Switch to English
 

Previous Home Up Next

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 2. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 
Հոդված 55. Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմունքները 

Ընտրությունների սույն օրենքին համապատասխան նախապատրաստումը եւ անցկացումն ապահովում են Կենտրոնական, ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովները: 

Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ ստեղծվող միասնական ֆոնդից, որը ձեւավորվում է պետական միջոցների, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների կամավոր մուծոմների հաշվին: Ընտրությունների համար հատկացվող պետական դրամական միջոցների չափը հաստատում է Ազգային Ժողովը: 

Մեծամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցող Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուները եւ համամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել իրենց սեփական միջոցները, ինչպես նաեւ հանգանակված եւ նվիրված միջոցները: 

Յուրաքանչյուր թեկնածուի նախընտրական քարոզչության համար կատարվող ծախսերը չեն կարող գերազանցել հանրապետության նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը: Թեկնածուները եւ հասարակական-քաղաքական կազմկոերպությունները ծախսերի վերաբերյալ հայտագրեր են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջինիս կողմից սահմանված կարգով: 

Ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները, պետական եւ հասարակական մարմիններն ընտրական հանձնաժոողովններին տրամադրում են ընտրությունների նախապատրաստման ու անցկացման համար անհրաժեշտ շենքեր, կահավորանք եւ պարտավոր են հնարավորության սահմաններում գործնականորեն նպաստել ընտրությունների նախապատրաստման եւ անցկացան աշխատանքներին: 

Ընտրական հանձնաժողովների որոշումները, որոնք ընդունվել են նրանց լիազորությունների շրջանակներում, ենթակա են պարտադիր կատարման բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների ու քաղաքացիների կողմից: 

Հոդված 6. Ընտրատարածքների եւ ընտրական տեղամասերի կազմելու կարգը 

Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 150 ընտրատարծքի: 

Ընտրողների թիվը յուրաքանրյուր ընտրատարածքում չպետք է գերազանցի կամ պակաս լինի մեկ ընտրատարածքի ընտրողների միջին թվի 15 տոկոսից: 

Ընտրատարածքներից յուրաքանչյուրը պետք է ձեւավորվի այնպես, որ ընդգրկի միմյանց հետ սահմաններ ունեցող տարածքներ: 

Ընտրատարածքի մեջ ընդգրկված յուրաքանչյուր բնակավայր բաժանվում է ընտրական տեղամասերի: Ընտրական տեղամասի ընտրողների թիվը չպետք է պակաս լինի 100-ից եւ գերազանցի 3000-ը՝ բացառությամբ առանձին դեպքերում Կենտրոնական հանձնաժողովի թույտվությամբ կազմվող ընտրական տեղամասերի: 

Տեղամասերը պետք է ձեւավորվեն այնպես, որ դրանցում ընդգրկվող շենքերն ու տները առավել մոտ լինեն քվեարկության վայրին: 

Հոդված 7. Հրապարակայնությունը Ազգային Ժողովի պատգամավորներին ընտրությունները նախապատրաստելիս եւ անցկացնելիս 

Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին տեղեկացնում են իրենց աշխատանքի, ընտրական տարածքներ եւ տեղամասեր կազմելու, ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի եւ ընտրողների ցուցակների մասին: 

Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին իրազեկ են պահում պատգամավորության թեկնածուների առաջադրման եւ գրանցման արդյունքների, թեկնածուների կենսագրական տվյալների, թեկնածուների եւ հասարակական-քաղաքական կազմակերպությունների նախընտրական ծրագրերի հիմնական դրույթների, յուրաքանչյուր թեկնածուի քվեարկության եւ ընտրությունների արդյունքների ամփոփման մասին: 

Ընտրական հանձնաժողովների նիստերին, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուներին գրանցելիս, քվեատուփերը կնքելիս, բացելիս եւ ձայները հաշվելիս, ընտրությունների արդյունքները որոշելիս, ինչպես նաեւ քվեարկության ամբողջ ընթացքում, իրավունք ունեն ներկա լինել հասարակական-քաղաքական կազմակերպությունների, մամուլի, հեռուստատեսության եւ ռադիոյի ներկայացուցիչները, դիտորդները, տվյալ ընտրական տարածքում գրանցված պատգամավորության թեկնածուների վստահված անձինք: 

Ներկայացուցիչների լիազորությունները պետք է հաստատվեն համապատասխան փաստաթղթով եւ այդ մասին տեղյակ պահվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ընտրություններից առնվազն 3 օր առաջ: 

Համապատասխան ընտրական հանձնաժողովը ստեղծում է հավասար պայմաններ ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար: 

Ընտրական տեղամասում կարող է ներկա գտնվել  յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուի եւ հասարակական-քաղաքական կազմակերպության ոչ ավելի, քան երկուական վստահված անձ: 


Copyright (C) 1998 by CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am