|
|
|
|
|
Ծնվել է 1932 թ. ապրիլի
17-ին Եր—ան քաղաքում: 1949թ. մեդալով ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել
է Եր—անի պոլիտեխնիկական ինստիտուտը, որը 1954թ. գերազանց դիպլոմով ավարտելուց
հետո գործուղվել է Լենինգրադ — աշխատել գիտահետազոտական ինստիտուտներից մեկում
ավագ ինժեներ, այնուհետ— ՝ խմբի ղեկավար:
1955-ից աշխատանքի է անցել Եր—անի
էլեկտրատեխնիկական գործարանում որպես տեխնոլոգ, ավագ վարպետ, արտադրամասի
պետ, կուսակցական կազմակերպության քարտուղար:
1959-1961 թթ. Կարեն Դեմիրճյանն ուսումնառել
է կուսակցական բարձրագույն դպրոցում: Այնուհետ— աշխատել է որպես էլեկտրատեխնիկական
գործարանի գլխավոր ինժեներ, տնօրեն:
1966-72թթ. կուսակցական ղեկավար
աշխատանք է կատարել ՀԿԿ Եր—անի քաղկոմում, եղել է քարտուղար, այնուհետ—՝ երկրորդ
քարտուղար: ՀԿԿ կենտկոմի անդամ 1966-ից, բյուրոյի անդամ՝ 1972-ից: 1972-ից
ՀԿԿ Կենտկոմի քարտուղար է, 1974-ի նոյեմբերից՝ առաջին քարտուղար: ԽՄԿԿ 25-րդ
համագումարում ընտրվել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ: ՀՍՍՀ 7-9-րդ գումարումների
Գերագույն Սովետի դեպուտատ է: Պարգ—ատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի երկու
(1966թ., 71թ.) — Հոկտեմբերյան հեղափոխության (1976թ.) շքանշաններով: 1988թ.
ազատվել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից:
1991թ. Կարեն Դեմիրճյանն աշխատանքի
է անցել որպես «Հայէլեկտրամեքենա» ՓԲ ընկերության նախագահ — գործադիր տնօրեն:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու որդի, երկու
թոռնուհի: |