Switch to English




        Ծնվել է 1955 թվականին, Եր—անում, աշխատավորի մեծ ընտանիքում: 1972 թվականին ավարտել է Եր—անի Վ. Տերյանի անվան թ.60 դպրոցը: 1972-77 թթ. սովորել է Եր—անի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, եղել է ֆակուլտետի կոմերիտմիության կազմակերպության քարտուղար, ԵՊՀ շինարարական ջոկատների շտաբի պետ: 

Համալսարանը ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1978-ին նշանակվել է Եր—անի թ.10 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն, որտեղ հիմնել է Հայաստանի առաջին հայագիտական դասարանները: 1985-ին նշանակվել է Եր—անի թ.183 նորաբաց դպրոցի տնօրեն: 1989 թվականից դպրոցը վերածվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալսարանի: 

1989 թ. ՀՀՇ նորընտիր վարչության անդամ դառնալով սկսում է ակտիվ քաղաքական գործունեություն: 1990-95թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր էր: 1991-ին նշանակվում է եր—անի փոխքաղաքապետ: Հրաժարական տալով այդ պաշտոնից՝ վերադառնում է կրթահամալիր:  
1992 թ. նոյեմբերին դուրս է գալիս ՀՀՇ վարչությունից — հիմնում  «Նոր ուղի» քաղաքական կազմակերպությունը: 1994-95 թթ. ՀՀ լուսավորության նախարար էր: 1995-96 թթ. ՀՀ կրթության — գիտության առաջին փոխնախարարն էր: 1996 թվին ազատվում է պաշտոնից: Մինչ— օրս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն է, Հայաստանի կրթության զարգացման հիմնադրամի, իսկ 1994-ից նա— «Նոր ուղի» կազմակերպության նախագահն է: 

1998 թ. նախագահական ընտրություններին քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: 

Ամուսնացած է, ունի երեք դուստր:


Copyright © 1998 by CEC
Copyright © 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am