|
|
|
|
|
Ծնվել է 1947 թ. հուլիսի
4-ին, Եր—անում, մտավորականի ընտանիքում: Ավարտել է Եր—անի պոլիտեխնիկական
ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը: Մասնագիտությամբ ինժեներ-մաթեմատիկոս
է, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
1976-1980 թթ. աշխատել է Դուբնայի
Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հաշվողական տեխնիկայի —
ավտոմատացման լաբորատորիայում որպես ինժեներ-մաթեմատիկոս:
1980 թ. վերադարձել է Հայաստան —
աշխատանքի անցել Եր—անի ֆիզիկայի ինտիտուտում որպես գիտահետազոտական խմբի
ղեկավար:
1970 թ. մայիսից կոմունիստական կուսակցության
անդամ է: 1982 թ. ընտրվել է Եր—անի ֆիզիկայի ինստիտուտի կուսկոմիտեի քարտուղար:1991
թ. հունվարից աշխատել է որպես ՀԿԿ Երքաղկոմի առաջին քարտուղար, իսկ հուլիսից՝
միաժամանակ նա— ՀԿԿ Կենտկոմի քարտուղար: ՀԿԿ 29-րդ համագումարի 4-րդ փուլում
(1991 թ. սեպտեմբերից) ձ—ավորված կոմկուսի կազմկոմիտեն ղեկավարելու համար
Ս.Բադալյանն ընտրվել է որպես կուսակցության կոորդինատոր՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղարի
կարգավիճակով:
1994 թ. Բադալյանն ընտրվել է Կենտկոմի
առաջին քարտուղար: Մեկ տարի անց ընտրվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ
կոմունիստական խմբակցության ղեկավար: Ընտրվել է նա— Հայաստանի ժողովրդա-հայրենասիրական
ուժերի Միության նախագահ: |