Switch to English




        Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին Եր—անում, ծառայողի ընտանիքում: Ավարտելով Չեխովի անվան միջնակարգ դպրոցը, ընդունվել է Եր—անի պոլիտեխնիկական ինստիտուտ- 1966թ: 

1972 թ. ընդունվել է ԽՄԿԿ շարքերը: 1976-78թթ. ընտրվել — աշխատել է Եր—անի Պոլիտեխնիկական ինստիտուտի 19-հազարանոց սկզբնական կոմերիտական կազմակերպության կոմիտեի առաջին քարտուղար: 1976-78թթ. աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմի երիտասարդական բաժնի վարիչ: 1979-86թթ. աշխատել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի ապարատում որպես հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կուսակցական կազմակերպության աշխատանքի բաժնի վարիչի առաջին տեղակալ — այլն: 1987-89 թթ. ընտրվել — աշխատել է Եր—անի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար: 

1989-90թթ. ընտրվել — աշխատել է Եր—անի քաղաքապետ: 
1990 թ. հունիսին կասեցրել է իր կուսանդամությունը: 
1991-1995 թթ. աշխատել է որպես «Պրոմեթ—ս» հայկական ունիվերսալ բորսայի — ապա «21-րդ ԴԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն: 

1995 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր: 
1997 թ. ապրիլին հիմնադրել է «Ազգային Միաբանություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն: 
1998թ. փետրվարին «Ազգային Միաբանություն» հասարակական-քաղաքական կազմակերպության արտահերթ համագումարում Արտաշես Գեղամյանի թեկնածությունը առաջադրվել է 1988թ. ՀՀ նախագահական ընտրություններում: 

Ամուսնացած է, ունի երկու որդի:


Copyright © 1998 by CEC
Copyright © 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am