Switch to English

 
 
ՔՎԵԱՐԿԻՐ  ԴԺՎԱՐ ՉԷ
Ահա այն պարզ ու հասարակ քայլերը, որ պետք է անել քվեարկելիս
Գրանցան համար պատասխանատու հանձնաժողովի անդամը, ստուգելով ձեր անձնագիրը կամ անձնագրին փոխարինող փաստաթուղթը, ընտրողների ցուցակում ձեր անվան դիմաց կլրացնի ձեր անձնագրային տվյալները, որի դիմաց դուք պետք է ստորագրեք:
Հանձնաժողովի մյուս անդամը ձեզ կհատկացնի ՄԱՔՈՒՐ քվեաթերթիկ՝ կտրոնի վրա նշելով ձեր համարն ընտրողների ցուցակում, որից հետո դուք կստորագրեք կտրոնի վրա:
Անցեք քվեարկության խցիկ, նշում արեք այն թեկնածուի անվան դիմաց գտնվող շրջանակում, որին դուք տալիս եք ձեր ձայնը: Եթե չեք ուզում քվեարկել թեկնածուներից որ—է մեկի օգտին, կարող եք նշում անել «Բոլորին դեմ եմ» տողում:  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԻ Է, ԵՎ ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԻՋԱՄՏԵԼ: ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ, ԹԵ ՈՒՄ ԵՔ ՏՎԵԼ ՁԵՐ ՁԱՅՆԸ:
Լրացված քվեաթերթիկը ծալված վիճակում դուրս հանեք քվեարկության խցիկից: 
Մոտեցեք հանձնաժողովի մյուս անդամին, նրա ներկայությամբ կտրոնն անջատեք քվեաթերթիկից — հանձնեք նրան:
Հանձնաժողովի անդամը, հավաստիանալով, որ կտրոնի վրա առկա է ընտրական տեղամասի կնիքը, ընտրողի ստորագրությունը — համարը ընտրողների ցուցակում, կտրոնը գցում է դրա համար նախատեսված արկղի մեջ, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը: Քվեաթերթիկդ ծալված վիճակում գցեք քվեատուփի մեջ — վերջ:
ԴՈՒՔ ԿԱՏԱՐԵՑԻ՛Ք ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ ՀԵՏԵՎՅԱԼԸ
 
  • Մարտի 16-ին ընտրական տեղամաս այցելելուց առաջ հավաստիացեք, որ տեղյակ եք քվեարկության կարգին — ծանոթ եք թեկնածուների տեսակետներին:
  • Մի մոռացեք վերցնել ձեր հետ անձնագիր կամ անձնագիրը փոխարինող փաստաթուղթ:
  • Ընտրական տեղամասը բաց կլինի 1998-ի մարտի 16-ի ժամը 8:00-ից մինչ— 22:00-ն:
  • Քվեաթերթիկը ստանալիս ուշադիր եղեք, որ այն մաքուր լինի, որ—է նշումներ չունենա:
  • Նշում արեք այն թեկնածուի անվան դիմաց գտնվող շրջանակում, որին դուք տալիս եք ձեր ձայնը: Վավեր են այն քվեաթերթիկները, որոնց վրա որ—է շրջանակում միայն մեկ նշում է արված:
  • Հանձնաժողովի անդամները, դիտորդները — վստահված անձինք ընտրական տեղամասում են ձեր ձայնի գաղտնիությունն ապահովելու համար:
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՒՇԵԼ ՀԵՏԵՎՅԱԼԸ
 
  • Անհրաժեշտ է մինչ— ընտրությունները հավաստիանալ, որ ձեր անունը ընտրողների ցուցակում է:
  • Տեղամասային ընտրական հանձնաժողովը պետք է հրապարակի ընտրողների ցուցակը մինչ— մարտի 1-ը:
  • Եթե ձեր անունը դուրս է մնացել ընտրողների ցուցակից, կարող եք դիմել տեղամասային ընտրական հանձնաժողով՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու խնդրանքով: Տեղամասային ընտրական հանձնաժողովը կարող է քվեարկության օրը փոփոխություններ մտցնել ընտրողների ցուցակում՝ հիմնվելով ձեր՝ անձնագրում առկա հաշվառման վրա:
  • Խնդրանքը մերժվելու դեպքում ձեզ կներկայացվի տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ այդ մերժումը հիմնավորող որոշման պատճենը: Որոշումը կարող է գանգատարկվել դատարան:
  • Դատարանի կայացրած որոշումը պետք է անհապաղ կիրարկվի:
 
 

Copyright © 1998 by CEC
Copyright © 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am