|
|
|
|
|
Ծնվել է 1954 թվականի
օգոստսի 31-ին: Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում: 1972
- 74 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-ին գերազանց ավարտել
է Եր—անի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել
է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում: Եղել է հավաքող
- փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ: 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել
Լեռնային Ղարաբաղի կոմերիտական — կուսակցական մարմիններում:
1989 — 1990 թթ. ընտրվել է Հայաստանի
Գերագույն խորհրդի պատգամավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1991
թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1988 թ. փետրվարից Արցախյան շարժման
քաղաքական առաջնորդներից է; Անդամակցել է «Կռունկին», որի լուծարումից
հետո հիմնադրել — գլխավորել է «Միացում» կազմակերպությունը:
1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական
բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնեց Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի — ԼՂՀ վարչապետի պաշտոնը:
1994թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն
խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով,
Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ:
1997 թ. մարտից Ռոբերտ Քոչարյանը
Հայաստանի Հանրապետության վարչապետն է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: |