահվան դեպքի, ինչի մասին տեղյակ է պահվում իր եւ վերադաս ընտրական հանձնաժողովին: 

Հոդված 13. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսանում է սույն օրենքի վերահսկողությունն իրականացնող եւ միատեսակ կիրառումն ապահովող մարմինը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է հետեւյալ լիազորությունները՝ 

1) սույն օրենքի խախտման փաստի առկայության կամ սույն օրենքի պահանջները չկատարվելու դեպքում դիմում է համապատասխան մարմիններին կամ դատարան, 

2) կազմում է ընտրատարածքներ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, կատարում է ընտրական տեղամասերի սահմանների եւ ընտրական հանձնաժողովների կազմերի փոփոխություններ՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, 

3) տնօրինում է ընտրությունների համար հատկացված միջոցները, իրականացնում է դրամական միջոցների բաշխումը ըստ ընտրական հանձնաժողովների, վերահսկում է ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, էլեկտրական հոսանքով, կապի եւ այլ նահրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, 

4) սահմանում է ընտրական փաստաթղթերի, քվեաթերթիկների, քվեատուփերի ձեւերը, կնիքների նմուշները, փաստաթղթերի լրացման եւ դրաց պահպանման կարգն ու ժամկետները: Ապահովում է ընտրական հանձնաժողովներին անհրաժեշտ փաստաթղթերով, 

5) օրենքի միատեսակ կիրառումն ապահովելու նպատակով ընդունում եւ հրապարակում է ընտրությունների նախապատրաստման ու անցկացման անհրաժեշտ նիջոցառումների եւ դրանց իրրականացման մասին որոշումներ, հրահանգներ, վերահսկում է դրանց կատարման ընթացքը, 

6) լսում է ընտրական հանձնաժողովների, պետական մարմինների հաղորդումները ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ, 

7) բացառիկ դեպքերում իրավասու է փոխել քվեարկության տեղը եւ ժամանակը, 

8) քննարկում է ընտրական հանձնաժողովների որոշումների եւ գործողությունների առթիվ ստացված դիմումներն ու գագատները եւ կայացնում որոշում, 

9) կարող է փոփոխել կամ վերացնել ընտրատարածքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումհերը, 

10) գրանցում է համամասնական ընտրական համակարգով ընտրությունների մասնակցելու համար առաջադրված Ազգային Ժողովի պատագամավորության թեկնածուներին եւ տալիս թեկնածուական վկայականներ, մերժում կամ չեղյալ է հայտարարում թեկնածուի (թեկնածուների) գրանցումը, 

11) գրանցում կամ մերժում է այն անձանց գրանցումը, ովքեր գտնվում են կալանքի տակ՝ անկախ այն բանից, թե տվյալ անձը առաջադրված է համամասնական թե մեծամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցելու համար: Նման դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենքով սահմանված ժամկետներում պարտադիր ստանում է Հայաստանի Հանրապետության դատախազության եզրակացությունը, 

12) պարզում, ամփոփում եւ հաստատում է մեծամասնական եւ համամասնական ընտրական համակարգերով ընտրությունների արդյունքները, անհրաժեշտության դեպքում՝ ստուգում դրանք, 

13) գրանցում է ընտրված Ազգային Ժողովի պառտգամավորության թեկնածուներին եւ տալիս Ազգային Ժողովի պատգամավորի վկայական, 

14) մասնակիորեն կամ ամբողջությամբ անվավեր է ճանաչում ընտրությունները, 

15) նշանակում է լրացուցիչ քվեարկություններ, ընտրություններ, 

16) իրականացնում է սույն օրենքի վերահսկողությունն ու դրա միատեսակ կիրառումն ապահովող այլ լիազորություններ: 

Հոդված 14. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, իրականացնում է հետեւյալ լիազորությունները. 

1) վերահսկողություն է իրականացնում ընտրատարածքում սույն օրենքի կատարման նկատմամբ, 

2) կազմում է ընտրական տեղամասեր, տեղամասային ընտրական հանձնաժողովներ, փոփոխություններ կատարում նրանց կազմում, 

3) ապահովում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին անհրաժեշտ նյութատեխնիակական միջոցներով, ընտրական փաստաթղթերով, սահմանված կարգով կազմակերպում է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար անհրաժեշտ միջոցառումները, վերահսկում է դրանց կատարման ընթացքը, ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, էկեկտրական հոսանքով, կապի եւ այլ անհրաժեշտ նյութատեխնիակական միջոցներով, 

4) լսում է տեղամասային ընտրական հանձնաժողովների, ընտրատարածքի մեջ մտնող վարչատարածքների համապատասխան մարմինների, շահագրգիռ կազմակերպությունների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ,

5) հետեւում է իշխանության տեղական մարմինների կողմից ընտրողների ցուցակների կազմմանը, համապատասխան տեղամասային հանձնաժողովներին դրանց հտտկացմանը, համընդհանուր ծանոթացման համար դրանց ներկայացմանը, 

6) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների ու գործողությունների առթիվ ստացված դիմումներն ու գանգատները եւ դրանց վերաբերյալ ընդունում որոշումներ, 

7) գրանցում եւ տալիս է համպատասխան վկայականներ ընտրատարածքում առաջադրված Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների, նրանց վստահված անձանց, Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների ցուցակներով ընտրություններին մասնակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների վստահված անձանց: Սույն օրենքի համաձայն մերժում կամ չեղյալ է հայտարարում առաջադրված թեկնածուների գրանցումը, 

8) տվյալ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված եւ կալանքի տակ գտնվող անձանց վերաբերյալ իր տնօրինության տակ գտնվող բոլոր նյութերը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, 

9) կազմակերպում է ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուների կենսագրական տվյալների եւ համառոտ նախընտրական ծրագրերի հավասարության հիմունքներով հրապարակումը, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների նախընտրական ծրագրերի, պատգամավորության թեկնածուների ցուցակների տրամադրումը տեղամասային ընտրական հանձնաժողովներին, 

10) գրանցում է ներկայացուցիչներին, դիտորդներին, 

11) ապահովում է ընտրատարածքի քվեաթերթիկների պատրաստումը եւ դրանց, ինչպես նաեւ ցուցակներով ընտրությունների քվեաթերթիկների մատակարարումը տեղամասային ընտրական հանձնաժողովներին, 

12) ամփոփում է քվեարկության արդյունքները ընտրատարծքում եւ հայտարարում է դրանք, 

13) ընտրատարածքում իրականացնում է սույն օրենքի միատեսակ կիրառումն ապահովող այլ լիազորություններ: 

Հոդված 15. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները 

Տեղամասային ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է հետեւյալ լիազորությունները. 

1) ապահովում է ընտրողներին ցուցակների հետ ծանոթանալու հնարավորություն, 

2) ընդունում եւ քննարկում է ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ գագատները եւ լուծում ցուցակներում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը, 

3) կազմակերպում է պատագամավորության թեկնածուների կենսագրական տվյալների եւ նախընտրական ծրագրերի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների եւ նրանց միավորների նախընտրական ծրագրերի եւ պատգամավորության թեկնածուների ցուցակների հրապարակումը հավասար հիմունքներով, 

4) ընտրողներին տեղեկացնում է տեղամասի գտնվելու վայրի, ընտրությունների օրվա, հանձնաժողովի աշխատաժամանակի մասին, 

5) ապահովում է քվեարկության շենքի, խցիկների, քվեատուփերի եւ քվեարկության համար անհրաժեշտ միջոցների նախապատրաստումը, 

6) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները եւ հայտարարում դրանք ընտրական տեղամասում, 

7) քննարկում է ընտրությունների նախապատրաստման, քվեարկության կազմակերպման եւ անցկացման առթիվ ներկայացված դիմումերն ու գանգատները եւ դրանց վերաբերյալ ընդունում որոշումներ, 

8) սույն օրենքին համապատասխան իրականացնում է այլ լիազորություններ: 

Հոդված 16. Ընտրական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը 

Ընտրական հանձնաժողովների աշխատանքները կազմակերպում են համապատասխան հանձնաժողովների նախագահները կամ նրանց հանձնարարությամբ՝ տեղակալները՝ ապահովելով հավասար պայմաններ հանձնաժողովի նիստերում քննարկվող հարցերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների ներկայության համար: 

Ընտրական հանձնաժողովի աանդամները իրենց հանձնաժողավի վերահսկողության տակ գտնվող գործերի ստուգման եւ համապատասխան փաստաթղթերի հետ ծանոթանալու իրավունք ունեն: 

Ընտրական հանձնաժողովները սահմանում են իրենց հերթական նիստերի անցկացման ժամանակացույց: 

Արտահերթ նիստերը հրավիրում են հանձնաժողովի նախագահի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով: Հանձնաժողովի նախագահը պարտավոր է արտահերթ նիստը հրավիրել մինչեւ հերթական նիստը: 

Ընտրական հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե նիստերին ներկա են հանձնաժողովի կազմի ընդհանուր թվի կեսից ավելին: 

Ընտրական հանձանաժողովների որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Առանձին դեպքերում հանձնաժողովի որոշմամբ անցկացվում է գաղտնի քվեարկություն: Քվեարկությունը համարվում է կայացած, եթե նրան մասնակցում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: 

Որոշումը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների կեսից ավելին: 

Հանձնաժողովները, վերադաս հանձնաժողովի պահանջով, պարտավոր են ներկայացնել վերջինիս հետաքրքրող հարցին առնչվող իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր փաոստաթղթերը, այդ թվում նաեւ տվյալ հարցի վերաբերյալ հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքը, եթե այդպիսին կա: 

Եթե հանձնաժողովների որոշումներն իրար հակասում են, ապա իրավազոր է վերադաս հանձնաժողովի որոշումը: 

Հանձնաժողովների կազմի մեջ ընդգրկված անձինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, ընտրությունների հետ կապված գործունեության ընթացքում կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու քարտուղարն աշխատում են մշտական հիմունքներով եւ մինչեւ իրենց լիազորությունների դադարեցումն իրավունք չունեն կատարելու այլ վճարովի աշխատանք՝ բացառությամբ գիտամանկավարժական, ստեղծագործական գործունեությունից, զբաղեցնելու պետական այլ պաշտոն, անմիջականորեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կազմում է աշխատակազմ: Ընտրությունների հետ կապված աշխատանքների վարձատրությունը կատարվում է ընտրություններին հատկացված միջոցների հաշվին: Կազմման պահից ընտրական հանձնաժողովները վարում են վերադաս հանձնաժողովի կողմից էջերը համարակալված եւ կնքած գործավարության մատյան, որում պարտադիր կարգով գրանցվում է ընտրույունների նախապատրաստման եւ անցկացման հետ կապված փաստական ողջ գործունեությունը համապատասխան ժամկետներով: 

Հոդված 17. Ընտրական հանձնաժողովների որոշումների եւ գործողությունների գանգատարկման կարգը 

Ընտրական հանձնաժողովների որոշումներն ու գործողությունները կարող են գանգատարկվել վերադաս ընտրական հանձնաժողովին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներն ու գործողությունները, կամ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ նաեւ դատարանին, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, պատգամավորական թեկնածուների, նրանց վստահված անձանց, դիտորդների եւ ընտրողների կողմից՝ տվյալ որոշումն ընդունելուց կամ գործողությունը կատարելուց հետո եռօրյա ժամկետում: 

Գանգատը պետք է քննարկվի այն սատանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: 

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները կարող են գանգատարկվել Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարան:


Copyright (C) 1998 by CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am